ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանավոր պայմանավորվածությունների միջոցով պետական սահմաններ որոշելու հայտարարության հեղինակը կամ անմեղսունակ է, կամ էլ դավաճանության դրսեւորում է. սահմանադրագետ 12/28/2020 20:04 | ԼՐԱՀՈՍ
Եթե Ադրբեջանը ճանաչեր իրեն որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, չէր կարող հավակնություններ ունենալ ՀՀ տարածքի նկատմամբ։ Վարչապետը, նկատի ունենալով, որ ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանի իրավահաջորդը չէ, հողերը հանձնելու գործընթացն իրականացնում է բացառապես բանավոր պայմանավորվածությունների ներքո, որովհետև Ադրբեջանին հող նվիրելու որևէ լեգիտիմ իրավական գործընթաց լինել չէր կարող և անգամ դրա մասին երևակայել չէր կարելի։ Սպասարկվում է Ադրբեջանի շահերը՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անցել է շուրջ 1.5 ամիս, բայց հայկական կողմը դեռևս շարունակում է Ադրբեջանին հանձնել նույնիսկ այն տարածքները, որոնց մասին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարությունում որևէ նշում անգամ չկար։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշակի սահմանային կետերի ճշգրտումներն իրականացվում են բանավոր ըմբռնման հիման վրա։ «Հայտարարության ստորագրման պահին Զանգելանի և Կուբաթլուի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում, որ այդտեղ պետք է որոշակի սահմանային կետերի ճշգրտումներ իրականացնել»,- նշել էր նա։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ բանավոր պայմանավորվածությունը որևէ իրավական ուժ ունենալ չի կարող։
«Եթե նման հայտարարություն անող անձը հոգեկան հիվանդ չէ, այսինքն՝ ունի մեղսունակություն, դա դավաճանություն է, իսկ եթե դավաճանություն չէ, ապա հոգեկան հիվանդ անմեղսունակի հայտարարություն է։ Ինչպե՞ս կարելի է բանավոր պայմանավորվածությունների միջոցով որոշել պետական սահմանների խնդիրը։ Պետական սահմանների խնդիրը բարդ իրավական գործընթաց է՝ երկկողմանի հանձնաժողովներով, ազգային անվտանգության, պաշտպանության ներկայացուցիչներով, համապատասխան մասնագետներով, քարտեզագրողներով, միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։ Եթե այդ ամենն անտեսում ենք, միանշանակ նման հայտարարության միջոցով պետական սահմանի որոշումը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում կամ պետական դավաճանություն»,- նշեց Այվազյանը՝ հավելելով. «Ի՞նչ է նշանակում՝ բանավոր պայմանավորվածությամբ մեր երկրի տարածքներից զիջել ինչ-որ այլ երկրի, նման բան լինել չի կարող»։
Այվազյանն ընդգծել է, որ պետության սահմանների, տարածքի հետ կապված խնդիրները պետք է իրականացվեն վավերացման գործընթացով։
Անդրադառնալով բուն փաստաթղթին՝ եռակողմ հայտարարությանը, Այվազյանը նշել, որ, եթե հայտարարությունն առնչվում է ՀՀ պետական սահմաններին, անվտանգությանը, ապա այն պետք է անցնի միջազգային պայմանագրերին բնորոշ ընթացակարգերով, այսինքն՝ պետք է համապատասխանի 1969թ Վիեննայի կոնվենցիային՝ միջազգային պայմանագրերի մասին և պետք է ՍԴ-ի կողմից, անցնելով նախնական սահմանադրական վերահսկողության գործընթաց, վավերացվի ԱԺ-ի կողմից և նոր միայն ունենա իրավական ուժ։ Այսինքն՝ ինչպես Մեղրիի տարածքով ճանապարհ հատկացնելը, այնպես էլ՝ ՀՀ պետական սահմանի հետ կապված մի շարք շոշափվող հարցերը պետք է անցնեին վավերացման գործընթաց։
«Իրավական առումով՝ կարող ենք ասել, որ սա իրավաբանական ուժ չունի, բայց քանզի գիտենք, որ վարչապետի կողմից մեր երկիրը նման կործանման եզրին հասցնելուց հետո, Ռուսաստանի և ռուս խաղաղապահների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել Արցախ աշխարհի փշրանքներ, ինչպես նաև՝ որոշակի երաշխավորել ՀՀ անվտանգությունը, ուստի, այդ առումով, քանի որ այդ հայտարարության տակ կա ՌԴ նախագահի ստորագրությունը, ինչ-որ առումով այդ գործընթացն իրականացվել է »,- նշել է սահմանադրագետը՝ հավելելով, որ հեղինակությունը ՌԴ նախագահի ստորագրությունն է, մեր վարչապետի և Ալիևի ստորագրությունն այդ փաստաթղթի տակ գրոշի արժեք չունեն։
Ինչ վերաբերում է սահմանը GPS-ի միջոցով գծելուն, Այվազյանը նշեց, որ այդ ամենը գալիս է անգրագիտության, կամայականության, պետականաքանդության, պետական մտածողություն չունենալու և դավաճանության դիրքերից՝ ընդգծելով, որ նմանատիպ գործողությունները որևէ տրամաբանության, բարոյականության, արժեհամակարգի մեջ չեն տեղավորվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից