ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գլխավոր դատախազը սեպտեմբերի 24-ին կարող էր չեղարկել այս պատերազմը, բայց նա նախընտրեց ծառայել դավաճան Նիկոլին և իր խուժանախմբին». Արթուր Համբարձումյան 12/30/2020 17:07 | ԼՐԱՀՈՍ
«Երկրում այսօր փաստացի չկա և գոյություն չունի կենտրոնական իշխանություն: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության պաշպանության գործը, փաստացիորեն, դրված է համայնքների վրա: Այսինքն, շուռնուխցին պետք է պահի Շուռնուխը, Սոթքի հանքը պետք է պահեն այնտեղ աշխատող բանվորները, Գորիսը պետք է պահի համայնքապետը և այսպես շարունակ: Այն, ինչին մենք ականատես ենք լինում՝ պետության չգոյության պայմաններում, լրիվ նորմալ է: Իմիջիայլոց, Հայաստանը եղավ 21-րդ դարի առաջին պետությունը, որ կապիտուլյացիայի ակտ ստորագրեց,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։
«Հայաստանի ներսում չեն գործում պետական և կառավարչական ինստիտուտները, չկա օրենսդիր մարմին, դատական համակարգը շիլաշփոթ վիճակում է, պաշտպանության համակարգը՝ բանակը, կաթվածահար է եղել: Այստեղ պետք է նկատել, որ բանակի դեմորալիզացիայի պրոցեսը պատերազմից դեռ շատ վաղ էր մեկնարկել, երբ, ասենք, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, լինելով ծառայությունից ինչ – ինչ պատճառներով խուսափած դասալիք, դասախոսություն էր կարդում Պաշտպանության նախարարությունում և մեր բարձրաստիճան սպայական անձնակազմն ու գեներալիտետը ոչ միայն հանդուրժում էր սա, այլև նստած լսում էր այդ «դասախոսությունը»: Այսքանից հետո, առնվազն, հարց է ծագում՝ եթե այդ գնդապետներն ու փոխգնդապետները չեն կարողացել պաշտպանել իրենց սպայական պատիվը, ինչպե՞ս նրանք կարող էին պաշտպանել հայրենիքը: Հիմա մեզ մնում է արձանագրել հետևյալը՝ եթե մի մարդ իր խուժանախմբի հետ կարողացավ երկու տարում այսպես քանդել և կազմալուծել բանակը, միգուցե մենք բանակ երբեք էլ չե՞նք ունեցել …»,- ավելացրել է նա:
Ինչպե՞ս մեկ մարդու հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում այսպես ծնկի բերել երկրի պաշտպանական համակարգը, քանդել ու քայքայել բանակը, հանձնել Արցախն ու ոչնչացնել Հայաստանի Հանրապետության պետական ողջ ստրուկտուրան: Սա հարց է, որի պատասխանը կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը ջանում է հասկանալ, բայց խոստովանում է՝ իրեն չի հաջողվում պարզել փաշինյանական ավերիչ ֆենոմենի գաղտնիքը. «Սա, երևի, իմ ողջ ապրած կյանքի ամենամեծ հարցականն է:Իսկ ո՞վ էր Փաշինյանը՝ արարած, ով պատերազմի թեժ օրերին, կանգնելով Արցախ մեկնող կամավորական գումարտակի առաջ, հայտարարում է, թե 2016 թվականի գարնանը, ինքը նույնպես կանգնած է եղել այն նույն տեղում, որտեղ հիմա այդ տղաներն են կանգնած և որոշում է կայացրել մեկնել Արցախ և պաշտպանել իր հայրենիքն ու ընտանիքը: Նայենք սրա ստոր մանիպուլյացիային, որ նա իրեն թույլ է տալիս՝ մի քանի ժամ անց առաջնագծում մահվան աչքերի մեջ նայող տղաների նկատմամբ, որովհետև երբ նա ասում է, թե ինքը Արցախը պաշտպանելու է գնացել 2016 թվականի գարնանը, նա սրանով խուսափում է խոսել ճշմարտության մասին, իսկ ճշմարտությունն այն է, որ ինքը 2016 թվականին Արցախ է մեկնել մայիս ամսին ու պաշտպանական չորրորդ գծում զբաղված է եղել, հավանաբար, խրամատ փորելով: Բայց այս ամենը նրան չէր խանգարում մինչև վերջերս հայտարարել, թե ինքը ապրիլյան պատերազմի մասնակից է, հասկանո՞ւմ եք այս արարածի ստորության աստիճանը… Ես վաղուց եմ ճանաչում այս երևույթին՝ Փաշինյանը սովորական ժուլիկ է, ով իր ողջ կյանքում 4-5 գիրք չի կարդացել, ով 15- 20 հազար դրամի դիմաց ամենաանհավանական ստորությունների է ընդունակ, ով, փորձի համար, ընդամենը 5 ձգում ի վիճակի չէ կատարել: Բայց ստացվում է, որ
Կառավարման փորձագետը նկատում է՝ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պահպանվում է բացառապես միջազգային որոշ կառույցների շնորհիվ, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունների տիրույթում. «Ողբերգական իրողություններ են այնպես են դասավորվել, որ այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը հայ սպան չի իրականացնում, այլ միջազգային կառույցները: Միգուցե դա հնարավոր դարձավ այն պահից, երբ Հայաստանում իշխանության ղեկը վերցրեց օտարերկրյա գործակալական ցանցի շահը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ու իր խուժանախումբը, իսկ Արցախում նախագահ կարգվեց գազելով ընտրատեղամաս մարդիկ տեղափոխող խեղկատակ Արայիկ Հարությունյանը: Այսպիսի մարդիկ են քանդել այս պետությունն ու հանձնել Արցախը, քանդել են Դատախազության, ԱԱԾ-ի, Ոստիկանության, պաշտպանական և ողջ իրավական համակարգի լռության և հանցավոր անգործության արդյունքում»:
Արթուր Համբարձումյանը վստահ է՝ Արցախի ողբերգական պատերազմը կարող էր կանխվել, Հայաստանը չէր հայտնվի թշնամու թիրախում, եթե հանրապետության գլխավոր դատախազն ի կատար ածեր օրենքով և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, այնինչ և վերջինս զբաղված էր իշխանության անվտանգության պահպանմամբ, այնինչ նրա պարտականությունն ու պարտքն է եղել զբաղվել իրավունքի պահպանմամբ, պետության և այնտեղ ապրող մարդկանց անվտանգային հարցերով. «Վերլուծենք այս տիրույթում գլխավոր դատախազի գործունեության հետևյալ դրվագը՝ մարդ ով չի իրականացրել օրենսդրությամբ և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, այլ կատարել է միայն այն հրահանգները, որ իրեն տվել է անձամբ Փաշինյանը: 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Ալիևը բացահայտ հայտարարում է, որ Փաշինյանն իրենցի երկու տարի ժամանակ է խնդրել, որպեսզի հաղթահարի նախկինների, այսպես ասած՝ ղարաբաղյան կլանի ռևանշիստական տրամադրությունները և, ըստ Ալիևի, իրենք պայմանավորվել են, որ երկու տարի սահմաններին խաղաղություն կլինի, որից հետո Փաշինյանը նրան խոստացել է հանձնել Արցախը: Նկատենք՝ սա ասում է Ալիևը, իհարկե, հասկանում եմ, որ ԱԱԾ-ն կամ Գլխավոր Դատախազությունը, հղում անելով միայն թշնամի երկրի ղեկավարի խոսքին, որոշակի գործողություններ իրականացնելու քայլին չէր գնա: Բայց նայեք, թե ինչ է կատարվում՝ Փաշինյանը մի քանի օր անց՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության նիստի ընթացքում, որոշում է արձագանքել Ալիևին և խորհուրդ է տալիս Ալիևին չհրապարակել կոնֆիդենցիալ ինֆորմացիա: Այսքանից հետո, եթե Գլխավոր Դատախազությունը Փաշինյան Նիկոլի նկատմամբ քրեական գործ չի հարուցում, կամ գոնե հարցեր չի ուղղում, թե այդ ի՞նչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին է խոսքը, հատկապես, երբ գործ ունենք թշնամի պետության ղեկավարի հետ, ապա ի՞նչ հետևության մենք պետք է անենք այստեղից… Որտե՞ղ էր հանրապետության գլխավոր դատախազը և ինչո՞ւ նա նույն պահին քրեական գործ չհարուցեց Փաշինյանի նկատմամբ, որից հետո մենք, գուցե, հնարավորություն կունենայինք խուսափել մի քանի օր անց սկսված ողբերգական պատերազմից: Եթե այդ պահին գլխավոր դատախազն իր մեջ ուժ գտներ ձերբակալելու Փաշինյանին, ապա մենք չէինք ունենա այս ողբերգական պատերազմը:
Փաստորեն ստացվում է, որ պատերազմից մի քանի օր առաջ, գլխավոր դատախազը կարող էր չեղարկել պատերազմը՝ կատարելով օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, բայց ինչպես մենք տեսանք, նա նախընտրեց ծառայել ոչ թե պետությանը, այլ դավաճան Նիկոլին և նրա խուժանախմբին: Ուզում եմ ասել, որ գլխավոր դատախազը սրանով տապալեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը, բայց անմիջապես հիշում եմ, որ մեզ մոտ, արդեն ավելի քան երկու տարի է Սահմանադրությունն առհասարակ չի գործում, ուրեմն՝ ինչ սահմանադրական կարգի տապալման մասին կարող է խոսք լինել և լռում եմ… Ի միջի այլոց, Փաշինյանին այս մասով հարցեր չուղղեցին ոչ միայն դատաիրավական համակարգի ներկայացուցիչները, այլ նաև ողջ Ազգային ժողովը…»,- ասում է կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ