ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գլխավոր դատախազն այսօր հավատարմության վճռական երդում տվեց Նիկոլ Փաշինյանին». Հայկ Նահապետյան 12/25/2020 22:36 | ԼՐԱՀՈՍ
«Դատախազության կողմից այսօր տարածված, իրենց կողմից՝ վճռական բնորոշմամբ հայտարարությունն, իրականում իրենից վճռական կենաց է ներկայացնում, ուրիշ ոչինչ: Իսկ ի՞նչ է՝ մինչ այսօր Դատախազությունը վճռակա՞ն տրամադրված չի՞ եղել,- ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ՀՀ Դատախազության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությանը, որում հանրությանը և քաղաքացիներին վճռական կոչ է արվել հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօգտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար։
Ըստ բանախոսի՝ հավանաբար այսօրվա հայտարարության հիմքը պայմանավորված է մի քանի օր առաջ «Փրկության ճակատ» նախաձեռնության անդամ Արթուր Ղազինյանի կողմից արված այն բարձրաձայնմամբ, որ երկրի ղեկավարության կողմից դավաճանության վերաբերյալ իրավական հիմքեր լինելու պարագայում, Դատախազությունը պատրաստ է պետական դավաճանության հոդվածով համապատասխան գործողություններ նախաձեռնել, այլ կերպ ասած՝ ձերբակալել Փաշինյան Նիկոլին: «Կարծում եմ այդ ամենից հետո դատախազը Նիկոլ Փաշինյանի հետ թեթև առանձնազրույց կամ հեռախոսազրույց է ունեցել և հիմա նա այս կերպ հավատարմության երդում է տալիս Փաշինյանին, իսկ այդ երդումն էլ բնորոշում է մեկ բառով՝ վճռական»:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Դատախազության կողմից՝ այսօր տարածված հայտարարությունն, իրականում, կառույցի կողմից կոշտ քայլերի գնալու թաքնված նախազգուշացում կամ սպառնալիք չէր պարունակում, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ Դատախազությունն, իրեն վերապահված իրավունքով և լիազորություններով, պետք է իրականացնի միայն այն գործառույթները, որոնք մտնում են դրանց մեջ և ոչ ավելին. «Եթե քաղաքացին իր բողոքի ձայն արտահայտելու իրավունք ունի և դա իր սահմանադրական իրավունքն է, ապա ո´չ իրավապահ համակարգը, ո´չ էլ Դատախազությունն ու քննչական ծառայություններն իրավունք չունեն խոչընդոտելու սահմանադրական այդ իրավունքի իրացմանը:
Երբ Դատախազությունը հայտարարում է, թե իբր ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ պարունակող հրապարակային կոչեր են հնչեցվում, նա որևէ կերպ հիմնավորում է, թե կոնկրետ այդ ի՞նչ կոչերի մասին է խոսքը, կամ ինչպե՞ս է Սահմանադրությամբ իրեն տրված ազատ կամքն իրացնող քաղաքացին պատրաստվում տապալել այդ սահմանադրական կարգը: Եթե նա այդ ամենը չի հիմնավորում, ես ինչպե՞ս կարող եմ Դատախազության հայտարարությունը որպես հիմք ընդունել, այն էլ խիստ վճռական հիմք: Նորից եմ կրկնում՝ սրանով գլխավոր դատախազը Փաշինյան Նիկոլին իր հավատարմությունն է ապացուցում: Իսկ որտե՞ղ և ինչո՞վ էր զբաղված այդ նույն գլխավոր դատախազը, երբ 2018 թվականի գարնանը Փաշինյանն իր համախոհների մի մեծ խմբով հարձակվեց և դռները կոտրելով գրավեց Հանրային Ռադիոյի շենքը, մի՞թե այս արարքը Դատախազության կողմից դատապարտելի և պատժելի չէր, իսկ եթե այո, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չպատժվեցին արարքի հեղինակները: Իրականում, դեպքի առնչությամբ, մենք միայն մի քանի ձևական գործողություններ տեսանք, որոնք որևէ իրավական հիմք կամ պատիժ ի վերջո չսահմանեցին և սա այդպիսի օրինակներից միայն մեկն է», - ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է արել հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօգտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:
Կառույցի կողմից տեղեկացվել է նաև, որ նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայունության և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ