ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
9 հարց Իմ քայլի պատգամավորներին. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 12/23/2020 12:09 | Վերլուծություններ
Այսօր առավոտյան Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը.
«Դուք գիտակցե՞լ եք, որ Փաշինյանը, մերժելով բանակցությունների 20-ամյա պատմությունը և հայտարարելով, որ սկսում է իր«նոր կետից», բանակցությունները, ըստ էության, տարել է փակուղի։
Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինյանը հոկտեմբերին վստահ պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։
Դուք տեղյա՞կ եք եղել, որ Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և չի արել դա։
Հիշո՞ւմ եք, թե՞ նախընտրում եք մոռանալ, որ դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, շուրջ մեկուկես ամիս շարունակ Փաշինյան զույգը ռազմական/ֆեմինիստական շոուներ էր բեմադրում՝ արյան ու կեղծիքի ընդհանուր ֆոնի վրա։ Եթե չեք մոռացել, ապա ինչպե՞ս եք շարունակում հարգանքով վերաբերվել նրան, կատարել նրա հրամանները, պահել նրան պետության ղեկին։
Դուք գիտակցու՞մ եք, որ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ, պակաս զինհաշմանդամներ և նվազ տարածքային կորուստներ։ Եթե գիտակցում եք, ապա ինչպե՞ս եք դուք այդքան հեշտ հաշտվել այդ մտքի հետ։
Դուք ընդունու՞մ եք, որ այս ամենից հետո Փաշինյանը չի կարող բանակցել ո´չ դաշնակիցների հետ, ոչ՝ Ադրբեջանի և Թուրքիայի։
Դուք տեսնու՞մ եք, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային վերնախավը, հոգևոր առաջնորդները, խոշոր գործարար խավը, հանրային ամենատարբեր շերտեր, անկախ ցույցերին մասնակցել/չմասնակցելու հանգամանքից, իրար հակադիր քաղաքական բևեռները, մտածող և առկա վտանգները գիտակցող գրեթե բոլոր անհատներն ու փորձագիտական կենտրոնները, Հայաստանի համայնքային կազմակերպությունները և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման գալու անհրաժեշտություն են տեսնում։
Դուք հասկանու՞մ եք, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր արժանապատվությունը վերականգնելու սուր խնդիր՝ թե´ Հայաստանում, թե´ Արցախում և թե´ սփյուռքում։ Հասկանու՞մ եք, որ այս առկախված իրավիճակն ազդում է, մեծ հաշվով, բոլոր հայերի կենսագործունեության, ներկայի և ապագայի վրա։
Դուք զգու՞մ եք պատասխանատվության այն հսկա բեռը, որ ընկած է Ձեր ուսերին՝ ոչ թե ձեր քաղաքական թիմի, այլ՝ ողջ ազգի, երկրի, պետության ներկայի և ապագայի համար։ Գիտակցու՞մ եք, որ Ձեր այսօրվա անգործության ամեն օրը թանկ է արժենում բոլորի համար։
Առաջարկում ենք՝ մտածել այս հարցերի շուրջ, որից հետո, անհատական ու քաղաքական պատասխանատվության ողջ ծավալի գիտակցումով դուրս գալ այս անհասկանալի թմբիրից և սկսել ներկայանալ լուծումների ձեր տարբերակներով։ Այդ ճանապարհին կարևոր է համագործակցությունը խորհրդարանական մյուս ուժերի հետ, քաղաքական ու հանրային դաշտի բոլոր կարող ուժերի հետ, այսօր իներտ և դիտորդական կեցվածքն ամենևին չի ազատելու այն բեռից, որն արդեն բնականորեն ձեզ վրա ընկել է։ Դուք պարտավոր եք ձեզ պահել որպես քաղաքական ուժ, այլապես ընդունում եք, որ սպառված եք, քանի որ ճգնաժամի լուծման որևէ առաջարկ այդպես էլ չեք անում։
Հարցերը խնդրում ենք կարդալ միայնակ, մտածելով, ամեն հարցի շուրջ հիշելով տվյալ հարցին առնչվող տարբեր դրվագներ, ինքներդ Ձեր առաջ լինելով անկեղծ։
Եվ շրջվեք, վերջապես, դեպի հանրությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ