Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

«Հայաստանը հարավից կտրելու ծրագիրն արդեն մեկնարկել է՝ այլևս անհնարին կդառնա Արարատից Վայոց Ձոր և Սյունիք շարժվելու հնարավորությունը». փորձագետ 01/04/2021   17:39  |  ԼՐԱՀՈՍ

«Տիգրանաշենի (Քյարքիի) հավանական հանձնումը պետք է դիտարկել նույն այն տրամաբանության համատեքստում, որով հանձնվում են Սյունիքի մարզում գտնվող համայնքներն ու տարածքները: Եթե հիշում եք, մինչ հայտնի կապիտուլացիայի խայտառակ ակտի ստորագրումը, շրջանառության մեջ դրվեց դրա նախնական տարբերակը, որտեղ գրված էր, որ բացի Արցախի տարածքների հանձնումից, հայկական կողմը պարտավորութուն է ստանձնում հանձնել նաև հողեր՝ Հայաստանի Հանրպետության տարածքից: Երբ հանրության մոտ հարցեր առաջացան, թե ինչի՞ մասին է խոսքը, Հայաստանի տարածքների հանձնումը դուրս եկավ կապիտուլացիայի հայտնի ակտից և դրանք սկսեցին տեղի ունենալ, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է ասում, բանավոր պայմանավորվածության արդյունքում, ինչի ականատեսն ենք դարձել հիմա մենք բոլորով միասին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ  ադրբեջանցիները պահանջել են Տիգրանաշենից դուրս գալ.

«Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս: Տիգրանաշենը տալուց հետո մենք այլևս Սյունիք չենք կարող գնալ, Արարատի մարզը կլինի ՀՀ սահմանը»: Տիգրանաշենը թշնամուն հանձնելու մտավախություն են հայտնել  նաև այլ փորձագետներ ու քաղաքագետներ: Մասնավորապես քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն են թշնամուն հանձնելու։ «Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղն ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ»,-գրել էր քաղաքագետը:

«Փաստորեն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խնդրել է, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնմանը վերաբերող կետերը հանվեն հայտնի փաստաթղթից, որն ինքն, առայժմ, իրականացնում է բանավոր կերպով և որոնք, ըստ շրջանառվող լուրերի և, ըստ ամենայնի, կվավերացվեն նրա՝ հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարվելիք այցի ընթացքում», - արձանագրել է փորձագետն ու ավելացրել. «Վերլուծելով տեղի ունեցող զարգացումները, պարզ է դառնում, որ նպատակ է դրվել հանձնել Հայաստանի Հանրապետության սահմանամերծ բոլոր տարածքները, որը տեղի է ունենում անհասկանալի տրամաբանությամբ՝ առաջնորդվելով չգիտես ո՞ր թվականների Սովետական Հայաստանի քարտեզներով»:

 Ըստ նրա` մինչ այս պահը տեղի ունեցածը համադրելով, պարզ է դառնում, որ առաջիկայում, նույն սկզբունքով ադրբեջանական կողմին կհանձնվի նաև Տիգրանաշեն համայնքը, բայց սա դեռ ամենը չէ՝  նույն տրամաբանությամբ, փոփոխության կենթարկվի նաև Նախիջևան- Հայաստան սահմանագծը, դեպքերի նմանօրինակ զարգացման պարագույմ, սա անխուսափելի է լինելու»:

Միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը պարզաբանում է՝ երբ  90-ականների սկզբին գծվում էր Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը, հայկական կողմից ոչ ոք սովետական քարտեզներով չէր առաջնորդվում, առաջին  տեղում՝  Հայաստանի Հանրապետության  անվտանգության սկզբունքներն էին. «Այսինքն, ելնելով անվտանգային խնդիրներից, Հայաստանն իր վերահսկողության  տակ էր վերցնում այն բարձրունքները, որոնք թույլ կտային ապահովել այստեղ ապրող մարդկանց ազատ տեղաշարժը: Ոչ ոք չի մոռացել, որ նույն այդ թվականներին, Երասխ տանող ճանապարհն անդադար  թուրք -ադրբեջանական կողմի ռմբակոծության տակ էր, Գորիսի ճանապարհին պարբերաբար մարդիկ էին անհետանում, որոնց հետո գտնում էին ինչ- որ տեղ մորթված, գլխատված և այլն: Չի բացառվում, որ  հիմա, նույն այդ բարձունքների հետ վերադարձն այստեղ ապրող մարդկանց անվտանգությունը  դնելու է  նույն այդ կարգավիճակի մեջ: Արդյունքում, ոչ միայն Տիգրանաշենը կարող է հայտնվել թշնամու լիարժեք վերահսկողության տակ, այլ նաև Երասխավան տանող գլխավոր մայրուղին կլինի ադրբեջանական զինուժի ռմբակոծության թիրախում, ընդ որում, դա տեղի կունենա ամենապարզունակ զինամթերքի՝ հրազենի կիրառմամբ, դրա համար նույնիսկ հրետանի պետք չի լինի»,- ասում է Արմեն Մանվելյանը:

Միջազգային անվտանգության հարցերով մասնագետն ահազանգում է՝ Տիգրանաշենի հանձնումով մենք կկորցնենք Հայաստանի հարավային տարածքներով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը: Հետևաբար, այլևս գրեթե անհնարին կդառնա Արարատից դեպի Վայոց ձոր և Սյունիք շարժվելու հնարավորությունը, ինչն, ըստ անվտանգության մասնագետի՝ այլ բան չէ,  քան Հայաստանը հարավից կտրելու ծրագիր,  որն արդեն իսկ մեկնարկել է. «Այսպես շարունակվելու արդյունքում, չի բացառվում, որ Ադրբեջանը շուտով պահանջ կներկայացնի՝ ողջ Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը գծել GPS-ի սկզբունքով, որովհետև  սահմանագծման անհասկանալի  պրոցեսը դեռ  շարունակակվելու է: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք,  դեռևս միայն սկիզբն է, Հայաստանի լինելիության մղձավանջը դեռ առջևում է»:

Հարցին՝ ո՞րն է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության դերը, որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, Արմեն Մանվելյանը նկատում է՝ սահմանազատման պրոցեսներում Ռուսաստանի Դաշնության դերը շատ հստակ է՝ նա պատրաստ է ստորագրել այն փաստաթղթի տակ, որին իրենց համաձայնությունը կտան երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. «Ի վերջո, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը Ռուսատանի Դաշնությունը չէ, այլ ՀՀ իշխանությունները: Դրա համար գոյություն ունեն ՀՀ վարչապետի և նախագահի ինստիտուտները, իսկ  թե որտե՞ղ են ու ինչո՞վ են զբաղված այդ անձինք՝ Հայաստանի համար այս ճակատագրական և բախտորոշ պահին, այլևս նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ: Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը համաձայն է  GPS-ի սկզբունքով կատարվող սահմանազատման պրոցեսին, ինչո՞ւ պետք է Ռուսաստանի Դաշնությունը մեջ ընկնի և Ադրբեջանի հետ հարաբերություններում  հայամետի  դեր ստանձնի: Փաստն այն է, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող աղետն օրեցօր մոտենում է  մեր տներին, և պատերազմական իրավիճակներում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակածի ննջարանի դռներին»:

Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այս աղետը: ԱրմենՄանվելյանը վստահ է՝ դրա համար այլևս  միայն մեկ ելք է մնացել՝ իշխանության ղեկից անհապաղ և արագ կերպով  հեռացնել վարչապետի աթոռը զավթած անձին, ով այս ամենաթողության գլխավոր հեղինակն ու մեղավորն է, ով, ըստ Արմեն Մանվելյանի, պատրաստ է պետականակործան  ցանկացած զիջումների, սակայն նա  ստեղծված իրավիճակի միանձնյա պատասխանատուն չէ.

«Երկուսուկես տարի անընդհատ ստելով, այդ մարդը մեր երկիրը հասցրեց այս վիճակին, նա պառակտեց հասարակությանը, հիմա՝ այս պահին էլ այդ պառակտումն ավելի վտանգավոր կետի է հասցել: Ժամանակը ցույց տվեց, որ նիկոլականությունը կարող է դեմ կանգնել նաև  Հայ Առաքելական եկեղեցուն և նրա դավանած արժեքներին, ինչի ականատեսն ենք լինում մենք հիմա: Այս մարդն ընդունակ է ցանկացած քայլի, որը նրան հնարավորություն կտա մի քանի օր էլ մնալ իշխանության ղեկին և վերջնական կործանման տանել երկիրը, դրա համար օգտագործելով իր աղանդի ամբոխին, որոնք շատ հեռու են կանգնած իրական քրիստոնեաության արժեքներից, նրանց դավանած միակ արժեքը նիկոլականությունն է: Բայց նա մեր երկրում ստեղծված  այս աղետալի և ողբերգական իրավիճակի միակ պատասխանատուն չէ: Մեր երկրի հետագա գոյությունը վտանգի տակ դնողներն են նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անվան տակ հանդես եկող անձը, ինչպես նաև  հավասար չափով՝ Գերագույն Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ով երդում էր տվել ծառայել հայրենիքին, այլ ոչ դավաճանի պիտակն այլևս իր վրա  ընդմիշտ փակցրած Նիկոլ Փաշինյանին»,- եզրափակում է զրույցը միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:04 28/12/2020  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն Անկարա-Բաքու դաշինքի ներկայացուցիչն է Հայաստանում․ փորձագետ
17:11 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆայում ենք, ոնց են մարդիկ էստեղից քոչում. Թշնամու տրված մեկ ժամը լրացել է, տասը ընտանիք լքում է Որոտանը, այգիները թողնում ադրբեջանցիներին
18:43 22/12/2020  |  ՄեկնաբանությունՈրոտանում ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար. Իրինա Յոլյան
21:54 16/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈւղղակի քաոս էր, տպավորություն է, որ պահեստազորայիններին տանում էին Ջաբրայիլ՝ կոտորելու համար. փորձագետ
22:45 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊետական սահմանագոտու հարավային հատվածում իրականացվում են նոր բնագծերի ձևավորման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
16:02 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. ՀՀ կառավարությունը չի միջամտել
22:41 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կասկածում եմ, որ բացի հայտնի համաձայնագրից, կա նաև գաղտնի պայմանագիր, որի հիման վրա ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած մարդը պայմանավորվել է GPS-ով հողեր հանձնելու մասին». անվտանգության մասնագետ
19:04 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱզերիները սահմանը գծել են և անցել մեր պետական սահմանը. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
17:47 21/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ
20:56 05/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռուսական ռազմական օդանավերը վայրէջք են կատարել Երևանում՝ շրջանցելով բավականին երկար ճանապարհ. փորձագետ

Արխիվ

[]