ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը 12/30/2020 10:30 | Քրեական խրոնիկոն
2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով զորակազմին։ Նա հայտնել է, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքնենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել են:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ ՀՀ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, և դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։ Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, և նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով, անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին վստահեցնում է, որ իր գործառույթների ամբողջ ծավալով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում կատարված իրադարձություններին, մարտական գործողություններին, դրանց աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ստացվող բոլոր տվյալները, տեղեկությունները օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, դրանց իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Քննությունների ընթացքի, արդյունքների մասին պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն՝ հաշվի առնելով, իհարկե, նախաքննության առաջնահերթ շահերը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/01/2024 08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:33 Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»․ «Հրապարակ»
- 11/01/2024 08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:28 Սրբազանը մեկնել է Մոսկվա․«Հրապարակ»
- 11/01/2024 08:26 Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:24 Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին ․«Հրապարակ»
- 11/01/2024 08:21 Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձը ծառայության․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/01/2024 12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
- 11/01/2024 12:05 57 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» կամ տատիկ պապիկի արձանը
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/01/2024 23:23 Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ն էլ՝ ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 3 վիրավոր
- 11/01/2024 23:16 Հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում
- 11/01/2024 22:49 Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ
- 11/01/2024 21:47 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/01/2024 23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից