ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը այսօր կայացած կառույց է. Թաթոյան 12/27/2020 18:41 | ԼՐԱՀՈՍ
Կասկած չունեմ, որ Արցախի կառավարման ողջ համակարգը միայն շահելու է այս կարևոր հանձնառությունը վստահելով հենց պարոն Բեգլարյանին՝ ապահովելով ամուր կապ, վստահության հարաբերություններ քաղաքացիների ու պետության միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
《 Շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նոր պարտականություններ և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ:
Սա առաջին հերթին շնորհավորելու առիթ է Արցախի նախագահին ու Արցախի կառավարման ողջ անձնակազմին, որ այս կարևոր առաքելությունը ստանձնել է հենց պարոն Բեգլարյանը՝ մարդ, ով ունի սկզբունքային ու առաքինի կեցվածք, անսահման աշխատասիրություն, գերմարդկային կամքի ուժ և որ մեր օրերի բացառիկ կարևորության հարց է՝ պետական մտածողություն ու պետականության արժեքի բարձր գիտակցում:
Արցախում մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմանի) հաստատությունը այսօր կայացած կառույց է, ունի աշխատանքի բարձր նշաձող, որին հնարավոր է եղել հասնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զօրուգիշեր աշխատանքով:
Սահմանադրական այս հաստատությունն է տարիներ շարունակ եղել ու շարունակում է մնալ Արցախի ժողովրդավարության այցեքարտը միջազգային ասպարեզում:
Միջազգային հաջողությունների դրվագները բազմաթիվ են: Այսօրվա պես եմ զգում բարձր հպարտություն, երբ Ռուբեն Մելիքյանը 2017 թվականին Արցախի քաղաքացու անձնագրով մուտք գործեց Եվրախորհրդարանի շենք ու առաջին անգամ պատմության մեջ հանդես ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հատուկ ասուլիսով ու այն էլ արտասահմանցի պատգամավորի հետ համատեղ կամ Ռումինիայի խոհրդարանի շենքում նրա հատուկ ելույթը՝ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների պարոն Մելիքյանի հանդեպ ուղիղ սպառնալիքներին (ՀՀ ԱԳՆ-ն նույնպես տեղյակ էր):
Բարձր հպարտության առիթ էին Արտակ Բեգլարյանի 2019 թվականի բարձրաստիճան խորհրդակցությունները Եվրոպայի խորհրդում, նրա դասախոսությունը Ստրասբուրգի համալսարանում: Հատուկ երախտագիտությամբ պետք է նշեմ, որ այս պատերազմի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմը պարոն Բեգլարյանի գլխավորությամբ բացահայտեցին այդ հաստատության ողջ հմայքը՝ իրական գործով ու արդյունավետությամբ, գիշերուզօր,ամենաօպերատիվ աշխատանքով արձանագրող ադրբեջանական վայրագությունները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
Հնարավոր չէ չհիշել պարոն Յուրի Հայրապետյանի կարևոր գործունեությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, նրա փաստահավաք աշխատանքներն ու դիմումները միջազգային հանրությանը:
Արցախի մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն էլ մեծ ուշադրություն են դարձրել նաև Արցախի կառավարությունից մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
Պարոն Բեգլարյանը նվիրված աշխատանքով ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ապահովում է իրական արդյունք, ունի ամենաբարձր պատասխանատվությունն ու արդյունավետ գործում է անգամ ամենածանր մարտահրավերների պայմաններում:
Վստահ եմ, որ իրավապաշտպան առաքելությունը շարունակելու է կազմել նրա գործունեության առանցքը՝ ապահովելով Արցախում պետական ինստիտուտների կայացումը, բոլոր մարտահրավերների պատվով հաղթահարումը:
Կասկած չունեմ, որ Արցախի կառավարման ողջ համակարգը միայն շահելու է այս կարևոր հանձնառությունը վստահելով հենց պարոն Բեգլարյանին՝ ապահովելով ամուր կապ, վստահության հարաբերություններ քաղաքացիների ու պետության միջև》,֊գրել է ՄԻՊ֊ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից