ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամանորին ընդառաջ. ԱՆ խորհուրդները 12/30/2020 18:17 | Առողջություն
Առողջապահության նախարարությունը Ամանորին ընդառաջ խորհուրդներով է հանդես եկել։
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների առաջացման համար, քանի որ այդ ընթացքում ավելի հաճախ են մարդիկ օգտագործում ոչ պատշաճ պայմաններում և երկար ժամանակ պահված, մի քանի անգամ տաքացրած կերակուր:
Բացի այդ, օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների:
Նախ պետք է հիշել, որ ճաշատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր, կրեմներ և այլն, արդեն իսկ 4 ժամ սենյակային ջերմաստիճանում և 2 օր սառնարանում մնալուց հետո կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար` դառնալով թունավորման պատճառ: Դրա համար խորհուրդ է տրվում սնունդը պատրաստել քիչ քանակով, պատրաստի կերակուրը պահել սառնարանային ջերմաստիճանում, սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի, ճաշատեսակը տաքացնել 1 անգամից ոչ ավելի, տաքացնելիս էլ ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700C և բարձր ջերմաստիճանում):
Տոնական օրերին սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, պահման պայմաններին, ջերմաստիճանին, խանութներից պատրաստի կերակրատեսակներ ձեռք բերելիս՝ նաև պատրաստման և իրացման ժամկետներին,
աղցանները պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, թթվասերն ու մայոնեզն ավելացնել անմիջապես ուտելուց առաջ՝ ըստ մատուցվող չափաբաժնի,
խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
սառնարանում հում և պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում՝ հումը դնելով պատրաստիից ներքև,
մանրազնին լվանալ կանաչին, միրգը և բանջարեղենը նախքան օգտագործելը,
գնել միայն գործարանային արտադրության պահածոներ, իսկ տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելու դեպքում եռացնել 15-20 րոպե՝ բոտուլիզմից խուսափելու նպատակով,
չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, զերծ մնալ սնունդ պատրաստելուց և դիմել բժշկի,
ալկոհոլային թունավորումից խուսափելու նպատակով չչարաշահել ալկոհոլային խմիչքները և օգտագործել միայն շշալցված, գործարանային արտադրության խմիչք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ