ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան կրկին նախազգուշացնում է Հայաստանին սպասվող խիստ վտանգավոր զարգացումների մասին. Վարդան Ոսկանյան 12/29/2020 15:42 | ԼՐԱՀՈՍ
«Մինչ մենք այստեղ՝ Հայաստանում քննարկում ենք մեզ պատկանող Սյունիքի հատվածները պահելու հարցը, Թուրքիայում քննարկում են Արցախը՝ որպես Կովկասի բանալի դարձնելու հեռանկարը: Ու թեև այս թեման առայժմ Թուրքիան քննարկում է ակադեմիական շրջանակների հետ, այնուամենայիվ, սա շատ լուրջ և խիստ վտանգավոր մեսիջներ է պարունակում մեզ համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին կազմակերպված «Կովկասի բանալին. Լեռնային Արցախ» խորագրով քննարկմանը:
Ի՞նչ նպատակով է Թուրքիան Արցախը դիտարկում որպես Կովկասի բանալի բանաձևի մեջ և ի՞նչ վտանգներ սա կարող է պարունակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:
Հարցի սպառիչ պատասխանն արձանագրելու համար, իրանագետ Վարդան Ոսկանյանը նախ և առաջ առաջարկում է հստակեցնել այն հանգամանքը, որ էրդողանական Թուրքիան բավականին տարբեր է մինչ Էրդողանը եղած Թուրքիայից.
«Այս համատեքստում ազգային պետության մեջ սահմանափակված Թուրքիայի տեսլականը, որ, ըստ էության, առաջարկվել էր Մուստաֆա Քեմալի կողմից՝ առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, այլևս անցյալ է և, ահա, էրդողանական վարչախումբը հիմա ձգտում է երեք հիմնական առանցքների: Առաջին հերթին՝ դա նոր օսմանականության ստեղծումն է, այսինքն, Օսմանյան Թուրքիայի կորուսյալ դիրքերի վերականգնումը, երկրորդ հերթին՝ համաիսլամականացումը, այսինքն՝ պանիսլամիզմը, իսկ այս պարագայում ավելի ճիշտ կլիներ ասել՝ համասունիականությունը և վերջում՝ պանթյուրքիզմի գաղափարի լիարժեք իրականացումը»:
Անդրադառնալով այս համատեքստում վերջին շաբաթների ընթացքում Սյունիքում տեղի ունեցող դեմարկացիայի անտրամաբանական պրոցեսներին, Վարդան Ոսկանյանը նկատում է՝ վերոհիշյալ երեք կետերի իրականացման համար Թուրքիայի պլաններում հույժ կարևորագույն նշանակություն ունի ցամաքային կապի խնդիրը, որ նա հիմա ցանկանում է լուծել՝ ի հաշիվ Սյունիքում զավթելիք տարածքների, ինչի մասին, ըստ իրանագետի, արդեն անթաքույց կերպով բարձրաձայնում են թե´ թուրք, թե´ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ Էրդողանի խորհրդական Քալինը.
«Թուրքիայի այս բարձրաստիճան պաշտոնյան բոլորովին վերջերս հայտարարում է, որ Արցախի, այսպես կոչված, ազատագրումը գրեթե հավասար է Մեղրիի տարածաշրջանով կամ Սյունիքով երկու թուրքական հորջորջվող պետություններն իրար կապող միջանցքի կարևորությանը, որը նույնքան էական է Թուրքիայի համար, որքան իրենց տրամաբանությամբ՝ Արցախի «ազատագրումը», ինչը, բնականաբար, հայկական կողի համար օկուպացիա է:
Այս ամենն, ուղղակի հստակ ուղերձներ է պարունակում հայկական կողմին՝ լրջանալու համար, որովհետև, ըստ էության, Թուրքիան կրկին նախազգուշացնում է Հայաստանին սպասվող խիստ վտանգավոր զարգացումների մասին, մինչդեռ այստեղ՝ Հայաստանում, պետական ապարատն ամբողջովին տոտալ անգործության է մատնված:
Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններում մենք ուղղակի անկարող ենք լինելու դիմակայել ոչ միայն այս պահին մեր սահմաններին առկա մարտահրավերներին, այլև՝ մոտ ապագայում մեզ սպառնացող թուրքական կողմի վտանգներին, ինչն անպայմանորեն, հերթական անգամ անդառնալի և ցավոտ կորուստների առաջ կկանգնեցի մեր երկրին»,- եզրափակում է զրույցն իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ