ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ամանորի չենք սպասում, սա էր մեր ամանորը. Սևազգեստ մայրերը Եռաբլուրում էին 12/29/2020 16:24 | ԼՐԱՀՈՍ
Սևազգեստ մայրերը ամենամյա այցելությամբ Եռաբլուր պանթեոնում էին։ Այսպես է արդեն որերորդ տարին անցնում սևազգեստ կանանց ամանորը։
«Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը նշեց, որ ծնողների խնդիրներն այսօր անտեսված են. առողջական խնդիրներից մինչև կոմունալ վճարի խնդիրներ։
«Ոչ մեկս ամանորի չենք սպասում։ Մեր ամանորը սա էր։ Հավաքվեցինք, եկանք այստեղ նշեցինք, գնում ենք տուն։ Մարդ կա, որին զանգել ենք ասում ենք՝ գնում ենք Եռաբլուր, ասում է՝ տաք շոր չունեմ, որ հագնեմ գամ։ Չեմ ուզում նրանց նվաստացնել։ Նրանք հպարտ, հարուստ ու ուժեղ ընտանիքներն են։ Այսօր քաղաքապետն էլ, վարչապետն էլ մեր համար Եռաբլուրն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խլղաթյանը։
Եռաբլուրում էին զոհված ազատամարտիկների մայրերը, հայրերը, այրիներն ու քույրերը։ Ավանդույթի համաձայն՝ արդեն 26 տարի այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին։ Խլղաթյանը նկատեց, որ իրենց հաճախ են քաղաքական դաշտի հետ կապում, սակայն իրենք քաղաքականության հետ որևէ կապ չունեն։
«Մեր քաղաքական դաշտը մեկն է՝ Եռաբլուրը։ Մենք ունենք բազմաթիվ հուզող խնդիրներ՝ սոցիալական խնդիրներ։ Երեխաները մեծացել են, ծնողները մեծացել են, ունեն առողջական խնդիրներ և ընդամենը ստանում են 30 հազար դրամ թոշակ, բնականաբար այդ գումարով զոհվածի ընտանիքը չի կարող գոյատևել, ուր մնաց ապրելու մասին խոսենք, որովհետև գիտեք այսօրվա կոմունալ վճարների, այսօրվա թանկացումների մասին»։
Խլղաթյանը նշեց, որ հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան երկու պատերազմներում զոհված հերոսների հիշատակին, որոնք ազատագրեցին ու ժողովրդին պետություն նվիրեցին ու, որոնք փորձեցին պահել ազատագրածը։
«Ինչ անենք։ Այսօր տեսանք այն, ինչ չպիտի լիներ, բոլորիս համար ցավ է։ Խոնարհումս բոլոր հայրերին ու մայրերին, կանանց, որոնք պահեցին ու մեծացրեցին երեխաներին, այսօր դժվար է առանց հայր երեք երեխա մեծացնել»։
Իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ նշեց, որ առհասարակ անտեսվել են ընտանիքները։
«Հասկանում եմ, որ այսօր ունենք ավելի շատ զոհ քան ունեցել ենք 90-ական թվականներին. երկու ամսում ունեցանք մոտ 11 հազար վիրավոր, 7000- 8000 զոհ։ Մեր պետությանը այնքան աջակցություն է եղել, որ կարող էր օգնել»։
Խլղաթյանը նաև նշեց, որ կառավարության մոտ էլ են ակցիայի դուրս եկել ու նման քայլի չէին դիմի.
«Քանի որ կառավարությունը որոշեց, որ մարտի մեկին մահացածներն ավելի արժեքավոր էին, քան արցախյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկները, նրանց անտեսեցին, հենց այդտեղ ժողովուրդն ըմբոստացավ»։
Սևազգեստ մայրերը նշեցին՝ Արցախյան պատերազմում զոհված տղաները հայրենիք տվեցին, ծնվեցին նոր սերնդի երիտասարդները։
«Նրանք այն երիտասարդներն էին, որոնք թավշյա հեղափոխության ժամանակ կանգնած էին վարչապետի կողքին։ Չես կարող անտարբեր անցնել, չի կարող մարդը Եռաբլուրում լինել ու անտարբեր անցնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից