ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեզ ասում են՝ արխային եղեք, եթե ձեր տներն ընկնեն թուրքի սահմանի մեջ, տների գումարը կփոխհատուցնեք…Էս ի՞նչ գործարք է, մեզ թուրքի գումար պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք». Որոտանի համայնքապետ 12/24/2020 15:15 | ԼՐԱՀՈՍ
«Արդեն 2-3 օր է թուրքն եկել ու ասում, որ պետք է ազատենք գյուղի մի հատվածը: Սա հանձնելու դեպքում, գյուղի վերևում գտնվող մի տարածք ևս ընկնում է թուրքի վերահսկողության տակ, որտեղ մոտ 7 տուն կա: Հիմա թուրքը եկել, հեռախոսով GPS-ը բացել ու ասում է իմն է՝ դուրս եկեք տներից: Այդ տներից մեկն էլ մեծ եղբորս տունն է՝ թույլ չեն տալիս մոտենան իրենց տներին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը։
«Պաշտպանության նախարարություն չկա, սահմանապահ ջոկատն է պահում հիմա մեր սահմանը: ԱԱԾ –ի պետ Կարեն Ջանոյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասում են անորոշ վիճակ է, մի քիչ էլ սպասեք, մինչև սահմանների ճշգրտումը վերջնական տեղի ունենա, տեսնենք ի՞նչ ենք անում»,- նշել է համայնքապետը:
Անդրադառնալով այսօր ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձնի կողմից արված հերթական հայտարարությանը, թե Սյունիքի երկու բնակավայրերի՝ Որոտանի և Շուռնուխի հարցով առաջիկայում ցավոտ իրավիճակներ են սպասվում, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը պատասխանել է. «Էդ ցավոտը գիտե՞ք ո՞րն է լինելու՝ երկու օրից գալու են ասեն՝ կներեք, ձեր տները ընկել են թուրքի սահմանի մեջ, ազատեք տարածքը: Էսքանից հետո մեզ ասում են՝ արխային եղեք, եթե ձեր տներն ընկնեն թուրքի սահմանի մեջ, տների գումարը կփոխհատուցենք…
Էս ի՞նչ գործարք է, մեզ թուրքի գումար պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք: Էդ ցավալի փոխզիջումը հենց դա է՝ մեր տները տալիս են թուրքին, փոխարենը մեզ գումա՞ր են առաջարկում: Ուրեմն էդ ցավալի փոխզիջման մասին ասողին էլ բերեք, թող իր ընտանիքի հետ մի քանի ժամ ապրի Որոտանում, տեսնենք ինչքա՞ն կդիմանա: Այսօրվա դրությամբ, մենք մեր համայնքապետ Առուշ Առուշյանի հետ, մեր հողի ամեն թիզի համար ենք պայքարում: Ինչի՞ համար է էդ վարչապետը ձերբակալում մեր համայնքապետին, որ էլ չպայքարե՞նք: Չի լինելու նման բան: Սյունեցիք միշտ մարտական են, մենք թուրքից չենք վախենում: Դրան ասեք, որ մենք նույնիսկ հայի թուրքից չենք վախենում: Դուք էլ Երևանում ձեզ պինդ ու մարտական պահեք, մինչև մենք հասկանանք այստեղ ինչ ենք անում», - ասում է Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ