ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզաբանում Երևան քաղաքի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ 12/22/2020 13:19 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետություն 30/1 հասցեի և հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված իրավական գործընթացները սկսվել են դեռևս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Փոխվարչպետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երեւանի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ, ոտեղ մասնավորապես ասվում է .
«Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․
1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա
2․ Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով
3․ Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը
4. Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։
Առավել մանրամասն նշենք հետևյալը՝
Հանրապետություն 30/1 հասցեի և հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված իրավական գործընթացները սկսվել են դեռևս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Հետագայում նշված հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը նոր փուլ է մտել, երբ տարածքը ներառվել է ՀՀ կառավարության 22 մարտի 2018թ-ի 33-րդ թաղամասի նկատմամբ (Ֆիրդուսի) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման մեջ։ Այդ որոշմամբ նաև լիազորվել է Երևանի քաղաքապետին տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթներ իրականացնելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։
Կառավարության 2018թ․ մարտի 22-ի որոշման ընդունմանը նախորդել է Երևանի քաղաքապետի և ձեռքբերողների միջև 2018թ․ մարտի 19-ին կնքված պայմանագիր: Պայմանագիրը կցվում է բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը, ուժի մեջ է մտել որոշման ընդունումից հետո և սահմանել է սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, և մասնավորապես պահանջ այն մասին, որ ձեռքբերողը մինչև քաղաքաշինական ծրագրի ավարտը պարտավոր է գնել տարածքում առկա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, իսկ դրանց գնի հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը։ Այսպիսով, անշարժ գույքի օտարման վերաբերյալ իրավական որոշումները կայացվել են մինչև 2018թ. հեղափոխությունը՝ նախկին կառավարության կողմից։
Հետագայում արդեն, 2020 թվականի հուլիսին, կնքվել է Հանրապետության 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով 2018թ․ մարտի կառավարության վերոնշյալ որոշումը, օտարումն իրականացվել է որոշմամբ սահմանված կարգով, այլ ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով։ Ընդ որում, նշենք, որ օտարման նման եղանակ` ուղիղ աճուրդ, ՀՀ օրենսդրությանը հայտնի չէ, քանի որ գույքը կարող է օտարվել կամ ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով, սակայն ոչ իրավական կարգավորումներին անհայտ ուղիղ աճուրդի միջոցով։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գնին, ապա երեկվա հրապարակման մեջ նշված գնային տարբերությունը պայմանավորված է բացառապես հողի շուկայական արժեքի ու կադաստրային արժեքի միջև գոյություն ունեցող տարբերությամբ։ 2018թ․ մարտի 19-ին լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրով այս հարցը լիարժեք կարգավորված է համաձայն պայմանագրի 5.6 կետի, որը սահմանում է բառացիորեն հետևյալը․ «Լիազոր մարմինը պարտավոր է ձեռքբերողի կողմից ծանուցում ստանալուց հետո յոթ օրյա ժամկետում կնքել պայմանագիր տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա որևէ մասը Ձեռքբերողին վաճառելու մասին (...)։ Այդ հողամասերի դիմաց լիազոր մարմնին վճարվող գումարը, ներառյալ կիրառելի հարկերը, հաշվարկելու է հիմք ընդունելով սույն պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը (այդ պահին գործող կադաստրային արժեքը)»։
Այսպիսով՝ գույքի օտարման արժեքը որոշվել է գնահատող կազմակերպության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և մեթոդաբանությամբ իրականացված գնահատման արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա և ներառել է շինության համար գույքի շուկայական գինը՝ ավելացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համարժեք փոխհատուցում ապահովելու համար գույքի գնահատված շուկայական արժեքի 15%-ը և հողամասի կադաստրային արժեքը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրությունը՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին վերաբերել է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքապետին վերապահված գործառույթների իրականացման անհրաժեշտությանը, և նրանում գույքի օտարման արժեքի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ որևէ դրույթ բնականաբար առկա չի եղել։
Պետք է նաև նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։
Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, որ տարածքը ձեռքբերողը հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը, քանի որ ՀՀ կառավարությունը դեռևս 2018թ․ մարտի 22-ի որոշմամբ սահմանել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված բոլոր տարածքների ձեռքբերողներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից