ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորների դաժան սպանությունը՝ ադրբեջանցիների վայրագության շարունակությունը, հետեւանք է ՀՀ իշխանությունների անգործության. Ալավերդյան 12/30/2020 17:46 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը չի դավաճանել իր վայրագ ձեռագիրը՝ սկսած 1990-ական թվականներից։ Սա այն ոճն է, որը հատուկ է Ադրբեջանին՝ պետական մակարդակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով 6 հայ զինվորների սպանությանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ 6 հայ զինվորի դաժան սպանության մասին։
Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո՝ ենթադրաբար Հադրութում։
Ընդ որում, նրանցից ոմանց գերեվարելու կադրերը եւս նախկին ադրբեջանցիները դրել էին շրջանառության մեջ։
Լարիսա Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նման դեպքերի շարունակական լինելը բացատրվում է անպատժելիությամբ և, թեև զարմանալի է, բայց փաստ է, որ դեռևս 1990-ականներից առ այսօր որևէ մեկը չի պատժվել՝ նման հանցագործությունների համար՝ ոչ Ադրբեջանում, որովհետև Միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է, որ հենց այն պետությունը, որտեղ դա իրականացվել է ձեռնարկի համապատասխան քրեական օրենսգրքով նախատեսված գործողություններ, այնպես էլ որևէ այլ երկրում։
Ալավերդյանն ընդգծեց, որ պետք է զգոն լինել և երբևէ չհավատալ, որ Ադրբեջանը կարող է հավատարիմ մնալ ստորագրված պայմանագրերին, դա մնում է անպատիժ, ինչի վառ օրինակը հենց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից խախտված պայմանագիրն է։
«Արի ու տես, որ որևէ համարժեք արձագանք այդպես էլ չի եղել և խոսքը չի գնում առանձին մարդկանց կամ պետությունների կողմից։ Խոսքը գնում է միջազգային կազմակերպությունների՝ լինի ՄԱԿ, լինի ԵԽ, ԵԱՀԿ և այլ հաստատություններ։ Մենք այդ մակարդակում որևէ արձագանք չենք ստացել և Ադրբեջանը համարում է, որ նման թողտվության պայմաններում կարող է շարունակել և մինչև անգամ ձեռ առնելով է խոսում, երբ հայկական կողմը բարձրաձայնում է միջազգային մարդասիրական իրավունքների խախտման մասին»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ Հայաստանը ինչ-որ դերակատարություն ունի՞ եռակողմ հայտարարության վերաբերյալ մոնիթորինգի իրականացման հարցում, որևէ հայտարարությամբ հանդես է գալիս, տվյալներ տալի՞ս է խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող մոնիթորինգային կենտրոնին, արդյոք մտադիր է բարձրացնել այդ հարցը նախ և առաջ ՀՀ ԱԺ-ում։
«Չեմ լսել, որ ԱԺ-ն դատապարտող որևէ հայտարարությամբ հանդես գա։ ԱԺ-ն՝ պատգամավորներով որևէ կերպ մտադի՞ր են բարձրացնել այդ հարցը և դարձնել քաղաքական օրակարգում քննարկվող՝ ՄԱԿ-ի կամ որևէ հաստատություններում»,- նշեց նա։
Ալավերդյանը գտնում է, որ հայկական կողմի անգործությունն իր ազդեցությունն է ունենում, մասնավորապես, նման վերաբերմունքի շարունակական բնույթը և անպատժելիությունը կապված է հայկական կողմի անգործության հետ։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների հետ աշխատանքին, Ալավերդյանը նշեց, որ հայկական կողմը կարող է դիմել քաղաքական հարթակներին և տարբեր դատական ատյաններին, սակայն մինչև դատական ատյաններին դիմելն անհրաժեշտ է քաղաքական ատյաններում աշխատել, որովհետև դատական միջազգային ատյանները գտնվում են այն նույն մթնոլորտում, որը ստեղծվում է այս կամ այն երևույթի շուրջ։
«Եթե Հայաստանը դա չանի, որևէ մեկն իր նախաձեռնությամբ չի անելու։ Լավագույն դեպքում դա տեղ կգտնի տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում, կպահանջեն ինչ-որ բան, դիտարկումներ կլինեն, բայց փորձը ցույց է տալիս, որ միայն իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների հորդորներն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես օդում հնչած և նշանակություն չունեցող։ Մինչև չհնչեցնեն այն սանկցիաները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանը կշարունակի ոչ միայն ոտնահարել իրավունքները, այլև՝ կհակադրվի միջազգային իրավունքին ընդհանրապես և մարդասիրական իրավունքին՝ մասնավորապես։ Մենք պետք է հստակեցնենք՝ ուրիշ որևէ մեկը չի բարձրացնի հարցը պատշաճ մակարդակի, եթե Ադրբեջանի կողմից հանցագործությունների վերաբերյալ Հայաստանը չի բարձրաձայնում՝ պաշտոնական մակարդակով, ունենալու ենք շարունակական բնույթ կրող գործողություններ»,- նշեց Ալավերդյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել