ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլիտար տուրիստ և ձրիակեր նախագահն այս աղետի ուղիղ պատասխանատուներից և համահեղինակներից է. Միքայել Մինասյան 12/25/2020 13:36 | Մեկնաբանություն
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսևդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։
Այո’, մեր քաղաքացիների մի մասը չարացած է, կուրացած, խլացած և առաջնորդվում է միայն ատելությամբ։ Գուցե նաև այդ պատճառով է, որ երկիրը գնում է անկասելի կործանման։ Այո, նրանց մեծ մասը չի զգում ռեգիոնալ գալիք վտանգները, չի ցանկանում հիշել Նիկոլի բոլոր ստերը, բայց չի մոռանում նիկոլական միֆերը և համարժեք չի գնահատում աղետի ծավալները։ Բայց, միևնույն է, արդյոք այս մարդիկ են միակ մեղավոր։
Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք կառավարական շենքերու՞մ, մեր ժողովրդի հարկերի հաշվին կյանքը վայելով պորտաբույծներից։
Օրինակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից։ Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչ է անում բարեկիրթ, բոլոր շեյխերի և թագուհիների բարեկամ, ձեր սրտի, էլիտար տուրիստ և ձրիակեր նախագահը, որն այս աղետի ուղիղ պատասխանատուներից և համահեղինակներից է։
Չէ՞ որ նա է առաջին օրվանից դակում հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։ 
Չէ՞ որ նա պաշտոնի համար ուրացավ բոլորին և ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից: Հիմա էլ փորձում է նոր դիրքավորում ստանալ։
Նա 24 ժամվա ինտերվալով, ըստ փողոցի տրամադրոթյունների, լարվածության և օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել։ Քծնում է բոլորին՝ առանց որևէ խտրականության, ընդամենը մեկ սկզունքով. «շեֆ ջան, գլխիս չխփես, թող մնամ նախագահ», իսկ շեֆերի ցանկը՝ ըստ իրավիճակի։
Ահա սա է իրական «ժեխի» դեմքը՝ փաթեթավորված թանկ կոստյումի մեջ։ Եվ հենց նրանից է պետք սկսել՝ օրենքի և մարդկային կանոնների ողջ խստությամբ պատժելով, որպեսզի հաջորդ եկողը հասկանա, որ ինքը ծառայելու է միայն օրենքին, պետությանն ու ժողովրդին։
Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում և լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Ու չգիտես ինչու, պսևդոմտահոգները չեն նկատում երկրի թիվ մեկ պաշտոնյային, ով չդադարեց ճանապարհորդել նույնիսկ պատերազմի օրերին։
Սովորական ժողովրդից, որ հավատացել է Նիկոլին, հիմա հակառակն եք պահանջում, պահանջում եք, որ դասեր քաղեն սեփական սխալներից, սթափ գնահատեն իրականությունը, բայց շատ հաճախ ինքներս ենք ընկնում նույն թակարդակը։
Արդյո՞ք սա արդար է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ