Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին 01/10/2025   15:01 Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան 01/10/2025   14:58 Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է 01/10/2025   14:49 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծին 01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերքից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝ իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   14:23 Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/10/2025   14:15 ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին 01/10/2025   14:06 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին 01/10/2025   14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան 01/10/2025   14:03 Պեսկովն ասել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի 01/10/2025   13:56 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն» 01/10/2025   13:47 Լոս Անջելեսի շերիֆը հրդեհի հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի պատճառած վնասների հետ
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո

«Հունվարի 11-ին Մոսկվայում մեծ խաղաղության պայմանագիր կկնքվի, որն անշրջելի հետևանքներ կունենա Հայաստանի համար». Խոսրով Հարությունյան 01/07/2021   20:05  |  ԼՐԱՀՈՍ

«Ինձ չափազանց անհանգստացնում է Մոսկվայում կայանալիք Փաշինյան – Ալիև առաջիկա հադիպումն ու դրա հավանական հետևանքները: Ենթադրում եմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում կնքվելու է, այսպես ասած, մեծ խաղաղության պայմանագիր, որն անշրջելի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղա – ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքում, ինչքան էլ անընդունելի և ցավալի լինի հայկական կողմի համար,  Ադրբեջանը ձգտելու է դա վերջին հաշվով միջազգայնորեն ընդունելի իրավական հենքի վրա տեղափոխել. «Այսինքն, այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին, հիմա կանի Ադրբեջանը: 1994-ին հրադադարի վերաբրյալ արձանագրության կնքումից հետո հայկական կողմը պետք է ձեռնամուխ լիներ և պահանջեր իրավիճակի փաստագրում, այն է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի արդյունքում կողմերի միջև ստեղծված իրավիճակը պետք է ամրագրվեր միջազգայնորեն հաստատված պայմանագրով: Թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, պետք է հարցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին: Հետևաբար, այժմ ես մտավախություն ունեմ, որ, այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակն այլևս անշրջելի դարձնելու նպատակով, Ադրբեջանն, անպայման, ձեռնամուխ կլինի իրավիճակի միջազգայնորեն ընդունված իրավական հենքի, այն է՝ հստակ պայմանագրի ստորագրմանը, որի հիմքում դրված կլինի արդեն հայտնի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նախկին վարչապետն ահազանգում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հունվարի 11-ից հետո, հայկական կողմն այլևս անդառնալի իրողության առաջ կարող է հայտնվելու, ինչից հետո այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի ո´չ Արցախի ստատուսի հարցը բարձրացնել, ո´չ սահմանների խնդիր դնել, այլ կերպ ասած՝ մենք մեծ փակուղու առաջ կհայտնվենք:

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է կանխել անդառնալի վերահաս պարտությունն, այս անգամ արդեն՝ դիվանագիտական սեղանի շուրջ կամ ո՞վ պետք է դա անի, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին՝ անգամ հրադադարից հետո: Մեր սահմաններն Ադրբեջանի կողմից, աստիճանաբար, սողացող օկուպացիայի են ենթարկվում: Ո՞վ է դա թույլ տալիս՝ ե՞ս, թե՞ դուք… Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նույնպես՝ ո´չ ես եմ մասնակցելու, ո´չ դուք: Այդ հանդիպմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, և ես բացարձակ որևէ վստահություն չունեմ, որ այդ մարդը կփորձի հայկական կողմի համար երկարաժամկետ և անվտանգ զարգանալու հնարավորություններ բանակցել, միաժամանակ, դարձնելով դրանք անշրջելի, այն էլ՝ այնպիսի պայմաններում, երբ նա այնտեղ հանդես է գալու խայտառակ կերպով պարտվածի և կապիտուլյացիայի համաձայնագրի տակ ստորագրածի կարգավիճակում»:

Միակ հնարավորությունը, որով մենք կկարողանանք կանխել աղետը՝ անշուշտ, բանակցություններն են, բայց այստեղ ևս Խոսրով Հարությունյանը համոզմունք է հայտնել՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող է կամ պետք է բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ, նա ունակ չէ բանակցությունների։ Ավելին՝ մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա անթույլատրելի և բացառված տարբերակ է. «Ո՞րն է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության նպատակը՝ կանխել արյունահեղությունը և, ըստ էության, նպաստել, որ այլևս երբեք այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չծավալվեն: Այլ կերպ ասած, այդ հայտարարության նպատակն է եղել՝ հետագա խաղաղության համար անշրջելի իրավական նախադրյալներ ստեղծելը: Հիմա հարց եմ ուզում տալ՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ռազմական ինտերվենցիայի արդյունքում այլևս հակամարտության խնդիր չկա, այն լուծված է, որը սակայն չի համապատասխանում ո´չ արցախահայության, ո´չ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, ապա արդյո՞ք այս պնդումը կարելի՞ է իրավիճակի ամրագրում համարել կամ պայմանագրորեն ընդունելի և անշրջելի երաշխիք՝ խաղաղության համար: Ես ասում եմ՝ ո´չ, որովհետև ակնհայտ է և, միջազգային հանրությունը նույնպես փաստում է, որ բռնության ճանապարհով հակամարտության կարգավորում չի կարող լինել:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրավիճակի կամ հակամարտության կարգավորման մասին, և ոմանք, նույնիսկ, այստեղ ստատուս քվո եզրույթն են օգտագործում, ապա սա ենթադրում է՝ վերադարձ ելման դիրքին: Ելման դիրքը, տվյալ պարագայում, ենթադրում է, որ գոնե Արցախի Հանրապետությանը պետք է վերադարձվի ԼՂԻՄ-ի տարածքը: Հիմա, եթե սա չի արվում, նշանակում է, որ մենք ողջ տարածաշրջանի զարգացման հիմքում դանդաղ գործողության ական ենք դնում: Հետևաբար, ամրագրել այսօրինակ իրավիճակն ու ենթադրել, որ հետագա զարգացումների կոնտեքստում այն կարող է դառնալ խաղաղությունը երաշխավորող անշրջելի իրողություն, խիստ վտանգավոր մոլորեցում է, որը կարելի է և պետք է բացառել միայն ճիշտ վարվող բանակցությունների միջոցով: Դա պետք է աներ նոր ձևավորված անցումային Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կարող էր սկզբնական փուլում, գոնե անկյունաքարային կարևորության խնդիրները բանակցային սեղանի շուրջ դնել, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը, նախ և առաջ, պետք է հեռանար, ինչը նա համառորեն չի անում:

Ուրեմն, Ազգային Ժողովում նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չափով կամ, նույնիսկ ավելի շատ, հենց իրենք են կիսում, այսինքն, իրավիճակի բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկած է իրենց ուսերին: Նրանք պետք է գիտակցեն, որ աղետը թույլ չտալու և կանխելու համար, իրենք ժամ առաջ պետք է դուրս գան այդ խմբակցությունից և, որպես անկախ պատգամավորներ, միանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընդդիմության առաջարկին, հնարավորություն տալով ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կփորձի կանխել այս ամենը: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում և դժվար էլ մինչ հունվարի 11-ը տեղի ունենա, իսկ այդ օրվա հանդիպման արդյունքում կնքած պայմանագիրը վաղ թե ուշ պետք է վավերացման անցնի Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանի կողմից: Եթե նրանք չգիտակցեն, որ սեփական նախաձեռնությամբ և հանցավոր անգործությամբ իրենք անդունդն են գլորում մի ողջ պետության ապագան, ապա թող պատրաստվեն կրելու օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 07/01/2021  |  Ղարաբաղյան հակամարտություն«Ձեր հերոսը Գեներալ Մանվելը չէ, ձեր հերոսը մայիս բարխուդարովն է, ում օգնեցիք գրավել մեր Հայրենիքը». Վահագն Վարագյան
18:49 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիան հայտնվելու է ՌԴ հատուկ ծառայությունների մոտ․ Մոսկվայից ժամանած մասնագետների վերաբերյալ ինֆորմացիան փակ է
18:08 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւս անտեղյակ են Փաշինյանի՝ մոսկովյան այցի օրակարգից
16:11 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հարցաքննության ընթացքում կասի, թե ինչ ճնշումներ են եղել իր կնոջ կողմից. Ղազինյան
15:11 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիևը հայտարարել է՝ Հայաստանի պաշտոնյաների այցելությունները Լեռնային Ղարաբաղ խանգարում են հարաբերությունների կարգավորմանը
13:22 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք ձեւավորելու մասին
12:36 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում կարող են քննարկել Նախիջեւանի միջանցքի հարցը
12:06 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայից բժիշկներ են ժամանել Երևան՝ թեստավորելու Մոսկվա մեկնող պաշտոնյաներին
23:26 06/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
23:15 06/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀաճախակի ինքնամեկուսանում է, որ սպասվելիք մեկուսացմանը պատրաստ լինի. Հովհաննես Ավետիսյան

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]