ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմքերը լիուլի բավարար են, որպեսզի Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձերբակալության որոշում կայացնի. Արծվիկ Մինասյան 12/22/2020 22:08 | Քաղաքական
«Նիկոլ Փաշինյանին և բարձրաստիճան մի շարք անձանց մեղսագրվում են պետական դավաճանության, վնասարարության, պետական գաղտնիքի հրապարակման հոդվածներով նախատեսված արարքներ: Բացի սա, Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակներում կան նաև պաշտոնական լիազորությունների չարաշահման և մի շարք զինվորական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով մի խումբ փաստաբանների մասնակցությամբ այսօր՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Հիմքերը լիուլի բավարար են, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձերբակալության որոշում կայացի: Թե ինչքանո՞վ կիրացնի սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իր լիազորությունները գլխավոր դատախազը, պարզ կդառնա առաջիկա ժամերի ընթացքում: Ես ինքս ներկա չեմ եղել գլխավոր դատախազի հետ այսօրվա հանդիպմանը, բայց մի բան ակնհայտ է․ խնդիրը շատ պարզ է դրված՝ իրավական բոլոր հիմքերը կան, գլխավոր դատախազի կողմից կոնկրետ գործողության իրականացման համար»,- նշել է Ա.Մինասյանը:
Ըստ նրա, դատելով այն արարքներից, որոնք մեղսագրվում են Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին, ակնհայտ է մի բան՝ եթե մենք պետականության շարունակելիության հույսեր ենք փայփայում, ապա դա կարող է իրականանալ միայն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի շուտափույթ ձերբակալությամբ, կամ, առնվազն, նրա լիազորությունների շտապ դադարեցմամբ. «Նույնիսկ, եթե այս պահին մեղադրանքներ չհնչեն, առնվազն, լուրջ կասկածների հիմքով Նիկոլ Փաշինյանը ենթակա է լիազորությունների դադարեցման: Թե´ Հատուկ քննչական ծառայությունը, թե´ Քննչական կոմիտեն, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության ծառայությունը գտնվում են Կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ազդեցության ներքո: Հետևաբար, եթե անհրաժեշտ է գործը ամբողջովին և օբյեկտիվ քննության տակ առնել, ապա այսօրինակ պայմաններում դա անհնար կլինի իրականացնել: Այլ տարբերակ ուղղակի չկա: Եթե գլխավոր դատախազն օրենքով նախատեսված իր լիազորությունը չիրացնի, ապա նա ևս այս հանցավոր խմբավորման մեղսակիցն է դառնում»:
Հարցին՝ արդյո՞ք, հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրողություններով պայմանավորված, ուժային կառույցներում արդեն իսկ գրանցված պաշտոնանկության դեպքերը շարունակական բնույթ կկրեն, Արծվիկ Մինասյանը պատասխանում է՝ եթե մեր երկրում կամ երկրի ուժային կառույցներում կան արժանապատիվ ծառայողներ, որոնք տեսնում և հասկանում են, որ դեպքերի այսօրինակ ընթացքը Հայաստանը տանում է դեպի թուրքական վիլայեթ դառնալու ոչ հեռու և տխուր հեռանկարով, ապա պաշտոնանկությունները շարունակական բնույթ կկրեն:
ՀՅԴ անդամը վստահ է՝ արժանապատիվ ծառայողներ՝ թե զինվորական, թե քաղաքացիական, մեր երկրում շատ կան, որոնք թույլ չեն տա պետականության կործանման այս անարժանապատիվ ուղին և մենք առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք պաշտոնանկությունների նոր դեպքերի.
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի հանրապետությունը վերածվել է մի տարածքի, որտեղ՝ ով ինչ ուզում անում է՝ հատկապես ադրբեջանա–թուրքական բանակն ու դրանց ազդեցության գործակալները: Եթե մենք համատեղ ուժերով արագ չկասեցնենք այս ընթացքը, ապա արագ տեմպերով կկորցնենք նաև Սյունիքն ու կգահավիժենք ցած: Արդեն իսկ հանրային շատ ծառայողներ գիտակցել են ազգադավ այս աղետը և իրենց մեջ ուժ են գտել՝ դուրս գալու դավաճան համակարգի շարքերից: Փրկության այլ ճանապարհ չկա»,- եզրափակում է զրույցը Արծվիկ Մինասյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից