Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ․ Միքայել Մինասյան 12/24/2020   21:24  |  ԼՐԱՀՈՍ

Երբ երեք ամսից սարսափահար փորձեք հասկանալ ֆինանսատնտեսական անկման պատճառները կամ 2021 թվականի ամռանը բացահայտեք, որ Սյունիք գնալն անվտանգ չէ, կամ շոկի մեջ պատմեք, թե ոնց են մարդիկ ապրում Շուռնուխում՝ ամեն օր կռիվ տալով ադրբեջանցի զինվորների հետ ու երբ հերթը հասնի՝ «ոնց եղավ»-ին, հիշե՛ք այս օրերը, օրինակ թեկուզ այս օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 24-ն է։ Նույնիսկ այսօր, եթե Նիկոլը հրաժարական տար, նոր իշխանությունը կկարողանար Շուռնուխի համար կռիվ տալ։ Բայց ժողովուրդը քննարկում է ընդդիմությունը վատն է, թե լավն է, իսկ Նիկոլն էլ որոշել է, որ քանի դեռ ստերը անցնում են, ֆեյքերով կարող է մնալ իշխանության՝ Հայաստանի սահմանները մաս-մաս հանձնելով թշնամուն:

Հիշե՛ք, որ հետո չփնտրեք դավադրություններ։ Ամեն ինչ շատ պարզ էր։

Շուռնուխի կեսից զրկվեցինք, որովհետև իշխանությունը տականք էր, ընդդիմությունը՝ ոչ մինչև վերջ կտրուկ, իսկ ժողովուրդը՝ անտարբեր։ Վերջ։

Ես, անշուշտ, գիտեմ, որ վերջը չէ։ Ու իմ ասելով դավադրությունների տեսության սիրահարները չեն լռելու։ Ավելին, վստահ եմ, որ հենց հիմա ինչ-որ տեղ Երևանում, Ռոստովում կամ Բըրբանկում իրենց խելոքի տեղ դրած քննարկում են (իսկ իրականում փորձում չտեսնել իրականությունը) մի սցենար կամ մի սցենարիստի, որպեսզի բացատրեն այս, մեղմ ասած, աղետը։

Մի մասն ապագայում այս ամենը պայմանավորելու է աշխարհաքաղաքական դավադրությամբ։

Եթե այդքանի հավես չունենան, փորձելու են գտնել ավելի պարզ բացատրություն, օրինակ այն, որ ժողովուրդը չգնաց ընդդիմության հետևից, քանի որ ասենք հներից մարդիկ կային, կամ որովհետև Նեմեց Ռուբոյի թիկնապահը 10 տարի առաջ մարդ էր ծեծել, կամ Վազգեն Մանուկյանը բեմում թեթև էր հագնված կամ որովհետև... դե ինչ աներ Մակունցը։ Կխոսեն ամեն ինչի մասին, բացի փաստերից ու իրականությունից։

Իսկ իրականությունը տեղավորվել է դժոխային մի եռանկյունու մեջ, որի մի անկյունում դավաճան, վիժվածք ու ստոր մարդասպաններն են՝ Նիկոլի գլխավորությամբ։ Նրանք իրենց աթոռներին սոսնձված հանձնում են գյուղեր, տներ, քաղաքներ և դա անում են քայլելով գերեզմանների և արյան վրայով։

Եռանկյան մյուս անկյունում հիմարացված, չարացած և սեփական սխալները չընդունող «ժողովուրդն» է, որն ուղղակի չի ցանկանում ընդունել իր իսկ սխալը, մտածում է, որ ամենավատն արդեն անցյալում է, իսկ հիմա եթե Նիկոլը գնա, գեներալ Մանվելը կվերադառնա՝ մոռանալով, որ Մանվելը ոչ մի տեղ չէր գնացել, ավելին՝ արդեն մահացել է։

Իսկ եռանկյան երրորդ անկյունում քաղաքական և ինտելեկտուալ էլիտան է, որը չկարողացավ դուրս գալ Նիկոլի թելադրած կործանարար պրոլետարական հեղափոխության ճիրաններից։

Եվ այդ դժոխային եռանկյունու մեջ կորում է մի ամբողջ սերունդ, հանձնվում մի ամբողջ երկիր և ամեն օր մսխվում է ապագայի արհավիրքից փրկվելու հնարավորություն։ Բոլորը մոռացել են՝ ինչի են հավաքվել։

Գոռոցի ու ճչոցի մեջ կորավ նպատակը։

Մինչդեռ փաստը մեկն է. պարզվեց, որ Սաշիկի միստիկ 50 տոկոսի ու արագաչափերի տուգանքների համար կռվելուց կարևոր չէ, թե քեզ ով է առաջնորդում, իսկ սեփական որդիների կյանքի և հողի համար փողոց դուրս գալու համար քաստինգ է պետք։

Եվ ձեզ վստահեցնում եմ, որ չի եղել դավադրություն 2018-ին և չկա նաև հիմա։ Եթե ժողովուրդն ուզում է դուրս գալ փողոց, չկա ուժ, որ կարող է նրան հետ պահել։

Չկա դավադրության տեսություն. ընդդիմությունը կարող էր, բայց չարգելեց Նիկոլին մտնել Եռաբլուր և նախընտրեց այլ վայրում անել հանրահավաք։ Չկա նաև տրամաբանական բացատրություն, թե ինչու մարդիկ չեն ուզում խոսել, որ այսօր հանձնվեցին Շուռնուխի և Որոտանի բնակելի տները։ Այս ամենի մեջ բացարձակ չկա դավադրության որևէ տեսություն։

Կա մարդկային հիմարություն, իրականության ուշացումով ընկալում-արձագանքում ժողովրդի կողմից, իսկ ընդդիմության կողմից՝ երկրի տեմպից ու ռիթմից հետ մնալ։ Նիկոլի և նիկոլականների մասին էլ նույնիսկ չեմ ուզում խոսել։ Նրանք ուղղակի արյունով թքում են երկրի ու ժողովրդի վրա։

Ահա այն ամենը, ինչ պետք էր հիշել 2020 թվականի դեկտեմբերի 24-ից։ Հիշեք այս օրերը, որ հետո չընկնեք դավադրության տեսությունների մեջ։

Իսկ բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե վատագույնն անցել է, վատ լուր ունեմ։ Ամենավատը արդեն եղել, իսկ սարսափելին դեռ առջևում է։ Հայաստանի մղձավանջը նոր է սկսվում, և մենք բոլորս դրա պատասխանատուն ենք։

Հ.Գ. Նիկոլը իսկապես քաղաքական դիակ է և այլևս գոյություն չունի։ Նրա մնալը անբնական է, ճիշտ այնպես, ինչպես գալն էր հակաբնական։ Բայց եթե նրա գալն ուներ ռեսուրս, մնալու համար նա չունի որևէ ռեսուրս։ Նրա պաշտոնավարման ամեն օրը Հայաստանը վճարում է կյանքերով ու գյուղերով։ Գինը, որ վճարում ենք, խայտառակ բարձր է։ Այդ իմաստով Նիկոլն այլևս չունի ոչինչ, որի դիմաց պետք է մնա։ Այդ պատճառով շուտով կհեռանա։ Կհեռանա՝ իր հետևից թողնելով հայրենազրկված Արցախ, բաց վերքերով Հայաստան ու անհամար խնդիրներ։ Կիսամարդը իր պես դարձրեց մեր հայրենիքը՝ կիսապետություն, ազգն էլ՝ կիսաժողովուրդ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:17 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ցանկանում է վերացնել դատական իշխանությունը և կփորձի կյանքի կոչել ցանկացած ապօրինություն. Երվանդ Վարոսյան
21:01 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ես նման տեղեկություն չունեմ». Վարդենիսի համայնքապետը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զինուժը գտնվում է իր համայնքի մերձակայքում, թե՞ ոչ
20:19 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան․ Առավոտյան հավաքվելու են կառավարության շենքի մոտ
20:14 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները տեսանյութ են տարածել՝ Սեւանի ավազանի մոտակայքում խրախճանք են անում. Մարզպետն ասում է տեղյակ չէ
20:02 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս կառավարությունը սոսկա ծծող է․ Ծնողը պետք է գնա՞ թուրքի հետ բանակցի․ Անհետ կորած զինվորի հարազատ
19:52 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀիմա տեսաք, պարոն Փաշինյան, որ անտառներում երեխեք կան․ Անհետ կորած զինվորի մայր
19:50 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ոստիկանների պահվածքն անթույլատրելի և հակաօրինական է․ Շարմազանով
19:35 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎարույթ իրականացնող մարմինը չկարողացավ հիմնավորել՝ Քաջարանի համայնքապետի առնչությունը մեղսագրվող արարքին. փաստաբան
19:33 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությանը մեզ նման մարդիկ պետք չեն, ուզում են չեզոքացնել, որ մեր պահածը հանձնեն թշնամուն. Քաջարանի համայնքապետ
19:28 24/12/2020  |  ԼՐԱՀՈՍԹող իրա երեխեքին փուլ առ փուլ տա, մեր երեխեքին հետ բերի․ Անհետ կորած զինվորի մայր

Արխիվ

[]