ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրգործ հարուցել պետական դավաճանության հիմքով. Իրավաբանների հանրային պահանջը՝ Արթուր Դավթյանին 12/25/2020 12:56 | ԼՐԱՀՈՍ
20 իրավաբաններ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին, որտեղ պահանջում են քրեական գործ հարուցել պետական դավաճանության հիմքով:
Ներկայացնում ենք պահանջի տեքստն ամբողջությամբ.
«Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետեւանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարեւորություն եւ անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ եւ ենթակառուցվածքներ: Մասնավորապես, նա նշել է. «... Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, պետական սահմանը տեղորոշելիս եւ փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում եւ միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքներով.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.
բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.
գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.
դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:
Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ:
Վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որեւէ իրավական առնչություն չունեցող դեռեւս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։
Վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ եւ ԱՀ միջեւ միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարեւոր եւ անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս - Կապան ավտոճանապարի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր եւ բարձունքներ:
Միաժամանակ. 24/12/2020թ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ուղղակի մեջբերում) «Սյունքի մարզում ներկայումս տեղի են ունենում տեղորոշման աշխատանքներ, եւ այդ տեղորոշման աշխատանքները ունեն որոշակի նրբություններ եւ որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքը այն է, որ այդ աշխատանքները պետք է տեղի ունենան... իհարկե այնտեղ կարող են երկու, երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի մասին է, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, եւ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաեւ ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը, քանզի ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքների նկատմամբ նմանատիպ ակնհայտ ապօրինի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն վերոնշյալ համայքների, այլեւ ամբողջ պետության բնականոն կենսագործունեությունը եւ անվտանգությունը։
Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության՝ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ: Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ այս գործընթացն առերեւույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած եւ պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական եւ ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:
Վերը նկարագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտագության դեմ իրագործվող հանցագործության փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու, նշված հանցավոր արարքները կանխելու եւ խափանելու ուղղությամբ:
Մասնավորապես.
1. Վերը նշված փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են հանցագործության օբյեկտի եւ օբյեկտիվ կողմի ակնհայտ հատկանիշների առկայության մասին, հետեւաբար անհրաժեշտ է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ սույն հաղորդման հիմքով։
2. Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու եւ խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ եւ որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք մնալով պաշտոնում կարող են շարունակել հանցավոր գործունեությունը եւ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:
3. Ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:
Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերից եւ, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում:
Ղազինյան Գագիկ - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դիլբանդյան Սամվել - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խաչիկյան Հարություն - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գաբուզյան Արա - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Այվազյան Նորիկ - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մարգարյան Աննա - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ստեփանյան Վահե - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Դանիելյան Գեւորգ - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննիսյան Վլադիմիր - իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Իսկոյան Աիդա - իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր
Այվազյան Վարդան - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դավթյան Տաթեւիկ - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մուրադյան Սամվել - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ենգոյան Հասմիկ - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մելիքյան Ռուբեն - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Վարդազարյան Տիրայր - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Վարդանյան Քնարիկ - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Խաչիկյան Տիգրան - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Եսայան Վարդուշ - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ասատրյան Աննա - իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ