ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեռնահայստանի հանձնումը կովկասցի Նիկոլի կիսատ մնացած գործն է. Զարուհի Փոստանջյան 01/03/2021 10:03 | Քաղաքական
Անկասկած՝ Մռավի լեռնաշղթան հանձնողները պատժվելու են: Նրանք անիծյալ են իրենց սերնդով և անդադար այրվելու են դժոխքի ճիրաններում, - հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Հաջորդը Զանգեզուրի և Արագածի գագաթներն են
Մեր լեռները մեզ համար ունեն ոչ միայն հոգևոր մեծ նշանակություն, այլ նաև մեծ ռազմավարական նշանակություն:
Մեր արդի՝ 30-ամյա պետականությունը, ձևավորվել էր երեք կարևոր բարձրունքներով: Արագած հրաբխային քառագագաթ լեռը, 4090 մ ամենաբարձր գագաթով՝ առաջինն է: Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտջուղը ամենաբարձր գագաթով՝ 3905 մ երկրոդն է: Մռավի լեռնաշղթան Գոմշասար (Արիության լեռ) ամենաբարձր գագաթով՝ 3724 մ երրորդն է:
Հայերեն լեզվով խոսող թուրքը` կովկասցի Նիկոլը, ով առանց կրակոցի հանձնեց հայկական զինված ուժերի պաշտպանության տակ գտնվող Մռավի լեռնաշղթայով պաշտպանվող Քարվաճառի շրջանը, դեռ գործում է մեր պետության կառավարչական շենքերում, դեռ քայլում է մեր հողի վրա և հանդես է գալիս հայտարարություններով: Նա շարունակում է խավար տարածել և գովերգել թրքական մութը:
Ձյունածածկ Մռավի լեռնաշղթան մենք նվաճել էինք շատ թանկ գնով՝ մեր արյամբ։ Մռավի լեռներում` Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները (1993—1994 ձմեռ) Արացախի ազատագրման եզրափակիչ փուլի արյունալի դրվագներից մեկն է: Այդ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք 2000 զոհ, իսկ թուրքերը շուրջ 4000 զոհ, որի արդյունքում կերտել էինք մեր հաղթանակը։
Կովկասցի Նիկոլը մեզանից օտարեց Մռավի լեռնաշղթան: Նրա կողմից Մռավի լեռնաշղթան առանց մարտերի հանձնելը մեծագույն նվեր էր իր տափաստանային ցեղակցին: Մռավի լեռնաշղթան մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, այն ապահովում էր արդի հայկական պետականության անվտանգությունը՝ Գեղարքունիքի ու Քարվաճառի անվտանգ թիկունքը և անսահմանափակ տեսադաշտ բացում Գանձակի ուղղությամբ: Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այն իր տիրոջը փոխանցում է հզորություն, անառիկության և պաշտպանվածության անասելի զգացում:
Տափաստանային թուրքերը և կովկասցի Նիկոլը, շատ լավ գիտեն մեր Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթների արժեքը:
Զանգեզուրի լեռնաշղթան ապահովում է Արարատյան դաշտի թիկունքը և հսկայածավալ տեսադաշտ Նախիջևանի ուղղությամբ: Լեռնահայստանի հանձնումը կովկասցի Նիկոլի կիսատ մնացած գործն է:
Մինչև հանձնված Մռավի լեռնաշղթան նորից նվաճելը և գերեվարված Հայոց բնօրրանի ամենաբարձր գագաթը` Արարատը, 5137 մ ազատագրելը, մենք ունենք առաջնահերթ առաջադրանք՝ իսպառ մաքրել (զտել) մեր պետական կառավարչական շենքերը հայերեն խոսող թուրքերից` կովկասցի Նիկոլից և նրա ողորմելիներից:
Անկասկած՝ Մռավի լեռնաշղթան հանձնողները պատժվելու են: Նրանք անիծյալ են իրենց սերնդով և անդադար այրվելու են դժոխքի ճիրաններում:
Այժմ մեզ անհրաժեշտ է արա՛գ վերակազմակերպվել, արա՛գ վերազինվել:
Մեծ պատերազմը առջևում է:
Չենք կասկածում՝ նվեր տրված Մռավի լեռանաշղթայի բարձրունքները թուրքի ձեռքում ժամանակավոր է:
Ոգեշնչման, ուժերի լիցքավորման, երկնքի հետ հաղորդակցման և հեռվից Արարատին մոտ լինելու համար՝ մենք բարձրանում ենք Արագած: Լեռներ հաղթահարելը և բարձունքին հասնելը ոչ թե փորձություն է՝ այլ պարգև: Արարատի և Մռավի գագաթները կանչում են: Նրանք սպասում են մեզ: Մենք գնալո՛ւ ենք դեպի Արարատ և Մռավ տանող ճանապարհը:
Իսկ մինչ այդ պետք է սթափ գնահատել իրավիճակը: Այժմ վտանգված են Զանգեզուրի և Արագածի գագաթները, հետևաբար առնվազն անհրաժեշտ է.
Շտապ մաքրել (զտել) կառավարչական շենքերը հայերեն խոսող կովկասցուց և նրա ողորմելիներից:
Գումարել ռազմաքաղաքական ժողով:
Ստեղծել ժամանակավոր կառավարություն:
Ճանաչել առ ոչինչ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Սկսել բանակցություններ՝ ռազմական օգնություն ստանալու համար:
Հիմնադրել պրոֆեսիոնալ բանակ:
Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
2 հունվար, 2021թ».
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ