ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Խնձորեսկում անասուններին արոտավայր չեն տանում, թշնամին բղավում է՝ «Մեր տարածքն է, դուրս եկեք». Բնակիչները տաքանալու ու ապրելու խնդիր ունեն 12/26/2020 16:31 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրն արդեն հակառակորդի դիրքերից գտնվում է մի քանի հարյուր մետր հեռու։ Գյուղի ճանապարհներին՝ ի տարբերություն Որոտանի, Գորիսի, Կապանի ու Շուռնուխի՝ ադրբեջանցի չեն տեսնում, իրենք սահմանակից են դարձել Ադրբեջանին, փոխարենը անասնապահներն են երբեմն թշնամու հետ առնչվում։
Երիտասարդ գյուղում նոյեմբերի 9-ից հետո նոր խնդիրներ են առաջացել՝ առաջինը անասնապահությունն է. բնակիչներն առաջվա պես կենդանիներին արոտավայր չեն տանում, մի պատճառով՝ դրանք արդեն հայկական չեն։
«Հիմա օրինակ ես ոչխար եմ պահում, բայց ոչխարը ֆերմայից չեմ հանել, որովհետև տեղ չկա պահելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Խնձորեսկի համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։
Ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվում, արոտավայրերն էլ իրենց հսկողության տակ են ու երբ գյուղացին մեկ մետր անգամ շեղվում է՝ թշնամին բացականչում է՝ «Մեր տարածքն է, դուրս եկեք», ուրիշ ոչինչ։
«Հիմա մեր պոստերը իրենցից մի քանի հարյուր մետրի վրա են։ Մեր անասնապահը գնում՝ հարյուր մետրի վրա է մոտենում։ Մի քիչ շատ է գնում, ձենները գցում են, թե գնացեք այդտեղից։ Արև օրը, պարզ օրը բնական է՝ մեր պոստավիկը զենքը ձեռքը հետևելու է, բայց մառախուղ եղավ, տանի, ո՞վ է կարողանալու ասել՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս»։
Գյուղում ռմբակոծությունների հետևանքով տուժած բնակիչներին փոխհատուցում տրամադրվել է, բայց թե կապիտուլյացիոն փաստաթղթից հետո նոր գծվող քարտեզի հետևանքով ի՞նչ անհարմարություններ են պատճառվել ու ինչպե՞ս է պետությունը աջակցելու աշխատավայրը կորցրած գյուղացուն, դեռ պարզ չէ։ Առջևում գարուն է, ինչպե՞ս են բնակիչները զբաղվելու հողագործությամբ ու արդյոք զբաղվելո՞ւ են ևս պարզ չէ։
«Հողագործությամբ մարդիկ պետք է զբաղվեին, հիմա գործի բնույթը պետք է փոխեն, եթե չի լինում անասնապահությունը, փոխարենը ուրիշ բանով պետք է զբաղվեն, որպեսզի եկամուտ ստանան»,- ասաց Մալունցը ու հավելեց, որ դիմել է խնդիրները կարգավորելու համար՝ սպասում են։
Գյուղում այլ խնդիրներ էլ կան՝ ասֆալտ ու գազ չկա, ճանապարհների խնդիր ունեն, գազամատակարարում էլ երբեք չի ապահովվել։
«Որ գնում էին փայտը ազատագրված տարածքներից մի կերպ հայթայթում բերում էին, հիմա դա էլ է խնդիր»,- ասաց Մալունցը։
Ներքին Խնձորեսկում անվտանգային խնդիրը լուծում են ՀՀ ԶՈՒ-ները, բնակիչները, կամավորները։ Երվանդ Մալունցը նշեց, որ գյուղացիները հերթապահություն են իրականացնում, անկախ նրանից զինվորը կանգնած է, թե ոչ։ Հաճախ են այցելում հերթապահող զինվորներին, իրենք էլ են հերթապահություն կազմակերպում, որ բնակիչներն ավելի ապահով զգան։
«Երբ տան միակ տղամարդը դուրս է գալիս, տան կանայք ու փոքրերը անհանգստանում են։ Տան տղամարդը հիմնականում մեկն է։ Վախը, սակայն, ժամանակավոր է, չեն պատրաստվում գյուղը լքել, մտահոգություններ կան»,- ասաց Մալունցը։
Գյուղում երիտասարդները, կամավորները՝ տան տղամարդիկ զենք ունեն, առանց դրա չեն պատկերացնում ինչպես են առերեսվելու մի շարք խնդիրների, երբեմն կլինեն դեպքեր,երբ իրենց հույսը միայն իրենք կլինեն։ Մալունցն էլ նշեց, որ չի կարող զենքերը հավաքել բնակիչներից։
«Ի՞նչ անի գյուղացին, երբ հարյուր մետր ներքև մի բան լինի, առաջինը գյուղացին է 10-20 հոգով օգնության հասնելու»,- ասաց Երվանդ Մալունցը։
Ներքին խնձորեսկցիներից ոմանք վախենում են, ոմանք՝ ոչ, վախը կանցնի, երբ գյուղացին տեսնի, որ էլ խնդիր չկա։ Անհանգստանում են միայն, որ երբ ցածր տեսանելիության պատճառով մի օր բնակիչները չմոլորվեն։
Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանն օրինակ, հրաշքով վերադարձավ հայրենիք։
Մալունցը Երևանում այցելել է Նարեկին, վաղն էլ գյուղ է վերադառնալու, պատրաստվում են, որ խնձորեսկցիներով դիմավորեն նրան։
Մալունցը հավելեց, որ գիշերն է Երևանից վերադարձել Ներքին Խնձորեսկ, սահմաններ ու ֆերմերներին պետք է այցելի՝ տեղեկանալու հետագայում առաջացող խնդիրների մասին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի