ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխան հիմա պետք է վարագույրը քաշի և նայի՝ «Губатлинский район, кенд-Шурнух». Արշակյան 01/06/2021 00:03 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հատվածում այսօր ցուցանակ է տեղադրվել՝ Կուբաթլուի շրջան, քենդ (ադր. գյուղ) Շուռնուխ》 գրությամբ։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ գյուղը սահմանազատվում է մայրուղով, որի ներքին հատվածում պետք է կանգնեն ադրբեջանցիները, վերին հատվածում՝ գյուղի բնակչի այգին է։
«Իր երեխան հիմա պետք է վարագույրը քաշի և նայի՝ «Губатлинский район, кенд-Шурнух» գրությունը, երեխան նորից փակի կամ մի փոքր երկար նայի»,֊նշեց Արշակյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Փաշինյանի կողմից՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանին են անցնում հայկական մի շարք բնակավայրեր, որոնց մասին բառ անգամ նշված չի եղել նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն ակտում։ Հենց նման բանավոր պայմանավորվածությունների և GPS-ով սահմաններ գծելու հետևանքով Ադրբեջանին է անցել նաև հայկական Շուռնուխ գյուղի 12 տուն։Երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, որ բնակիչներն այրում են իրենց տները, որ այն չանցնի Ադրբեջանին։
Համայնքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ տունն այրել է մեկ բնակիչ՝ խնդրելով մյուսներին չայրել իրենց տները։
«Ինքն իր տունն այրել է՝ բոլորի փոխարեն և ասել՝ չփորձվեք որևէ մեկը տուն այրել»,֊ նշեց նա՝ հավելելով, որ տունն այրողը երեք պատերազմի մասնակից է և չի համակերպվում ստեղծված իրավիճակին։
Արշակյանը տեղեկացրեց, որ գյուղում եղել են ազատ տներ և մարդիկ, որոնք այս պահին չեն բնակվում Շուռնուխում իրենց տները տրամադրել են տեղահանված շուռնուխցիներին՝ որպես ժամանակավոր կացարան, մի քանիսը տեղափոխվել են Գորիս և Կապան։
«Փառք Աստծո, տեղավորվել են, այդքան անզոր չենք։ Մի քանի տնակներ մարզպետարանը տրամադրել է, բերել- տեղադրել է, երկու ընտանիք էլ այդ տնակներում կապրեն՝ մինչև հարցը լուծվի»,֊նշեց նա՝ հավելելով, որ հետագայում նոր տներ կկառուցվեն, կան բարերարներ, որոնք պատրաստ են տներ, նաև՝ թաղամասեր կառուցելու։
«Գորիսի համայնքապետարանն է կանգնած ժողովրդի հետ, համայնքապետն էլ, որ դեկտեմբերի 30֊ից մինչև երեկ գտնվում էր Շուռնուխում, երեկ երեկոյան գնաց Գորիս, ասաց՝ վաղը նորից կվերադառնա»,֊նշեց Արշակյանը։
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա մարզպետարանից տեղեկացվել են, որ փոխհատուցում կլինի՝ բոլոր 12 տան բնակիչների։ Համայնքապետը մտահոգություն հայտնեց՝ ստացված փոխհատուցման դիմաց տուն գնելու վերաբերյալ, մասնավորապես, մտավախություն կա, որ գյուղն այդ դեպքում կդատարկվի, պետք է փոխհատուցումը տրամադրել պայմանագրային կամ այլ մեխանիզմով, որ մարդիկ դուրս չգան Շուռնուխից, շարունակեն բնակվել գյուղում, որովհետև նույնիսկ վերևի թաղի բնակիչները տարակարծություններ ունեն ապագայի հետ կապված, չգիտեն՝ ինչ կլինի հետագայում։
«Փոխհատուցում լինելու է, որոշակի գումար կտան, բայց պետք է խնդրենք, համոզենք՝ փաստերով, որ այստեղ ապրել հնարավոր է լինելու, որովհետև այդ հատվածը երբեք չի եղել ադրբեջանական։ Ճանապարհի տակի հատվածը վերականգնվելու է, լինելու է ՀՀ վարչական տարածք»,֊նշեց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ