ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապան-Ագարակ ճանապարհահատվածն ամբողջությամբ անցնում է թշնամու վերահսկողության ներքո․Կապանի համայնքապետ 12/25/2020 16:47 | ԼՐԱՀՈՍ
«Մեր քաղաքացիների մոտ լարված, անհանգիստ վիճակ է, քանի որ տիրում է անորոշություն, մարդիկ չգիտեն, թե հետագայում ինչ է իրենց սպասվում»,- այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Վերջինս հավելեց, որ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, իշխանության ներկայացուցինչերը Սյունիքում ներկա չեն եղել, բացառությամբ Պաշտպանության նախարարության և որոշ չափով ազգային անվտանգության ներկայացուցիչների։
«Որևիցէ մի դեպք չկա, որ իշխանության ներկայացուցիչները գան, փորձեն թեկուզ Կապանում բնակիչների հետ հանդիպեն, բացատրական աշխատանքներ կատարեն, կամ էլ թեկուզ մասնակցեն սահմանազատման գործողություններին»,- ասաց Փարսյանն ու հավելեց, որ կան մարզից ընտրված պատգամավորներ։ Միայն այս ամսվա սկզբից անձամբ իր հետ երբեմն կապի մեջ է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մնացած որևէ մեկի հետ կապ չկա։ Փորձում էր պատգամավորը օգտակար լինել, բայց մեծ հաշվով հասկանում են, որ նա չի կարող հարցին լուծում տալ, ի վիճակի չէ։
«Պետք է վարվեն լուրջ բանակցություններ, լուրջ խումբ պետք է լինի, որի հետևանքով լուրջ լուծումներ կարձանագրենք։ Բայց ոչ բանակցություններ ենք տեսնում, ոչ խումբ ենք տեսնում»,-ընդծեց համայնքապետը։
Արդյոք քաղաքական դաշտում փոփոխություններով կլուծվեն նաև սահմանային հարցերը, Փարսյանն ասաց, որ հայտնել է դիրքրոոշումը, որը հստակ է ու վերջնական. կառավարության և վարչապետի հրաժարականով շատ խնդիրներ կլուծվեն։
«Ես գտնում եմ, որ այս իշխանությունն իրեն արդեն սպառել է, բնականաբար հեղինակություն չունեն, մեզ պետք է նոր վարչապետ, նոր իշխանություններ, նոր հեղինակություն, որպեսզի կարողնանան բանակցել, մեր համար որոշակի դրական արդյունքեր լինեն»։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ ներկայացնելով իրավիճակը, մեկ անգամ էլ տեղեկացրեց, որ բնակիչներն անհանգստացած են։ Ունենք 3 խնդրահարույց ճանապարհ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ: Այսօրվա դրությամբ Կապան-Գորիս և Կապան-Ճակատենը գործում են, բայց Կապան- Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված են այլևս չօգտագործել, որովհետև այն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո։ Սրա հետ կապված՝ դեռ կարգավորում չկա:
«Կա այլընտրանքային ճանապարհ, բայց այն ամբողջովին անմխիթար վիճակում է, հիմանանորոգման կարիք ունի և նախկին ճանապարհահատվածից մի քանի անգամ երկար է»,-մտահոգված է համայնքապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ