ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինտելեկտս ու տեսակս անդառնալի ստորացած է իրեն զգում այս պարտությամբ և սրանով հանդերձ տգիտության հայկական աստված Նիկոլի՝ երկրի ղեկավարի պաշտոնում մնալու փաստով. Հովհաննես Ավետիսյան 12/30/2020 00:17 | ԼՐԱՀՈՍ
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ պատճենել, բարելավել, նորարարել:
«Գիտեք, որ մինչև 1850-ականներ Ճապոնիան փակ երկիր էր շուրջ 200 տարի և կայսրը արգելում էր առևտուր և հարաբերություններ օտարների հետ, բացառություն էին հոլանդացիները: Սրա մասին Հետքում մի հոդված էլ էի գրել ժամանակին:
Այն պահից սկսած, երբ ճապոնացիները ստիպված են լինում առևտրային համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ և այլ պետությունների հետ, առաջ է գալիս ծովում և ծովային սահմաններում պաշտպանություն ունենալու խնդիրը: Նրանք որոշում են ունենալ ռազմական նավատորմ: Մի քանի սամուրայների (էլիտար տոհմիկ զինվորական) ուղարկում են սովորելու Նիդերլանդներ, դրանցից մեկը հետագայում դառնում է Ճապոնիայի առաջին ադմիրալը: Այդ նույն թվերին էր (1850-ական), որ Ճապոնիան գնում է իր առաջին ռազմական շոգենավը Նիդերլանդներից: Իսկ ընդամենը տաս տարի անց հրավիրում ֆրանսիացի ինժեների Ճապոնիա` սեփական ռազմական նավը կառուցելու համար:
19-րդ դարի վերջերին Ճապոնիան ու Չինաստանը պատերազմի են բռնվում Կորեայի շուրջ: Չինաստանը այս տարածքները համարում էր իրենը: Չինաստանը պարտվում է պատերազմում, և ստիպված է լինում ճանաչել Կորեայի սուվերենությունը, հետն էլ որոշ տարածքներ հանձնել Ճապոնիային, դեռ ավելին` համաձայնագրով պարտավորվում է նաև, որ շուրջ յոթ տարի Ճապոնիային վճարներ է անելու, որը մերօրյա գումարներով 5 միլիարդ դոլարից ավել էր կազմում:
Այս ընթացքում էր, որ Ռուսաստանը միջամտում է և ստիպում է Ճապոնիային տարածքներից մեկը վերադարձնել Չինաստանին:
Այս պահից սկսած Ճապոնիան սկսում է պատրաստվել պատերազմի, ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանի դեմ: Հաշվարկվում են նախ թշնամու կարողությունները, հետո տարբեր սցենարներ, ու որպեսզի հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը ուժեղ դաշնակից չունենա` Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրում, որի նավատորմը աշխարհի հզորն էր այդ ժամանակներում:
Ճապոնիան 20-րդ դարի սկզբներին արդեն ինքնուրույն էր ռազմական նավեր պատրաստում:
Չնայած որ բերել էին եվրոպական ինժեներներին և սովորում էին դրանցից, սովորելու գործընթացը ներառում էր հետևյալը: Նրանք գնում էին երկու ժամանակակից ռազմանավ, հետո դրանցից մեկի վրա որոշակի մասեր բարելավում էին, այնուհետ համեմատում էին մյուսի հետ գործողության մեջ, և այսպես արդեն Առաջին Համաշխարհային պատերազմին Ճապոնիան ուներ աշխարհի երրորդ խոշոր ու հզոր ռազմական նավատորմը:
Մոռացա նշել, մինչ սա ճապոնացիները հասցրել էին Ռուսաստանին պարտության մատնել, և վերացրել էին ռուսական նավատորմի կեսից ավելին, սպանել էին հազարներով և հազարների էլ գերի էին վերցրել (1905-ն էր կարծես):
Ճապոնացիների զարգացման բանալին շատ պարզ էր. Պատճենել, բարելավել, նորարարել:
Եվ նրանք չէին հանձնվում, նար ունեին իրենց ազգային շահի գիտակցումը: Սրա համար էր, որ առաջին աշխարհամարտին անգլիացիների հետ գերմանացիների դեմ էին մարտնչում, իսկ երկրորդին` գերմանացիների հետ անգլիացիների դեմ:
Իսկ գիտե՞ք մենք ինչու ենք պարտվել: Պարտվել ենք, ոչ թե որ Ադրբեջանն էր մեզանից ուժեղ, այլ որ մենք տգետ ենք: Պարտվել ենք, ոչ թե որ Թուրքիան էր աջակցում Ադրբեջանին, այլ որովհետև մենք տգետ ենք:
Այս գրածս պատմությունը նրանք լավ սերտել են, և քայլ առ քայլ կրկնօրինակել են և շարունակում են կյանքի կոչել այս բանաձևը: Իսկ մենք մեր տգիտության ձեռքն ենք կրակն ընկել, տգիտության հայկական աստված Նիկոլի ձեռքն ենք կրակն ընկել:
Մարդկային այսչափ կորուստները կարող էինք չունենալ, տարածքների նույնպես. Ընդամենը պետք էր խելացի լինել, ավելի շուտ, մեր միջի խելացուն պետք է թողնեինք, որ երկրում որոշումներ կայացներ:
Ինտելեկտս ու տեսակս անդառնալի ստորացած է իրեն զգում այս պարտությամբ և սրանով հանդերձ տգիտության հայկական աստված Նիկոլի երկրի ղեկավարին մնալու փաստով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից