Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բոլոր նախկինները, ունեցած տարբեր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում համերաշխ ու աջակից են եղել միմյանց. Արտակ Զաքարյան 01/04/2021   20:06

Կարդալով Նիկոլի հոդվածը, մտածում ես, թե որքա՞ն անիմաստ ինքնաարդարացման փորձի է դիմել մի մարդ, ով բացի հրաժարականից այլ բան չունի անելու։ Բայց նա որոշել է Արցախյան խայտառակ պարտության ֆոնի վրա՝ ազատ ոճի շարադրություն գրել, մեղադրելով բոլորին։ Այս մասին գրում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Միջին մակարդակի դպրոցական շարադրություն գրող Նիկոլի հույսն այն է, որ միջին և ցածր մակարդակի ուղեղները կկարդան ու կներեն իրեն։ Ոչ միայն կներեն, այլ նաև կմեղադրեն նախորդ երեք նախագահներին։ Սա է Նիկոլի պարզունակության մակարդակը։ Գուցե ներողներ լինեն, բայց ոչ ՀՀ օրենսդրությունը։

Այնինչ փաստերն այլ բանի մասին են խոսում։

Նախ, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանի նախագահությունը, իր ողջ բանակցային գործընթացում որևէ մեղադրանք չի հնչեցրել Լևոն Տեր Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Նույնը նաև Սերժ Սարգսյանը, որևէ կերպ չի մեղադրել իր նախորդներին՝ Արցախյան բանակցային հարցերում։ Ընդհակառակը՝ նրանք, ունեցած տարբեր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում համերաշխ ու աջակից են եղել միմյանց։ Բոլորի պարագայում խնդիրը Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն էր և անվտանգության վստահելի երաշխիքների ստեղծումը։ Իսկ սեփական կետից Արցախյան գործընթացն ամբողջությամբ ձախողած անգրագետ մարդը, հիմա հետին թվով մեղավորներ է ման գալիս, ու փորձում ճողոպրել իր պատճառով հրահրված արյունալի ու կատաստրոֆիկ կործանումներից։

Երկրորդը. անկախ նրանից, թե բանակցային փուլերում, ո՞ր կողմից ինչ առաջարկներ են եղել, մեր մոտեցումը մեկն էր. «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում»։ Սա գիտեր նաև Ալիևը, որը ինքն է 2016թ. ասել, որ «...փակ դռների ետևում իրեն ստիպում են (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Այս կարևոր հանգամանքը Նիկոլն իհարկե շրջանցել է իր շարադրության մեջ։ Եվ նա ստում է, երբ ասում է, որ բանակցություններում միայն տարածքների վերադարձի հարցն է եղել։ Դա գուցե իրեն են պարտադրել՝ տեսնելով, որ դավաճանության, անգիտության, ստելու ու հակասությունների մեծ հակումներ ունի։ Շուրջ 2.5 տարի նա աղավաղել, անորոշությունների ու հիասթափության է բերել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Դրանից օգտվել են հենց ադրբեջանն ու թուրքիան։

Երրորդ. ԵԱՀԿ ՄԽ բոլոր փաստաթղթերով շեշտվել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» իսկ գլխավոր սկզբունքներից մեկը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն» է։ 2016թ. ապրիլյան 4 օրյա ավանտյուրայի ընթացքում և հետո, ԵԱՀԿ ՄԽ-ը, բոլոր միջազգային կառույցները, տարբեր երկրներ դատապարտեցին ադրբեջանի ռազմական ագրեսին։ Թող Նիկոլն ասի, 44 օր տևած թուրք-ադրբեջանական արյունալի պատերազում քանի երկիր դատապարտեց ադրբեջանին (եթե չասենք, որ տողատակերում նույնիսկ լեգիտիմացնում էին ադրբեջանին՝ ակնարկելով հայկական օկուպացիան)։ Չմոռանանք, որ 2016թ. մայիս- հունիս ամիսներին Սանկտ-Պետերբուրգում, Վիենային և Ժնևում ամրագրվեց հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը դուրս մղվեց ու մոռացության մատնվեց հենց Նիկոլի ժամանակ։

Չորրորդ. Նիկոլը բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով։ Սակայն առ այսօր, նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիայից հետո, չի ասում, թե ո՞րն էր իր պատկերացրած այդ լուծումը։

Հինգերորդ. Կազանյան փաստաթուղթը սխալ մեկնաբանելու փոխարեն, Նիկոլը լավ կանի հրապարակի այդ փաստաթղթի բոլոր դրույթները։ Դրանից հետո, յուրաքանչյուր Հայ մարդու համար պարզ կլինի, թե ինչու՞ էր Հայաստանը պատրաստ ստորագրել այն, և ինչու՞ ադրբեջանը չստորագրեց, ու վերջին պահին, հայկական կողմի համար նոր, անընդունելի առաջարկներ արեց։ Այլապես, լրագրողական ոճով մանիպուլյացիաներ անելով, միևնույն է, չի հաջողվելու սեփական կոպիտ սխալների ու կործանարար ձախողումների պատասխանատվությունից խուսափել։

Վեցերորդ. եթե Նիկոլը մտածում էր Արցախի, Հայաստանի տարածքային ամբողջականության, զինվորների և ժողովրդի անվտանգության մասին, ինչո՞ւ պատերազմի 5-րդ, 13-րդ և 23-րդ օրերին չօգտվեց Ռուսաստանի Նախագահի ընձեռած հնարավորությունից, ու չկանգնեցրեց պատերազմը։ Այդ ընթացքում Հադրութի, Շուշիի, Մեղրիի միջանցքի, Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու ճանապարհների մասին անգամ խոսք չկար։ Իսկ Լաչինի միջանցքը շատ ավելի լայն ու ապահով կարգավիճակով էր։

Յոթերորդ. ինչու՞ Նիկոլը պատշաճ կերպով չկազմակերպեց պետության պաշտպանությունը, չապահովեց բանակի թիկունքն ու համալրումը։ Իսկ համաձայնության ու խայտառակ կապիտուլյացիայի գնաց՝ միայն Շուշին հանձնելուց հետո։

Ութերորդ. օրեցօր ավելի ու ավելի շատ փաստեր ու եղելություններ են ի հայտ գալիս, որի վերաբերյալ անհրաժեշտ են համակողմանի ուսումնասիրություններ։ Տարբեր մարդիկ, ականատեսներ, զինվորականներ, կռվող տղերք, մի փոքր չափազանցրած, կամ կիսատ, պատմում են իրենց տեսածն ու լսածը։ Դրանք կամ պետք է հերքվեն, կամ պետք է ունենան պատասխանատուներ։ Այլապես մենք պետություն կոչվելու իրավունք չունենք, և ցանկացած պահին՝ ապագայում ևս կարող են գլխներիս խփեն, ու վերցնեն ում ինչ պետք է։

Դրան համար Նիկոլը պետք է հրաժարական տա, ու պատասխանի բազմաթիվ հարցերի։ Դրանից հետո, թող ինչքան ուզում է հոդվածներ գրի։ Հիմա, անիմաստ է. կռվից հետո բռունցքներով չեն թափահարում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս տհասի նպատակը պարզ է. Ամեն գնով իշխանության մնալ՝ արյան, կյանքերի, խայտառակության և, որ ամենասարսափելին է՝ մեր երեխաների ապագայի. Մ. Մինասյան
16:51 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած եւ նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ
16:20 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
11:57 04/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին գաղտնի ուղարկում են Բաքու` Փաշինյան-Ալիեւ հունվարի 11-ի հանդիպմանն ընդառաջ. Միքայել Մինասյան
21:37 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ներկա է եղել Արայիկ Հարությունյանը
21:27 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴավաճաններին հեռացնելու են արժանապատվություն ունեցող հազարները. Մնացածը հետևելու են Ֆեյսբուքով. Մհեր Մկրտչյան
19:49 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում կայացել է ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունների հանդիպումը
19:04 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆերողամտություն չի լինելու... տոլերանտները թող գնան Սորոսից փող կպցնեն. Նարեկ Մալյան
18:09 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍԶարմանալի չէ, որ Նիկոլին հաջողվեց հայրենասերների համար հավաքական պատիժ հորինել. Միքայել Մինասյան
17:10 03/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանից պահանջում եմ հետևայալ հարցերի պատասխանները. Արա Զոհրաբյան

Արխիվ

[]