ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները գլխատում ու խոշտանգում են հայ գերիներին, բայց հայ զինվորականի են կալանավորում՝ ադրբեջանցի զինվորներին խոշտանգելու համար. Պետությունը ոչինչ չի անում 12/23/2020 21:03 | ԼՐԱՀՈՍ
Կասկած չկա, որ ոչ միայն գործ են հարուցելու, այլև՝ արգելված, անմարդկային վերաբերմունքի բոլոր ձևերը կիրառելու են այդ անձի նկատմամբ։ Ավելին՝ մենք այդպես էլ չենք իմանա՝ իրականում իսկապես նա նախկինում ունեցել է նման շփումներ, նման վերաբերմունք՝ ադրբեջանական ռազմագերիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը։ Նա գերի է ընկել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ու հիմա նրան ադրբեջանցիները մեղադրում են 25-30 տարի առաջ ադրբեջանցի գերիների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Լարիսա Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ փորձում է տեղեկություններ ստանալ Մկրտչյանի վերաբերյալ, հասկանալ՝ արդյոք նա պաշտոնատար անձ է եղել, եթե նման վերաբերմունք է դրսևորվել է, թե մասնավոր անձ է։
Ալավերդյանն ընդգծեց, որ տարիներ շարունակ ամենատարբեր ձևերով պնդում էին, որ հայկական կողմը պետք է այդպիսի գործողություններ սկսի այն մարդկանց նկատմամբ, որոնք նման անմարդկային, դաժան վերաբերմունք են ցուցաբերել հայ գերիների կամ պատանդների նկատմամբ։
«Ընդհուպ՝ մինչև Մարաղայի դեպքերով, հստակ գիտենք, որ այդ խմբի ղեկավարը, որն այդտեղ ցեղասպանական գործողություններ է իրականացրել, սպանել են ամենաանմարդկային ձևերով, ողջ մարդկանց նկատմամբ սարսափելի գործողություններ են իրականացրել, Ադրբեջանի առաջին հերոսի կոչումն է ստացել՝ 1992թ ապրիլ ամսվա գործողությունների համար և հիմա այդ անձը գտնվում է Շվեդիայում, ապրում է որպես քաղաքական էմիգրանտ։ Որևէ իշխանության ժամանակ հայկական կողմը չհասավ դրան, այնինչ Ադրբեջանը դա անում է և հայտնի չէ՝ կեղծ, թե իրական հիմքերով»,- նշեց Ալավերդյանը։
Ալավերդյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ հայկական կողմը տարիներ շարունակ այդ հարցում պասիվություն է դրսևորել, քայլեր չեն արել՝ սկսելու հետապնդումները՝ մինչև անգամ Ինտերպոլի միջոցով՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, գլխատման, անմարդկային վերաբերմունքի դեպքերը, Արցախյան պատերազմում՝ յուրաքանչյուր գլխատված հայի համար հավելյալ գումար առաջարկելը։
«Ինձ դա է մտահոգում։ Հայկական կողմն ինչպես եղել, այնպես էլ մնում է հանցագործ պասիվության մեջ։ Դա կոչվում է անգործությամբ մարդու իրավունքների ոտնահարում»,- նշեց Ալավերդյանը։
Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը որևէ անգամ չի ցուցաբերել հարգանք՝ լինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հանդեպ, լինի՝ ընդհանրապես միջազգային իրավունքի, հակառակը՝ Ադրբեջանը միշտ հակադրվել է և օգտագործել է այդ նորմերը՝ հակաիրավական գործողություններ իրականացնելու համար։
«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Գործ ունենք հայկական կողմի հանցագործ անտարբերության հետ և այդ առումով Ադրբեջանն իրականացնում է իր հայատյաց, ռասիստական իր բնույթով գործողությունները և չարամտորեն օգտագործում է միջազգային նորմերն այն ժամանակ, երբ իրեն պետք է իրականացնել այդ հակամարդկային նպատակները»,- նշեց Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը և բոլորը բոլորի դիմաց սկզբունքին, Ալավերդյանն արձանագրեց, որ դա չի լինելու, Ադրբեջանը սկսելու է ամենաարգելված ձևերով անել ամենը, լինի դա՝ մարդկանց առևտուրը, լինի՝ ամենատարբեր ձևերով օգտագործելը, անունը դնել բոլորը բոլորի դիմաց։
«Հիմա 62-63 հաստատված գերի են վերցրել Խծաբերդի, Հին Թաղերի տարածքում, որևէ տեղեկություն կա՞, որ նա պատրաստ է ներկայացնել։ ՄԻԵԴ-ն արդեն իսկ պահանջել է, ինչ եք կարծում՝ Ադրբեջանը պատրաստվում է դա արագ իրականացնել՝ ոչ։ Ադրբեջանն իրեն բնութագրել է որպես ցանկացած միջազգային կամ երկկողմանի, բազմակողմանի պայմանագրերի խախտող։ Չգիտեմ ինչ պատրանք ենք այսօր ուզում ստեղծել, որ Ադրբեջանի հետ կարելի է կնքել որևէ պայմանագիր կամ պայմանավորվածություն ունենալ և նա դա կիրականացնի։ Ոչ, չի իրականացնելու։ Նա ունի մեկ նպատակ՝ ցեղասպանական բոլոր ձևերով փորձելու է ամբողջովին հայաթափ անել ամբողջ տարածաշրջանը և ամբողջ աշխարհում տապալել հայության նկարագիրը »,- նշեց Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ հենց դրա համար է ստեղծվել Ադրբեջան պետությունը և, եթե չնայենք արմատը, փորձենք անցնել միայն վերևի շերտերով, միշտ անհաջողություններ ենք ունենալու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ