ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը 12/23/2020 14:06 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը դեռևս չեն ծանոթացել, այսօր ծանուցագիր է ստացվել՝ ժամը 17։00-ին վարույթ իրականացնող մարմին ներկայանալու համար՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը ծանոթանալու և քննչական գործողությունների մասնակցելու համար։
«Ժամը 17։00-ի վերաբերյալ ծանուցագիր եմ ստացել քննիչից, ժամը 18։00-ին էլ դատական նիստն է։ Ես չգիտեմ՝ այդ ինչ կայծակնային արագությամբ պետք է գնանք, պետք է հասցնեն մեղադրանք առաջադրեն, ցուցմունք տանք և ժամը 18։00-ին գանք դատարան՝ կալանքի միջնորդության քննության։ Մի ամբողջ փաթեթ կա, որ պետք է ներկայացնեն մեզ՝ կապված միջնորդության հետ»,- նշեց պաշտպանը։
Նշենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսել է Սյունիքի անվտանգության վերաբերյալ հարցադրումները բարձրացնելուց հետո։
Առուշ Առուշանյանը որպես կամավորական մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը ու դեմ է եղել Սյունիքի բարձունքները թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, քանի որ այն վտանգում է սյունեցիների անվտանգությունը: Օրեր շարունակ Սյունիքում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, բայց դիրքերն այդուհանդերձ հանձնվեցին ու արդեն իսկ ապահով չէ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս- Կապան ավտոճանապարհներով երթեւեկությունը: Ի նշան բողոքի սյունեցիները հայտարարել էին, որ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի ոտք դնելու Սյունիք։
«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին», -դեկտեմբերի 20-ի գիշերը ֆեյսբուքում գրել էր քաղաքապետը, սակայն հենց գիշերը ոստիկանական մեծ խմբեր են ուղարկվել Սյունիք, իսկ քաղաքապետն էլ բերման ենթարկվեց, ապա ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։
Այդուհանդերձ, սյունեցիները փակել էին դեպի Սյունիք տանող ճանապարհը ու Փաշինյանը ստիպված եղավ ուղղաթիռով գնալ Սիսիան, հանդիպել մի քանի տասնյակ մարդու հետ ու վերադառնալ Երեւան. Նրան թույլ չտվեցին այցելել Գորիս, Կապան, Մեղրի։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 22-ին ոչ իրավաչափ է համարել Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ու երեկ երեկոյան նա ազատ արձակվել ու մինչ ՁՊՎ-ում ձեւակերպում էին Ա. Առուշանյանին ազատ արձակելու փաստաթղթերը՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, թե որոշում է կայացվել Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ըստ այդմ՝ ՔԿ-ն նրան մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ինքնիրավչության փորձի, որը կատարվել է բռնություն գործադրելով , 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և 34-225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի հատկանիշներով։
Բացառությամբ հավաքներ կազմակերպելու փորձի վերաբերյալ քրեական գործի՝ մյուս դրվագներով քննություն արդեն տևական ժամանակ է, ինչ կատարվում է ։ Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: ՔԿ-ում քննվող քրեական գործերով Առուշանյանը վերջին անգամ հարցաքննվել է շուրջ յոթ ամիս առաջ՝ վկայի կարգավիճակով։
Փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Առուշանյանի ազգականը, որը 33, 000,000 ՀՀ դրամ է հափշտակել, ցուցմունք է տվել, որ Առուշանյանն իրեն ապտակել է՝ գումարը հափշտակելու առթիվ։ Առերես հարցաքննության ընթացքում Առուշանյանը հերքել է նշված հանգամանքները։
«Նշված անձն ընդունել է, որ ինքն ապրել է Առուշանյանի հովանավորությամբ, Առուշանյանը սարքել է իր երեխայի գերեզմանաքարը, Առուշանյանն է իրեն աշխատանքի տեղավորել և այդքանից հետո ասում է, որ ինքը չի հափշտակել այդ գումարը »,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նշված անձը որևէ կարգավիճակ չունի քրեական գործով, վկա է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից