ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունները պետությունը կմտցնեն քաոսի վերջնական փուլ, որը կավարտվի պետականության կորստով. Անդրանիկ Թևանյան 12/27/2020 22:52 | ԼՐԱՀՈՍ
«Փաշինյանը շատ լավ է հասկացել իր նկատմամբ հանրային տրամադրության ողջ էությունը, հասկացել է, որ, հատկապես, կապիտուլացիայի ակտի ստորագրումից հետո, ինքը վարչապետի աթոռին երկար մնալ չի կարող և, արտահերթ ընտրությունների գնալով, նա բացառապես մի հարց է լուծելու՝ սեփական (ֆիզիկական) գոյության խնդիրը, փորձելով խուսափել նաև հայկական արդարադատության համակարգից, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը` ադրադառնալով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:
«Եթե նկատել եք պատերազմի արդյունքում տարածքների կորստի, հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների հարցով որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրել: Պատերազմն ավարտվել է մեզ համար, թերևս Հայոց պատմության ամենաողբերգական և նվաստացուցիչ կապիտուլացիայի ակտով, իսկ հիմա կանգնած ենք Արցախից մնացած հատվածի, ինչպես նաև Հայաստանի պետականության կորստի վտանգի առաջ: Եվ այս ամենի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Փաշինյանը հասկանում է, որ ինքն այս ամենի համար պետք է պատասխան տա և, փորձելով խուսափել պատասխանատվությունից, արտահերթ ընտրություններ է նախաձեռնում, որպեսզի սեփական կաշին փրկի»:
Անդրանիկ Թևանյանը վստահ է՝ արտահերթ ընտրությունների գնալով Նիկոլ Փաշինյանն, անպայման, փորձելու է կեղծել ընտրությունները, որովհետև արդար ընտրությունների արդյունքում , ինքը քաղաքականության մեջ մնալու որևէ շանս արդեն չունի և այդ մասին ինքը՝ Փաշինայանն իրեն հաշիվ է տալիս.: «Այսպիսով, փորձելով կեղծել ընտրությունները, նա հույս ունի ինչ – որ մի հատվածով մնալ քաղաքական դաշտում և լուծել սեփական անձնական անվտանգության հետ առնչվող հարցերը: Ընդ որում, գնալով այս ուղիով, նա շատ լավ հասկանում է նաև, որ այսպես ասած՝ գցելու է իր թիմին, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունն, իր հետ քաղաքականության մեջ մնալու որևէ հնարավություն այլևս չեն ունենալու:
Փաշինյանն ակնհայտերոն հաշիվ է տալիս նաև այս հարցի վերաբերյալ, բայց սեփական սովորության համաձայն, նա անպայման կգնա այդ քայլին և սեփական անձի փրկության համար կվնասի իր թիմի շատ անդամներին: Բայց սա չարյաց փոքրագույնն է, որ կարող է պատահել արտահերթ ընտրությունների արդյունքում: Այսօր ներքաղաքական և արտաքին մարտահրավերների պարագայում արտահերթ ընտրությունների գնալը նշանակում է գիտակցաբար պետությունը մտցնել քաոսի վերջնական փուլ, որն անպայմանորեն, կավարտվի պետականության կորստով՝ մենք կունենանք նոր տարածքային կորուստներ, երկրի տնտեսությունը վերջնական կոլապսի կենթարկվի, հումանիտար աղետ կստեղծվի նաև Հայաստանում, երկրի ներսում քաղաքացիական անդառնալի բախումներ կլինեն»:
Արտահերթ ընտրությունների գնալու ցանկության մասին Փաշինյանի վերջին գրառումը, ըստ Անդրանիկ Թևանյանի, դեմագոգիայի և ստախոսության հերթական չափաբաժինն է, որով ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ցանկանում է մի փոքր էլ երկարաձգել սեփական անվտագության խնդիրը. «Մենք տեսնում ենք, որ հանրության մեջ մի զգալի հատված, նույնիսկ, ֆիզիկական դաժան հաշվեհարդարի կոչ է անում,`մեղադրելով ընդդիմությանը՝ Փաշինյանի հեռացման հարցի առնչությամբ մեղմ միջոցներ գործածելու մեջ: Ինքս, իհարկե, ֆիզիկական հաշվեհարդարների կողմնակից չեմ, բայց հասկանում եմ մարդկանց այն խմբին, ովքեր նման մոտեցման կողմնակից են: Մի մարդ, ով մշտապես զբաղվել է սուտ ու կեղծիք տարածելով, վերջին 2,5 տարիներին, հատկապես, մեկը, ով խաբելով մի ողջ ժողովրդի, իշխանության գալով՝ սկսեց զբաղվել բացառապես միայն թալանով, մեկը, ում վարած տգետ և ապաշնորհ քաղաքականության արդյունքում մենք ստացանք դաժան պատերազմ, որը, նմանապես իր մեղքով, ավարտվեց խայտառակ նվաստացուցիչ կապիտուլացիայի ակտով, այլևս իշխանության ղեկին մնալու որևէ հեռանկարի չի կարող հավակնել:
Սա մի ողջ ժողովրդի պահանջ է, որը ինքը՝ Փաշինյանը շատ լավ է հասկանում, բայց սեփական անվտանգության խնդիրն ամեն ինչից վեր դասելով, շարունակում է խաբեության և մանիպուլացիաների միջոցով կառչած մնալ աթոռից, այս անգամ՝ արդեն խայտառակ կործանման տանող արտահերթ ընտրություններ նախաձեռնելով: Հետևաբար, բոլոր այն ուժերը՝ լինեն դրանք խորհրդարանական, թե արտախորհրդարանական, բոլոր նրանք, ովքեր սեղանի շուրջ կնստեն այս մարդու հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների գնալու որևէ ուղի, հավասար չափով դավաճանություն են գործելու պետության դեմ, ինչին մենք բոլորով ականատես եղանք ողջ պատերազմի ընթացքում և վերջապես, խայտառակ կապիտուլացիայի տեսքով»,- եզրափակում է զրույցը քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից