ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր Տարին նշել-չնշելու մասին. Եսայան 12/27/2020 22:09 | ԼՐԱՀՈՍ
Հայրենազրկում, Արցախի կորուստ, ապահով սահմանների կորուստ, ավերածություններ, մարդկային անթիվ , ցավալի մահեր բերած տարին հեռանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Նոր Տարին նշել-չնշելու մասին
Հարգելի ընկերներ, տեսնում եմ, շատերդ գրում եք, որ չեք նշելու․․․Թույլ տամ ինձ մի քանի դիտարկում անել․
1․Նշենք-չնշենք, 2021-ը գալու է․․․
2․Ի՞նչ է նշանակում՝ նշել, եթե, նշել ասելով նկատի ունեք տաշի-տուշի, բուդ-հնդկահավ, վարկով սեղան, զիզիբիզի թիթիզություններ, այո, դուք ճիշտ եք, երբեք այդպես պետք չի նշել նորտարիները․․
3․Հայրենազրկում, Արցախի կորուստ, ապահով սահմանների կորուստ, ավերածություններ, մարդկային անթիվ , ցավալի մահեր բերած տարին հեռանում է․․
4․Թանկ զոհերը, հազարավոր լույս տղերքը այլեւս երբեք տուն չեն վերադառնալու, ցավոք․․․․
5․Բայց, չգիտենք դեռ, թե նորն ինչ է լինելու, ինչ է բերելու կամ տանելու․․
Ուստի, խնդրանքս, բարեկամական խորհուրդս, մայրական խոսքս՝ եկեք բոլորս միասին խոնարհվենք մեր զոհերի հիշատակի առջեւ, սգանք, արժեւորենք, ընկալենք ամբողջ հոգով այն, ինչ կատարվեց մեր երկրի հետ, մեր հայրենիքի, մեր հարազատների, մեր անծանոթների, առհասարակ՝ մեր ժողովրդի հետ, Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, հարգենք, խոնարհվենք, սգանք, արժեւորենք․․
Ապա, բաց սրտով, լավի եւ լույսի ակնկալիքով դիմավորենք եկող տարին, 2021-ը․․․
Այդ գիշեր կանգնեք համազգային աղոթքի, աղոթենք, խնդրենք Տիրոջը, որ ների բոլորիս մեղքերը, խնդրենք, որ աշխարհը դարձնի ավելի լավը, , որ պատերազմները հեռացնի մեր երկրի սահմաններից, երկրից վերացնի սուտը, ատելությունը,նիկոլիզմը, որ օգնական լինի հայրենազրկված, տնավեր մեր հայրենակիցներին․․․
Այո, եթե նշել ասելով նկատի ունեք սալյուտները, վայրի աղաղակները, ճոխ սեղանները, անվերջանալի գինարբուքները, այո, հազար անգամ, այո, այդպես չենք նշելու․․
Բայց լուռ, զուսպ, աղոթքով պետք է նշել, զոհերի հոգիների համար մեկական մոմ վառելով․․․Ու երբեք չկորցնելով Հույսը, Հավատը եւ Սերը․․․Չէ որ Աստված Սեր է․․․
Չկասկածեք, չարը պետք է հեռանա եւ հեռանում է, չարը իր չարության հետ կհեռանա եւ հուսանք ու հավատանք, որ նոր տարին, եկող տարին կխնայի մեր ժողովուրդին, կպահպանի մեր հայրենիքը եւ կօգնի, որ կորցրածը ետ բերենք․․Հավատացեք․․․
Նշելու ամենաճիշտ ձեւը սա է՝ պահպանելով հավատը եւ ապրելու կամքը․․․
Հ․Գ․ Տիեզերքը հետեւում է մեզ, ուշադիր լինենք եւ զգանք տիեզերական ուժը մեր մեջ․․․»,֊գրել է Եսայանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ