ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիության վերաբերյալ 12/30/2020 12:55 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով:
Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից:
Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը:
Պետք է նկատի ունենանք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ:
Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում:
Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել մեծ առաջնահերթություն են ստացել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ սկզբում համավարակով, իսկ ապա՝ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության, սոցիալական ապահովության և այլ իրավունքների ապահովման հարցերը դարձել են բոլորիս, նաև քաղաքացիական հասարակության մտահոգության առարկան:
Գործընկեր իրավապաշտպանների ու ՀԿ-ների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը շարունակական է մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց իրավունքները, կարծիքի արտահայտման ու մամուլի ազատությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը, գործարարության խթանումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, փախստականների իրավունքների ապահովումը և այլն:
Արդյունավետ է մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ համատեղ աշխատանքն այնպիսի ՀԿ-ների ու իրավապաշտպանների հետ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Մարդու իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգողը, Լիարժեք կյանքը, Ունիսոնը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն, Հարկ վճարողների պաշտպանությունը և այլն: Կարևոր է նաև փակ հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի գործունեությունը:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև համագործակցությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների միջոցով: Դրանք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը, խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը:
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության ներքո են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեության երաշխավորման հարցերը:
Պաշտպանը պարբերաբար հրապարակային մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների դերով պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ բռնության կոչերի, սպառնալիքների անթույլատրելիության մասին: Բազմիցս ընդգծվել է այս հարցում պետության՝ համարժեք քայլեր ձեռնարկելու պարտականությունը:
Առհասարակ, չափազանց կարևոր է ընկալումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը երկրում իրավունքների և ազատությունների երաշխավորման խնդիրների բարձրաձայնումն է, դրանց լուծմանը նպաստելը: Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների աշխատանքի գնահատման ցուցիչը պետք է լինի հենց մարդու իրավունքների տիրույթում ու կոնկրետ ոլորտների աշխատանքում:
Կարևոր է թե՛ հասարակության, թե՛ հանրային ու քաղաքական գործիչների մոտ գիտակցումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աշխատանքի վերջնական հասցեատերն ու շահառուն մարդն է՝ որպես իրավունքներ ու ազատություններ կրող:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ