ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի գյումրեցի հովանավորյալը պահանջում է Նիկոլի հրաժարականը՞. Գագիկ Համբարյան 12/27/2020 14:37 | ԼՐԱՀՈՍ
«Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնը 20 տարի զբաղեցրած Սահակ Մինասյանը, ով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցության արդյունքում 2016 թ-ին դարձավ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, իսկ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո իր խայտառակ գործունեության հետևանքով ընդամենն ազատվեց պաշտոնից, հիմա էլ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի, զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ...»,- գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած Նիկոլի հրաժարականը պահանջող քայլերթներից մեկի ժամանակ՝ Երևանի Պռոշյան փողոցում Սահակ Մինասյանին տեսել են վանկարկելով՝ "Նիկո՛լ դավաճան", "Նիկո՛լ հեռացիր"...
Այս ամենին նորմալ կվերաբերվեի, եթե չգիտենայի, թե Նիկոլի վարչակազմն ինչպես է բացահայտ պաշտպանում և հովանավորում Սահակ Մինասյանին...
ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո Սահակ Մինասյանի խայտառակ գործունեության վերաբերյալ մի քանի քրեական գործեր հարուցվեցին, որոնք, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ծածկադմփոցի անելու համար ՀՔԾ ուղարկվեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա սանիկ՝ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական մասնակցության արդյունքում, ովքեր, ըստ նույն այդ լուրերի այդ ամենը կազմակերպել են վատահամբավ Սահակի կողմից մատուցված "շնորհակալության" դիմաց...
2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, հետո մի քանի գործարարների հետ նամակ էր գրել Նիկոլին ու մեղադրում էր իր նախկին հովանավորին՝ Սերժ Սարգսյանին "ներկլանային կոռուպցիոն կապեր ստեղծելու մեջ, որը խանգարում էր փոքր և միջին բիզնեսի զարգացմանը" (նամակը տեղադարաված է ecolur. org կայքում).... Այո՛, հենց այդպես...
2017 թ-ին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար մեծ ջանքեր գործադրած Սահակը մեղադրում էր իրեն հովանավորողին և գործի նշանակողին հանցագործությունների մեջ... Բազմաթիվ մարդկանց կողմից Շիրակի մարզի կրթությունը և ընտրական գործընթացներն ապականելու մեջ մեղադրված Սահակ Մինասյանին այս տարվա մարտին ինքս տեսա Գյումրիի կենտրոնում գտնվող "ԱՅՈ՛"-ի շտաբ մտնելիս... Զարմանալ պետք չէ. Նիկոլի կողմից կազմակերպված անօրինական սահմանադրական հանրաքվեի կազմակերպման գործին լծվել էր նաև սույն կերպարը... Նիկոլի վարչակազմն, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Սահակին օգտագործում է իր ընդդիմախոսներին ճնշելու և օգուտ ստանալու համար... Մարզի կրթության վարչության պետի և ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոններում Մինասյան Սահակի կողմից գործած հանցագործությունները ծածկադմփոցի անելու գինը՝ իմ դեմ դատական հայցեր ներկայացնելն է, որոնց միջոցով այս իշխանությունները փորձում են փակել իմ բերանը, ինչպես նաև իշխանություններին խիստ քննադատության ենթարկող գործարարներին խնդիրներ ստեղծելն է... Ըստ նույն լուրերի, Սահակ Մինասյանն իշխանությունների հովանավորությունը վայելելով և ինչ-ինչ խոստումներ տալով այս իշխանությունների տարբեր ներկայացուցիչներին (պատգամավորներ, նախարարներ, վարչության պետեր և այլն) փորձում է փակել Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-երից մեկը, որը պատկանում է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից մեկին... Իսկ հիմա, պարզվում է, Սահակ Մինասյանը թունդ ընդդիմադիր է և պահանջում է Նիկոլի հրաժարականը...
Լավ է անում, քանի որ Նիկոլն ու Սահակն իրար արժանի են՝ օգտագործում են մեկը մյուսին օգուտ ստանալու նպատակով...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից