ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսագուլյանին ձերբակալել են մի հոդվածով, որով կալանավորում չի նախատեսվում, ուստի մեղադրանք են առաջադրել մեկ այլ հոդվածով՝ կալանավորումն ապահովելու համար. փաստաբան 12/25/2020 21:35 | Քրեական խրոնիկոն
Գառնիկ Իսագուլյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով, բայց այդ հոդվածով կալանավորում չի նախատեսվում, այդ պատճառով էլ անմիջապես մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնության հատկանիշներով՝ կալանավորումն ապահովելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու կասկածանքով։ Դեկտեմբերի 24-ին վարույթ իրականացնող մարմինը Գ.Իսագուլյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Վարույթ իրականացնող մարմինը Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, համատեղ քննարկվել է Իսագուլյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի հետ միասին։ Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը, միևնույն ժամանակ ոչ իրավաչափ համարել ձերբակալությունը։
Պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, սակայն պաշտպանական կողմից վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածի հարցը, թե կալանավորման հիմքերը։ Քննիչի կողմից կալանավորման միջնորդության մեջ կալանավորման հիմքերում մատնանշվել է, որ որպես «Լայվնյուզ» կայքի համակարգող, կրկին քաղաքական հայտարարություններ հնչեցվի, այդ թվում՝ ենթադրում էր, որ հնարավոր է օրենքով արգելված հայտարարություններ և հնչեն, մինչդեռ, ՄԻԵԴ-ն հստակ արձանագրել է, որ ենթադրությունները բացառապես հօգուտ մեղադրյալի են մեկնաբանվում, անհրաժեշտ են հստակ ապացույցներ։
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Իսագուլյանի դիրքորոշմանը, Ծառուկյանը տեղեկացրեց, որ Իսագուլյանն իրեն առաջադրված մեղադրանքը, պնդում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդ թվում՝ խտրական, քանի որ վարչապետի հայտարարությունները՝ թաթիկներ կտրել պատերին ծեփելը, բռնության կոչեր չի դիտարկվում, իսկ իր գնահատողական դատողությունները, անհանգստությունները դիտարկվում են որպես բռնության կոչեր։
Պաշտպանը նշեց, որ հիմնավոր կասկածի շրջանակներում դատարանում հարց է բարձրացվել նաև նորմի որոշակիության սկզբունքների կոնկրետ խախտման հարցը, քանի որ պետությունը մի դեպքում չի դիտարկում հանցակազմ, մի դեպքում՝ նման հետապնդումներով բնորոշվում է, որ հայտարարության այս կամ այն դրվագը բռնության կոչ է։ Ըստ փաստաբանի՝ նորմը հակասահմանադրական է՝ որոշակիության սկզբունքի խախտմամբ և առաջիկայում հետամուտ կլինի՝ հարցը ՍԴ-ում բարձրացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից