ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանության համար պատասխանատվություն վերցնելու ունակ առաջնորդ չեմ տեսնում». Ալեքսանդր Լապշին 12/26/2020 20:06 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանն այսօր խորը ճգնաժամ է ապրում, որը շարունակվելու է դեռ շատ երկար», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը եւ ավելացրել. «Ճգնաժամը հուզական մակարդակի վրա է։ Իսկ եթե խոսենք տարածաշրջանի մասին ընդհանուր առմամբ, ապա պետք է նկատել, որ իրավիճակը շարժվել է մեռյալ կետից և զարգանում է։ Պետք է հետևել, որ այն ճիշտ ուղղությամբ զարգանա»։
Լապշինի դիտարկմամբ` ժամանակն իր կանոններն է թելադրում: «Այն, ինչն ակտուալ էր 1992-93 թվականներին այսօր փոխվել է։ Երբ Հայաստանը կարողացավ վերահսկողություն վերցնել Ղարաբաղի և Ադրբեջանի յոթ շրջանների նկատմամբ, աշխարհի ուժեղ երկրներից ոչ մեկը չէր ցանկանում միջամտել այդ հակամարտությանը, - նշել է զրուցակիցն ու նկատել, որ աշխարհը զարգանում է, տեղում չի կանգնում. հայտնվել է «Բաքու - Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը, անհրաժեշտություն է առաջացել բացելու Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ տրանսպորտային մայրուղիները: Եվ այդ հարցը լուծվում էր ոչ թե Բաքվից, այլ ուրիշ պետություններից, որոնց հետաքրքրում է Հարավային Կովկասի տնտեսության զարգացումը»։
Հարցին, թե ում էր դա ձեռնտու պատերազմի հրահրումը, բլոգերը նկատեց, որ առաջին հերթին ոչ Ադրբեջանին, որին, ըստ նրա, ոչ այնքան Ղարաբաղն էր պետք, որքան թշնամու կերպարն՝ ի դեմս Հայաստանի։
«Հիմա, երբ Ալիևը հայտարարեց, որ «ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի», նրա վրա կկենտրոնանա ժողովրդի ամբողջ դժգոհությունը։ Համընդհանուր էյֆորիայի ավարտվելուց հետո, ժողովուրդը կհիշի, որ ամենահարուստ երկիրը՝ նավթից ստացվող եկամուտների առումով, ապրում է աղքատության և ավերածությունների մեջ: Կենսամակարդակով Ադրբեջանը զիջում է Հայաստանին, բնակչությունն ավելի վատ է ապրում, թեև այստեղ նավթ և բնական ռեսուրսներ չկան։ Ես այդ մասին լսելով չեմ խոսում, չէ որ ես եղել եմ Ադրբեջանում ոչ միայն քաղբանտարկյալի կարգավիճակում, այլ նաեւ որպես զբոսաշրջիկ։
Մարդիկ կասեն․ «Ղարաբաղը ազատագրեցինք, բայց շարունակում ենք ապրել աղքատության և անհույս վիճակում։ Շուշին մերն է, իսկ հետո ի՞նչ։ Նոր աշխատատեղեր չեն առաջացել ոչ Լենքորանում, ոչ Գյանջայում, ոչ Բաքվում, երկրում կան տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ, կյանքը ոչ մի կերպ ավելի լավը չդարձավ»։ Այդ ժամանակ ժողովրդի ողջ զայրույթը կընկնի Ալիևի գլխին։ Դա տեղի կունենա 2-3 տարի հետո», -ասել է բլոգերը։
Ըստ նրա, Ղարաբաղյան հակամարտությունը, անշուշտ, շարունակում է գոյություն ունենալ։ Եվ գոյություն կունենա այնքան, որքան դա ձեռնտու կլինի խոշոր խաղացողներին՝ Ադրբեջանի, Հայաստանի, միաժամանակ նաև Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Նա համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում «ղեկավարել են» տնտեսական շահերը։ Քաղաքականությունը եղել է երկրորդական դերում։
«Հայաստանը գտնվում է լիակատար տնտեսական շրջափակման մեջ՝ չհաշված Ռուսաստանն ու Իրանը։ Նրանք, ովքեր հաղթել են 90-ականների պատերազմը, անկասկած հասկանում էին, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Բայց նախատեսում էին ոչ թե պարզապես վերադարձնել, այլ՝ անվտանգության մասին պայմանագրերի դիմաց։ Ոչ ոք չէր ենթադրում 2020 թվականի պատերազմում տեղի ունեցածը, նման հսկայական մարդկային կորուստներ, տարածքային զիջումներ։ Սցենարը պետք է գնար ոչ թե պատերազմի, այլ բանակցությունների միջոցով։ Ստացվեց այլ կերպ»։
Հեղինակ` Լանա Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ