Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արդյոք հայկական կողմը ցանկանում է, որպեսզի Նախիջևանում տեղակայվելիք սահմանապահ ուղեկալը լինի ոչ թե ռուսական, այլ թուրքական. Հայկ Նահապետյան 01/07/2021   18:18  |  ԼՐԱՀՈՍ

Տարածաշրջանում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնության, կամ թշնամի պետության՝ Թուրքիայի գերակայությունն է լինելու, ում ենք ընտրելու մենք ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ վերլուծելով հետպատերազմյան զարգացումները, որի շրջանակներում առանցքային են դարձել Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Ալիեւ բանակցությունները։

Այդ համատեքստում ուշագրավ էր այսօր WarGonzo-ի կողմից տարածված տեղեկությունը, թե մոտ ապագայում Ռուսաստանի դաշնության նախագահական ապարատը ադրբեջանական հատուկ պատվիրակության հետ միասին կքննարկի Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրման հարցը: Ի դեպ, լրատվամիջոցի կողմից տարածված հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար՝ վերոհիշյալ հանդիպման ընթացքում հայկական կողմի ներկայության մասին:

«Ես չէի ցանկանա մեկնաբանել այսպիսի լուրջ հարցի վերաբերյալ մասնավոր լրատվամիջոց հանդիսացող WarGonzo նախագծի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ ինչպես և ոնց անցնի Հայաստանի հանրապետության տարածքում գտնվող ճանապարհը: Կարծում եմ, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Սա ավելի շուտ քարոզչական հնարք է՝ ցույց տալու համար, թե Հայաստանի հանրապետության պետական շահը ներկայացնում է Ռուսաստանի դաշնությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցելով: Այսպիսի քարոզչական հնարք, սովորաբար, կիրառում են արևմտյան լրատվամիջոցները՝ սպասարկելով իրենց երկրների ազգային, պետական շահերը», - ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ Հայաստանի հանրապետությունը չի կարող իր մասնակցությունը չունենալ մի բանակցության մեջ, որտեղ ինքն իր համաձայնությունը նվազագույնը պետք է ամրագրի գոնե սեփական ստորագրությունը թողնելով: Ցանկացած բանավոր պայմանավորվածություն, վերջին հաշվով, վերածվում է փաստաթղթի, որի տակ ստորագրություն պետք է դրվի:

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ հայկական կողմը նոյեմբերի 10-ից հետո գտնվում է ոչ շահեկան դիրքերում, այդուհանդերձ երկու պետությունների միջև որոշակի հաշտարարի դեր ստանձնած Ռուսաստանի դաշնության պարագայում նա բացառում է առանց հայկական կողմի ներգրավվածության նման հարցի վերաբերյալ քննարկման կազմակերպումը կամ իրականացումը:

«Դրա վառ ապացույցը վերջերս հեռուստաեթերում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցն էր՝ Դաշնային Անվտանգության կառույցի (ФСБ) ղեկավարի՝ պարոն Բորտիկովի հետ, որի ընթացքում, Նախիջևանի հետ կապված հարցի քննարկման ժամանակ, նա հայտարարեց, որ այդ տարածքում պատրաստվում է ռուսական ուղեկալների տեղադրումը: Այսինքն, այդ տարածքն ամբողջովին Հայաստանի հանրապետության վարչատարածքային միավորն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրի տարածքով դեպի թշնամի երկիր տրանսպորտային միջոցներ են անցնելու, բնականաբար կարող են խնդիրներ առաջանալ: Հետևաբար, որպեսզի դրանք բացառվեն, անհրաժեշտության դեպքում տվյալ տարածքում ռուսական սահմանապահ ուղեկալներ կտեղադրվեն, իսկ սահմանապահ զորքը, ինչպես գիտենք, ենթարկվում է Դաշնային Անվտանգության ծառայությանը: Հենց այդ պատճառով էլ ՌԴ նախագահը հարցն ուղղեց Բորտիկովին, նա էլ պատասխանեց, թե առայժմ քանի ուղեկալ պետք է տեղադրվեի այնտեղ: Ի դեպ, սրա վերաբերյալ Հայաստանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, որն ամրագրված է նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտնի ակտով, որը պետք է ընդունել որպես ի գիտություն»,- ասել է փորձագետը:

Հասկանալու համար ստեղծված իրավիճակի ողջ պատկերը՝ Հայկ Նահապետյանը միաժամանակ հռետորական հարց է բարձրացնում՝ արդյոք հայկական կողմը կցանկանա՞ր, որպեսզի Նախիջևանում տեղակայվելիք սահմանապահ ուղեկալը լիներ ոչ թե ռուսական, այլ թուրքական. «Տվյալ իրավիճակում մենք երկու ընտրություն ունենք՝ կամ Ռուսաստան, ի դեմս որի՝ մենք ունենք ռազմավարական դաշնակից, որի հետ ամենաբարձր աստիճանով ունենք նաև փոխադարձ պայմանավորվածություններով ամրագրված պայմանագրեր կամ Թուրքիա: Թող ռուսական սահմանապահ ուղեկալը հանվի, թուրքականը տեղադրվի և Թուրքիայի Հանրապետության համապատասխան ծառայությունների զինված ստորաբաժանումները խաղաղարար առաքելություն իրականացնեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի հետ: Բայց կատարելով այս ընտրությունը, չմոռանանք նաև, որ 105 տարի առաջ մենք արդեն տեսել ենք, թե ի՞նչ է նշանակում ապրել Թուրքիայի տիրապետության տակ…

Բացի 1915 թվականին Թուրքիայի իրագործած Ցեղասպանությունից և հայրենազրկումից, 1993 թվականից մինչ օրս այս պետությունը չհայտարարված սառը պատերազմ է վարում Հայաստանի նկատմամբ, որն իրականացնում է տնտեսական շրջափակման դրսևորմամբ: Այլ կերպ ասած՝ արդեն ավելի քան 28 տարի է, ինչ մենք պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ, իսկ սեպտեմբերի 27-ից Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմն ամբողջովին վարել է Թուրքիայի հանրապետության գլխավոր շտաբը: Ավելին՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ղեկավարները ողջ պատերազմի ընթացքում ենթակա դեր են ստանձնել Թուրքիայից ուղարկված սպաների նկատմամբ: Այսինքն, ղարաբաղա–ադրբեջանական վերջին պատերազմի իրական կառավարիչները Թուրքիայի զինված ուժերն են եղել:

Հետևաբար, այս տարածքում կամ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնության, կամ թշնամի պետության՝ Թուրքիայի գերակայությունն է լինելու: Ո՞ւմ ենք ընտրում մենք, սա է այս զրույցի իմ գլխավոր հարցը, որովհետև մենք այսօր կանգնած ենք ընտրության առաջ: Թող հայ ժողովուրդը կրկին անգամ ընտրություն կատարի, սակայն որևէ բանական մարդ, ով հիմար կամ հոգեկան հիվանդ չէ, նա այդ ընտրությունն առանց քննարկելու արդեն իսկ արել է իր համար», - ասել է ռազմական փորձագետը։

Ամփոփելով զրույցը Հայկ Նահապետյանը հավելել է՝ այսօր մենք հայտնվել ենք այնպիսի վտանգավոր իրավիճակում, երբ ազդեցության գործակալները փորձում են խաբել մեր ժողովրդին: Դրանք արևմտյան պետությունների աշխարհաքաղաքական շահի սպասարկողներն են, որի հիմքում նավթային և գազային շահն է, որն էլ իր հերթին համընկնում է Թուրքիայի պետության տարածաշրջանային շահերի հետ:

Ըստ նրա՝ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նպատակն է՝ ի դեմս Թուրան կոչված հսկայական կայսրության, ստեղծել գերտերություն, որն առաջին հերթին դառնալու է Մեծ Բրիտանիայի ձեռքին գործիքը և, ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ ևս, այն ուղղվելու է Ռուսաստանի դաշնության դեմ: Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ բոլորովին պատահական չէ այն փաստը, որ պատմության քառուղիներում 13 ռուս–թուրքական պատերազմ է եղել: Եվ, քանի- որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ըստ վերլուծաբանի մենք հենց հիմա էլ նույն պատմական պրոցեսի մեջ ենք:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:04 28/12/2020  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն Անկարա-Բաքու դաշինքի ներկայացուցիչն է Հայաստանում․ փորձագետ
20:58 21/12/2020  |  ՔաղաքականՀայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինանին պետք է անհապաղ ձերբակալել
10:50 14/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչու ԱԳՆ-ն չպատասխանեց Էրդողանին ու Ալիևին. Past.am
22:36 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԷրդողանը երկսայր սուր կիրառեց՝ իր նկրտումների մասին անթաքույց կերպով հայտարարելով Բաքվի կենտրոնից, Սյունիքը տանդեմի կոկորդին է մնացել. Վարդան Ոսկանյան
21:45 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտումէ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները և հրավիրում միջազգային հանրությանուշադրությունը
22:09 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի նախագահի կողմից զորահանդեսի ժամանակ հրապարակայինորեն երիտթուրքերին փառաբանելը՝ ցեղասպանության բացահայտ մտադրություն է. ՄԻՊ
19:40 10/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Էրդողանը խոսել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում Պուտինի դերի մասին
23:00 09/12/2020  |  Քաղաքական«Փաշինյանն այսօր արտաքին աշխարհի ղեկավարներից ամենամտերիմ հարաբերությունների մեջ է Ալիևի և Էրդողանի հետ, և սա 100 տոկոս է». Գառնիկ Իսագուլյան
18:11 09/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Էրդողանը հայտարարել է «ադրբեջանական հողերի ազատագրման գործում» Թուրքիայի ներդրման մասին
17:58 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍԷրդողանը հայտարարել է՝ Ֆրանսիան կորցրել է վստահությունը

Արխիվ

[]