ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Սարգսյանը 23 տարի առաջ փրկեց հայրենիքը, իսկ այսօր ուժայինների ղեկավարները հանցակից են Հայաստանը թշնամուն հանձնելու դավադրությանը 01/04/2021 23:48 | Վերլուծություններ
Պատմությունը փաստագրում և փոխանցում է ազգի և պետության համար կարևորագույն, ճակատագրական նշանակության փաստերը։ Ասենք՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունը որքան էլ կապված լինի ՀՀՇ-ի հետ, որքան էլ նա ներքաղաքական գործընթացներում, ընդհուպ՝ ընտրություններում իշխանության և ուժի դիրքերից հանդես եկած լինի, միևնույն է՝ Վազգեն Սարգսյանը որպես պետական-ազգային, ռազմաքաղաքական գործիչ մնալու է ու հիշվելու իր կարևորագույն դերակատարմամբ, այն է՝ հանուն ազգային երազանքի, հանուն Հայաստանի և Արցախի՝ պարտվողականության քարոզիչ՝ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անցնցում հեռացումն իրականացնող-ապահովողի դերակատարմամբ։
Նա միակն էր, որ կարող էր անել այդ քայլը և նա արեց։
Միակն էր, քանի որ Վազգենը ոչ միայն պետություն ստեղծող էր, այլև՝ Կամքի, Ուժի և Մտքի մեկտեղմամբ այն երևելին, որը կարող էր իրականացնել այդ պատմական առաքելությունը։ Իր բոլոր թերություններով հանդերձ, նա Առաջնորդ էր, կերտող և այդպիսին էլ մնալու ու հիշվելու է հավետ։
Այդ էր, որ հհշական թայֆայականությունը չներեց նրան, բայց նա այլևս անձ չէր, նա Պետություն ու Ազգային բանակ Կերտող էր, որի կյանքը որքան էլ որ վաղ ընդհատվեց, այնու նա սկիզբը դրել էր․․․
Եվ նրա կերպարը հալածում է պարտվողականներին ու թրքահպատակներին առայսօր․․․
Ժամանակը մի կողմից կրկնվում է, մյուս կողմից՝ այսօր, գլոբալիզմի այս դարում աշխարհի բացառիկությունների համատեքստում մենք գործ ունենք ոչ թե՝ արարիչ, ստեղծող, այլ՝ ավերիչ ու ստորաքարշ երևույթների հետ։
Որքան էլ ցավալի է, այսօր ուժային ասելով մենք այլևս չենք կարողանում դիտարկել, որ այդ «ուժային» բառի տակ մեկտեղվածները հանուն Պետության ու Պետականության, հանուն Ազգի գործող և գործունեություն ծավալողներն են։
Եվ հայոց պետության մեր ներկա ժամանակի ողջ ողբերգականությունն այն է, որ ուժային կառույցներում չկա գեթ մեկը, գեթ մեկ բարձրաստիճան-պատվախնդիր սպա գոյություն չունի, որի համար Պետությունն ու Պետականությունը, Ազգը բացարձակ արժեք է։
Դավթյան Արթուր, Սասուն Խաչատրյան, Հայկ Գրիգորյան, Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան, Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան․․․
Այս մարդկանց համար պահի իշխանության դավաճան լիդերը՝ «Նիկոլ Փաշինյան» անվամբ, ավելի կարևոր ու գերադասելի է, քան՝ Հայոց Պետությունն ու Պետականությունը։
Նրանք ստորադասել են Պետությունն ու Ազգը և կանգնել դավաճանի կողքին, որն անիծյալ պիտի լինի սերնդեսերունդ և դարեդար՝ պատմութայն մեջ մնալով որպես արյունի և ավերի, Հայաստանի ու Արցախի կործանման խորհրդանիշ։
ՈՒստի նրա հետ և նրա կողքին որպես դավադիրներ, որպես դավաճանին հավասարազոր հանցակիցներ, որ ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որ հայրենիքը Նիկոլն անարգել հանձնի թշնամուն, սև տառերով պիտի գրվեն այս ուժայինների անունները՝
Դավթյան Արթուր, Սասուն Խաչատրյան, Հայկ Գրիգորյան, Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան, Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան․․․
Ի հավելումն, դավաճանի հանցակիցն են ՀՀ պետական գերատեսչությունների՝ իրենց ղեկավար համարողները, որ բացահայտ անգործության են մատնված արդեն երկուսուկես տարի։ Մտքից ու խելքից կաղ ու կույր են այդ անձինք, քանի որ մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքն ու պատմությունը մատաղ են անում դավաճանին, տգետին ու թրքահպատակին։ Նույն կերպ և՝ ԱԺ մեծամասնության անողնաշար երեսփոխանները․․․
Բոլորը դավաճանի հանցակիցներն են և դավաճանի խարանը նրանց ճակատին դաջվելու է հավետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ