ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կան բավարար փաստեր՝ Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցնելու համար. Մելոյան 12/29/2020 17:42 | ԼՐԱՀՈՍ
Բանավոր պայմանավորվածությունը որևէ իրավական ուժ ունենալ չի կարող։ Անգամ ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը մեր ներպետական մեխանիզմների տեսանկյունից առոչինչ է, ուր մնաց բանավոր պայմանավորվածությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անցել է շուրջ 1.5 ամիս, բայց հայկական կողմը դեռևս շարունակում է Ադրբեջանին հանձնել նույնիսկ այն տարածքները, որոնց մասին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարությունում որևէ նշում անգամ չկար։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշակի սահմանային կետերի ճշգրտումներն իրականացվում են բանավոր ըմբռնման հիման վրա։ «Հայտարարության ստորագրման պահին Զանգելանի և Կուբաթլուի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում, որ այդտեղ պետք է որոշակի սահմանային կետերի ճշգրտումներ իրականացնել»,- նշել էր նա։
Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բանավոր պայմանավորվածությունը չի կարող հիմք հանդիսանալ նման կարևորագույն հարցերի լուծման համար, օրինակ՝ տարածքներ են հանձնվում, բայց դրա համար պետք է գրավոր փաստաթուղթ, որի հիման վրա կիրականացվեն սահմանազատման աշխատանքներ, ինչը որևէ կերպ տեղի չունեցավ։
Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, դրանից հետո տիրող իրավիճակին, Մելոյանը նշեց, որ եկել է այն եզրահանգման, որ Փաշինյանն ավելի շատ հանդես է գալիս Ադրբեջանի կողմի շահերի պաշտպանությամբ, քան՝ հայկական, տպավորություն է, որ հայկական կողմի շահը որևէ կերպ ներկայացնելու անգամ փորձ չի արվել։ Հայտարարությունն իր բնույթով միջազգային պայմանագիր է և հենց այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը՝ ստորագրելով փաստաթուղթը։ Հայտարարությունն ի սկզբանե ներպետական օրենսդրական տեսանկյունից առոչինչ է, բայց առերեսվել ենք այնպիսի իրավիճակի, երբ ուժն է ծնում իրավունք և եռակողմ պայմանավորվածությունը խախտելու համար պետք է հնարավորություններ ունենանք՝ դիմակայելու թշնամու հնարավոր արձագանքը, իսկ դա կլինի պատերազմական հնարավոր գործողությունների հրահրմամբ։ Հայկական կողմի պարագայում, ըստ Մելոյանի, անհրաժեշտ է, որ Փաշինյանը րոպե առաջ հեռանա, որովհետև իրենք պարտվող իշխանություն են, ինքն է ստորագրություն դրել այդ խայտառակ փաստաթղթի տակ և այժմ բացառապես նրա հեռացումը կարող է հիմք հանդիսանալ հայկական կողմի համար՝ փորձելու կրկին մոտենալ բանակցային սեղանին և հենց այն հիմքով, որ փաստաթղթի վավերացնողն արդեն հեռացել է իշխանությունից, փորձել ի նպաստ մեզ բանակցություններ վարել։
«Ինչպես տեսնում ենք՝ բացի այդ խայտառակ փաստաթղթից նաև բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Վերջապես օդում կախված հարցին պատասխան տրվեց, թե ինչ հիմքով է Ադրբեջանն անընդմեջ օդից կախված տարածքներ ուզում և որևէ մեկը չի ընդդիմանում այդ պահանջին, այդ տարածքներն իրենց տրվում են, որևէ կերպ չեն պաշտպանվում»,֊նշեց Մելոյանը՝ հավելելով, որ նույնիսկ Սյունիքում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակում իշխանությունները թողել են ինքնահոսի և անգամ հրաժարվել են համայնքների ղեկավարներին զենք տրամադրել, որ կարողանան իրենք իրենց ինքնապաշտպանությունը կազմակերպել։ Ստացվում է՝ թշնամին է դրսից ատաջանում, ներսից էլ՝ որևէ ձեռք չեն մեկնում և այդքանից հետո իրենց թույլ են տալիս գնալ Սյունիք և ինչ որ պահանջատիրական հայտարարություններ անել, թեև տեսանք, թե ինչպես իրենց դիմավորեցին։
Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետի՝ ամենակարևոր խնդիրներից մեկը դեմարկացիայի և դելիմիտացիայի պատշաճ գործընթացի բացակայությունն է, քանի որ տարօրինակ և անընդունելի է, որ հայկական կողմից որևէ ներգրավվածություն չկա և համաշխարհային պրակտիկան ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ անգամ մի փոքր բլրակի կամ մի քանի քառակուսի մետր տարածքի սահմանազատման համար հատուկ մասնագիտացված հանձնաժողովներ են ձևավորվում, տարիներ շարունակ բանակցություններ են իրականացվում, իսկ մեզ մոտ թշնամու կողմից սիրողական՝ GPS համակարգի հիման վրա ռուսական կողմի հետ համաձայնեցվում է, թե որ տարածքները պետք է հանձնվի։
Մելոյանը գտնում է, որ արդեն իսկ կան բավարար փաստեր՝ Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ