Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ԱԱԾ-ն «Ալրաղացի Լյովիկի» գործով մանրամասներ է ներկայացրել 12/29/2020   10:41  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակումը հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լ.Ս.-ի կողմից կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  2004 թվականի մայիսի սկզբին մի խումբ անձանց հետ, ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Լոս-Անջելես քաղաքում 2004 թվականի մայիսի 12-ին և 25-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 13-ին համապատասխանաբար «Ավիանի», «Միկա» և «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150.000 ԱՄՆ դոլարի արժեքներ, և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին ոստիկանների կողմից բռնելուց հետո, թաքնվել է իրավապահ մարմիններից ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։

ԱՄՆ իշխանությունների կողմից գտնվելով հետախուզման մեջ՝ Ա.Կ.-ն չի հրաժարվել հանցավոր ապրելակերպից և համաձայնության գալով ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Ն.-ի հետ, վերջինիս հետ միասին 2007 թվականի նոյեմբերին ստեղծել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

Ա.Կ.-ի միջոցով ծանոթ լինելով Ա.Ն.-ի հետ և իմանալով նշված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վ.Վ-ին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 թվականի նոյեմբերի        29-ին կատարված ավազակային հարձակման մասին, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ  Լ.Ս.-ն լարված հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում վերջինիս առանձնատան վրա։ Նշված հանցավոր մտադրության մասին Լ.Ս.-ն հայտնել է քրոջ ամուսնուն՝ Ս.Ղ.-ին, ով համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը և, նախկինում լինելով Ա.Ա.-ի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

Ըստ պայմանավորվածության՝ Ա.Կ.-ն որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներին, իսկ կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100.000-ական ԱՄՆ դոլար։ Իսպանիայում գտնվող Բ.Ս.-ի՝ ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝  զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Ա.Ն.-ն Ա.Ս.-ին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Ա.Ս.-ն տվել է Հ.Մ.-ին։

Վերջինին է տրվել նաև տուժողի առանձնատան, սենյակների դասավորվածությամբ, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բ.Ս.-ն վերադարձել է Իսպանիայից, իսկ Ա. Ս.-ի կողմից ձեռք են բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք, որոնք հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել են սև գույնով և համազգեստների վերին, մեջքի մասում, ռուսերեն կատարվել է «սպեցնազ» գրառումը, բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ին, երեկոյան, հավաքվել են Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70-րդ շենքի թիվ 7 բնակարանում, ուսումնասիրել տուժողին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել նախապես ձեռք բերված՝ իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը՝ համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Ըստ պայմանավորվածության, հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ժամը 00։30-ի սահմաններում, վերոհիշյալ 2 ավտոմեքենաներով մեկնել են Երևանի Իսահակյան փողոցի 34 «բ» առանձնատան մոտ։ Ա.Ս.-ն իր վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան կայանել է առանձնատնից քիչ հեռու և սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Ա.Խ.-ն հափշտակված պետհամարանիշներով «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան ետևի մասով կանգնեցրել է առանձնատան պարսպապատի դարպասների մոտ, որպեսզի առանձնատուն մուտք գործող հանցակիցները՝ զինված մարտական, օդամղիչ և գազային ատրճանակներով, ինչպես նաև ճանապարհին զգեստափոխված հատուկջոկատայինների համար նախատեսված հանդերձանքով, բարձրանան ավտոմեքենայի տանիքին և պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք։ Ըստ պլանավորված գործողությունների՝ Բ.Ս.-ն, որը դիմակավորված չի եղել, բարձրացել է ավտոմեքենայի տանիքին, պարսպապատի դարպասներից ցատկել է տան բակ և, իր մոտ գտնվող ատրճանակը պահելով տան անվտանգությունն ապահովող դեմառդեմ դուրս եկած անձի վրա, սպառնացել է գործադրել այն և զինաթափել է նրան։ Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Ա. Ա.-ի մայրը, հանցավոր խմբի  5 անդամները նրան հրելով մուտք են գործել բնակարան, իրենց մոտ գտնվող ատրճանակները գործադրելու սպառնալիքներ են ուղղել ինչպես վերջինիս, այնպես էլ բնակարանում գտնվող տուժողի հորը և որդուն, հատուկ նպատակով իրենց հետ վերցված կպչուն ժապավենով կապել են նրանց ձեռքերը, ոտքերը՝ այդ նույն ժապավեններով փակելով նաև նրանց բերանները։ Այնուհետև հանցավոր խմբի նշված 5 անդամները բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, ավարտական դիպլոմներ, ամուսնության վկայական և զինվորական գրքույկներ, դրանք տեղավորել են հիշյալ պայուսակում և հափշտակելով՝ դուրս են եկել բնակարանից ու նշված երկու ավտոմեքենաներով հեռացել։

Նույն գիշերը խմբի անդամները գողոնով պայուսակը բերել են Ա.Կ.-ի բնակարան, իսկ նրանց հեռանալուց հետո այնտեղ է եկել Լ.Ս.-ն, ով զննել է պայուսակի պարունակությունը և, ընտրելով ադամանդյա քարերով ոսկյա խաչ և շղթա, ինչպես նաև 2 ժամացույց, վերցրել է դրանք և Ա.Կ.-ին ցուցում է տվել մնացածը պահել՝ մինչև հետագա հրահանգներ ստանալը։ Ա.Կ.-ն այն պահելու համար հանձնել է հանցավոր համագործակցության անդամ, իր բարեկամ Ս.Մ.-ին, իսկ 2009 թվականի հունվարի 13-ին Լ.Ս.-ի առաջարկով մեկնել է Ծաղկաձոր քաղաքում գտնվող նրա առանձնատուն, ուր վերջինս իրեն տրամադրել է մի հեռախոսահամար և ցուցում է տվել, որպեսզի զանգահարի դրանով և զրուցակցին հանդիպման ժամանակ հանձնի մնացյալ՝ ընդհանուր 8.659.000 ՀՀ դրամ գողոն պարունակող պայուսակը, ինչը և կատարվել է նրա կողմից։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Լ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:

2020 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:08 10/08/2020  |  Քրեական խրոնիկոնԱլրաղացի Լյովիկին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով. ԱԱԾ-ն մանրամասնում է
11:14 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱլրաղացի Լյովիկը կալանավորված է
15:25 07/08/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը հրապարակել է Ալրաղացի Լյովի Հայաստան տեղափոխվելու կադրերը
13:29 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱլրաղացի Լյովիկը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում
00:06 07/08/2020  |  Քրեական խրոնիկոնՀետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
09:14 05/06/2020  |  ՄամուլԻնչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին.«Ժողովուրդ»
10:24 08/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌուսական կողմը հաստատում է. «Ալրաղացի Լյովիկը» կարտահանձնվի Հայաստանին
13:02 20/03/2020  |  Քրեական խրոնիկոնՄաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ մեղադրվող Ալրաղացի Լյովիկին Ռուսաստանը կհանձնի Հայաստանին
09:05 04/03/2020  |  ՄամուլԲաց ռեժիմից մինչեւ պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը. «Ժողովուրդ»
09:12 14/01/2020  |  ՄամուլԱԱԾ-ն «Ալրաղացի Լյովիկի» գործով մեղադրյալին առաջարկ է արել.«Ժողովուրդ»

Արխիվ

[]