ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սայաթ Շիրինյանին ձերբակալել են ֆեյսբուքյան մեկնաբանության համար 12/24/2020 17:25 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոքը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Արամ Վարդևանյանից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 23-ին Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ապա ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով։ Քրեական գործի հարուցման համար հիմք է դարձել ֆեյսբուք սոցիալական ցանցում արված մեկնաբանությունը, մասնավորապես Շիրինյանը գրել էր՝ «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 216.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը համարվում է թեթև ծանրության հանցագործության հատկանիշներ պարունակող և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Շիրինյանի պաշտպան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նման ձերբակալությունների ոչ իրավաչափ լինելու հիմնավորումներից մեկն այն է, որ նման հոդվածով առհասարակ կալանավորման հնարավորություն նախատեսված չէ, հետևաբար՝ ձերբակալման նման տեսակ հարկադրանքի ինտենսիվ միջոցն արդարացված լինել չի կարող, ինչը հայտնի է բոլոր քննիչներին, բոլոր դատախազներին և ոստիկանության աշխատակիցներին, որովհետև վերջին 1.5 ամսվա ընթացքում դրա վերաբերյալ եղել են ոչ միայն առաջին ատյանի, այլև՝ Վերաքննիչ քրեական դատարանի ակտեր։ Նրա խոսքով՝ դա հանրահայտ հանգամանք է, նորություն չէ և, եթե նույնիսկ նախկինում հայտնի չէր, ապա գոնե մեկուկես ամսում հայտնի է դարձել։
«Բացի այդ՝ այս դեպքում մենք առհասարակ չունենք իրավաչափության հետ ոչ մի առնչություն, որովհետև խոսքը գնում է անհատական բնույթի՝ ֆեյսբուքյան քոմենթի մասին։ Նույնիսկ քոմենթի համար են պատրաստ մարդկանց ամեն կերպ փորձել մեկուսացնել։ Քաղաքական հետապնդումների գրգռվածությունը հասել է նույնիսկ ֆեյսբուքյան մեկնաբանություններին, այն էլ՝ մի քոմենթ, որն իր մեջ ոչ մի ոչ իրավաչափ բնույթ չի պարունակում»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Շիրինյանը մեկնաբանությամբ խոսել է կոնկրետ անձի հետ։
Վարդևանյանի խոսքով՝ Շիրինյանը բերման է ենթարկվել, ձերբակալվել է այն պայմաններում, երբ ինքն իր ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության բաժանմունք, քանի որ իրեն զանգել և հրավիրել են։ «Իսկ թե ինչեր են տեղի ունեցել բաժանմունքում, առաջիկայում կներկայացվի և անխուսափելիորեն դա քրեական հետապնդման առարկա է լինելու»,- նշել է փաստաբանը՝ չբացառելով, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի։
Փաստաբանի փոխանցմամբ՝ կասկածանքի շուրջ Շիրինյանը դիրքորոշում հայտնել է՝ նշելով, որ դա բացառապես քաղաքական հետապնդում է, որն իրավունքի նույնիսկ տեսական, վերացական սահմաններից դուրս է։
Արձանագրենք, որ բռնության հրապարակային կոչեր եղել են նաև նախկինում, սակայն դրանց համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Վարդևանյանը հիշեցրեց շուրջ մեկ ամիս առաջ Փաշինյանի կողմից արված գրառումը, որով վերջինս դիմել էր զինվորականներին՝ վնգստացողների հարցերը վերջնականապես լուծելու համար և դա վերջինս գրել էր ոչ թե որպես մեկնաբանություն, այլ՝ որպես դիրքորոշում՝ հանրությանը ներկայացվող։
«Բռնության կոչ չէ՞ր։ Նույնիսկ նպատակահարմար գտե՞լ են գոնե իրեն հարցաքննել, թե ինքն ինչ նկատի ուներ։ Քննչական մարմինը նման գործողություն կատարել է կամ դատախազական հսկողություն իրականացնողը նման հանձնարարություն տվե՞լ է»,- նշեց Վարդևանյանը։
Դիտարկմանը, որ նշված գրառումը դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, Վարդևանյանն արձագանքեց. «ՀՔԾ-ում ամեն ինչ պարզ է։ ՀՔԾ-ն մի մարմին է, որտեղ ՀՔԾ պետը գնում է կառավարության շենքում կոնկրետ գործի հանգամանքներ է քննարկում։ Ես խոսում եմ քրեադատավարական մարմինների մասին, ոչ թե՝ քաղաքական։ ԱԺ-ից, ՀՔԾ-ից ակնկալիք չունեմ՝ քրեական արդարադատության իրականացման, բայց ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ՔԿ ՀԿԳ վարչությունը որևէ խնդիր չեն տեսել, դատախազը ցուցում տալու անհրաժեշտություն չի՞ տեսել։ Բայց ոնց եք Սայաթ Շիրինյանին ձերբակալում, երբ գրառումը նույնիսկ համեմատելի չէ իր ագրեսիայով»։ Բացի դա՝ Վարդևանյանը հիշեցրեց նաև 2018թ իրադարձությունների ընթացքում հրապարակային հայտարարությունները, որոնցով հրապարակային հայտարարվում էր պատգամավորների հեռախոսահամարները, բնակության վայրերը, ինչի արդյունքում բազմաթիվ պատգամավորների բնակության վայրերում ինչեր ասես տեղի չեն ունեցել, այդ թվում՝ սև ժապավեններ, դագաղներ են տեղադրվել։ Ավելին՝ վերաբերելի են նաև դատարանները շրջափակելու վերաբերյալ կոչերը և անգամ իշխանահաճո իրավապաշտպանական կազմակերպություններն անընդունելի էին համարել դա։
«Ամեն դեպքում՝ մեր իրականության մեջ դա տեղի ունեցել է։ Մենք ունեցել ենք դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարը կոչ է արել շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը և արգելել դատավորներին մուտք գործել իրենց աշխատավայր։ Այսինքն՝ փաստացի արգելվել էր դատավորների առաքելությունը կատարելը՝ արդարադատություն իրականացնելը։ Դատավորն այլ գործառույթ չունի»,- նշել է Վարդևանյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից