ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած եւ նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ 01/04/2021 16:51 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այդ մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը: ՊՆ-ի ուշադրությունն էինք հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հարցումն ուղարկելու օրվա` 2020 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ, ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակ, մինչդեռ այդ օրվա դրությամբ հրապարակվել էր շուրջ 1,5 ամիս տեւած ռազմական գործողությունների արդյունքում զոհված 1378 զինծառայողի մասին ու խնդրել պարզաբանել այս հակասությունը, արդյոք սա նշանակում է, որ դեռեւս նոյեմբերին ունեցել ենք 1000 չճանաչված դիակ: (Նշենք, որ այսօր այդ թիվն արդեն փոխվել է, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել ավելի քան 3330 զինծառայողի մարմին, բայց նահատակված զինվորների անուններն այլեւս չեն հրապարակվում):
Մեր հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից ստացանք պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրված էր.
«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։ Իսկ դեկտեմբերի վերջերին ստացանք երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:
Հիշեցնենք` ռազմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նահատակված զինվորների տվյալները ու դա պետական, ռազմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչու, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մահվան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:
Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել «պետական ու ծառայողական գաղտնիքի» ձեւակերպման տակ: Ասել է թե` զոհերի, անհետ կորածների ու մեր գերիների թիվն այնքան սարսափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախենում է դրա հանրայնացումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ