Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիության վերաբերյալ 12/30/2020   12:55  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով:

Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից:

Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը:

Պետք է նկատի ունենանք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ:

Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում:

Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել մեծ առաջնահերթություն են ստացել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ սկզբում համավարակով, իսկ ապա՝ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության, սոցիալական ապահովության և այլ իրավունքների ապահովման հարցերը դարձել են բոլորիս, նաև քաղաքացիական հասարակության մտահոգության առարկան:

Գործընկեր իրավապաշտպանների ու ՀԿ-ների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը շարունակական է մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց իրավունքները, կարծիքի արտահայտման ու մամուլի ազատությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը, գործարարության խթանումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, փախստականների իրավունքների ապահովումը և այլն:

Արդյունավետ է մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ համատեղ աշխատանքն այնպիսի ՀԿ-ների ու իրավապաշտպանների հետ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Մարդու իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգողը, Լիարժեք կյանքը, Ունիսոնը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն, Հարկ վճարողների պաշտպանությունը և այլն: Կարևոր է նաև փակ հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի գործունեությունը:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև համագործակցությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների միջոցով: Դրանք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը, խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության ներքո են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեության երաշխավորման հարցերը:

Պաշտպանը պարբերաբար հրապարակային մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների դերով պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ բռնության կոչերի, սպառնալիքների անթույլատրելիության մասին: Բազմիցս ընդգծվել է այս հարցում պետության՝ համարժեք քայլեր ձեռնարկելու պարտականությունը:

Առհասարակ, չափազանց կարևոր է ընկալումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը երկրում իրավունքների և ազատությունների երաշխավորման խնդիրների բարձրաձայնումն է, դրանց լուծմանը նպաստելը: Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների աշխատանքի գնահատման ցուցիչը պետք է լինի հենց մարդու իրավունքների տիրույթում ու կոնկրետ ոլորտների աշխատանքում:

Կարևոր է թե՛ հասարակության, թե՛ հանրային ու քաղաքական գործիչների մոտ գիտակցումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աշխատանքի վերջնական հասցեատերն ու շահառուն մարդն է՝ որպես իրավունքներ ու ազատություններ կրող:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ-ն Պաշտպանին է տրամադրել սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված պաշտոնական դիրքորոշում
18:03 29/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերում է
15:17 29/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից վերադարձած գերիներին
10:27 29/12/2020  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիների կողմից ցուցանակի տեղադրումը արվել է ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով .ՄԻՊ
23:09 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆերկայում ընթանում է գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված մարդասիրական կարևորագույն գործընթացը. ՄԻՊ
15:55 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին
18:41 27/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը այսօր կայացած կառույց է. Թաթոյան
11:50 27/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչերն ուղեկցվում են Կաթողիկոսի ու այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքով, բռնության կոչերով, այդպիսի մոտեցումները հակաիրավական են. ՄԻՊ
09:39 26/12/2020  |  ՄամուլԻնչո՞ւ են իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ. «Փաստ»
21:25 25/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ

Արխիվ

[]