ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ նախագիծ չպետք է խոչընդոտի դատական իշխանության կողմից արդարադատության իրականացմանը. Բեքմեզյան 12/26/2020 17:03 | ԼՐԱՀՈՍ
Դատական իշխանությունը պետք է իրականացնի արդարադատություն՝ անկախ քաղաքական որևէ իրավիճակից, որ տիրում է երկրում և որևէ նախագիծ չպետք է խոչընդոտի դատական իշխանության կողմից արդարադատության իրականացմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ ներդնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։ Առաջարկվում է նախատեսել քրեական մասնագիտացում ունեցող առանձին դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը, ըստ նախարարությանն, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։ Դատարանների ծանրաբեռնվածության խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն մասնագիտական հանրության շրջանում օրենքի նախագիծը միանշանակ չի ընդունվել, ընդ որում՝ խնդիրը ոչ թե բուն նախագծի, այլ՝ դրա առաջարկման ժամանակաշրջանի մեջ է։ ԲԴԽ-ն ուսումնասիրում է նախագիծը։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատավորների քանակն ավելացնելու նախաձեռնությունը դրական է գնահատում՝ նշելով, որ դատավորների քանակի ավելացման հարցը ԲԴԽ-ն բազմիցս բարձրացրել է։ «Պարզապես պետք է հասկանալ, թե որքանով է նախագիծը հասնում նպատակին՝ արդյոք կնպաստի դատավորների ծանրաբեռնվածության նվազեցմանը, որքանով կնպաստի արդարադատության իրականացմանը՝ դատավորների կողմից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նախագիծը նոր է դրվել շրջանառության մեջ, ուստի՝ վերջնական դիրքորոշում հայտնել չի կարող, բայց ցանկացած փոփոխություն ենթակա է քննարկման, գնահատման և դրական-բացասական կողմերը պետք է վերհանել և հասկանալ, թե ինչքանով կնպաստի այն նպատակներին, որոնք դրված են նախագծի առջև։
Իսկ թե ինչու է հիմա ներկայացվում նախագիծը՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով, Բեքմեզյանը նշեց, որ չի կարող դա կապել որևէ իրավիճակի հետ, չի ցանկանում մտածել այդ ուղղությամբ, քանի որ հարցին նայում է իրավական տեսանկյունից՝ որքանով է այդ նախագիծը նպաստելու համակարգի ավելի արդյունավետ աշխատելուն, այլ ենթատեքստ չի ցանկանում տեսնել։
«Դատական իշխանությունը պետք է իրականացնի արդարադատություն՝ անկախ քաղաքական որևէ իրավիճակից, որ տիրում է երկրում և որևէ նախագիծ չպետք է խոչընդոտի դատական իշխանության կողմից արդարադատության իրականացմանը։ ԲԴԽ հիմնական գործառույթներից մեկը կայանում է նրանում, որ թույլ չտան որևէ քաղաքական գործընթացով խոչընդոտվի դատական իշխանության բնականոն գործունեությունը։ Ես չեմ ասում՝ ում կողմից նախաձեռնված և ում կողմից իրականացվող, ընդհանրապես»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ պետք է ուսումնասիրվի նախագիծը, մեխանիզմները հասկացվեն և, եթե կպարզվի, որ կան ինչ-որ խութեր, խոչընդոտներ, դրանք պետք է վերացվեն։
«Ասել միայն նրա համար, որ, ենթադրենք, դա կարող է լինել դատական իշխանությունը զսպող մեխանիզմ և ուղղակի դեմ կխոսենք նախագծի մասին ՝ չեմ ընդունում»,- նշեց Բեքմեզյանը։
Նրա խոսքերով՝ ԲԴԽ-ն է ընտրելու նոր դատավորներին և ԲԴԽ-ն է պարտականություն կրելու այնպիսի դատավորներ ընտրել, որոնք պետք է շարունակեն օբյեկտիվորեն իրականացնել իրենց գործառույթները, եթե նախագիծն ընդունվի։
«Եկեք նաև ընդունենք, որ դատական իշխանությունը երբեք չի եղել որևէ մեկի ազդեցության տակ։ Վերջին մի քանի տարում չեմ տեսել կամ չեմ կարող արձանագրել մի դեպք, որ դատական իշխանությունը որևէ ակտ է կայացրել, որովհետև իշխանությունը ստիպել է նման ակտ կայացնել »,- նշեց Բեքմեզյանը։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է մի շարք քաղաքական հնչեղություն ունեցող գործերի, որոնցով առանձին դատավորներ կայացրել են հենց իշխանահաճո որոշումներ։ Ավելին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն անգամ չի թաքցրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի վրա ունեցած իր ազդեցությունը՝ ներկայացնելով միջամտության կոնկրետ օրինակ։ Այն է՝ Ռ.Քոչարյանի անձնագիրը դատարանի կողմից տրամադրվել է հենց Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ