ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի գործողության կամ անգործության արդյունքում Ադրբեջանը գերեվարել է հայորդիներին՝ անգամ ռազմական գործողությունների փաստացի դադարից հետո. Արա Զոհրաբյան 12/22/2020 14:04 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբաններն ԱԺ-ից պահանջում են՝ վերացնել երկրում հայտարարված ռազմական դրությունը։ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փաստաբանական հանրույթի ներկայացուցիչներն ԱԺ են եկել՝ այս եղանակով իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով։
«Այս պահին երկու փաստաթուղթ ենք ուզում հանձնել ԱԺ-ին։ Առաջին փաստաթուղթն ուղղված է ԱԺ հետևյալ պատգամավորներին՝ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Հերքինազ Տիգրանյանին, Սուրեն Գրիգորյանին և Նիկոլայ Բաղդասարյանին, հաշվի առնելով, որ իրենք հանդիսացել են փաստաբան, նրանց արտոնագիրը կասեցված է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված, հորդորում ենք իրենց՝ չդառնալ այս հայրենադավ գործընթացի մասը և կանգնել քաղաքացու և պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությունը, դրսևորել քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն պահպանել մանդատը՝ հետագայում հայանպաստ որոշումներին քվեարկելու հնարավորություն ունենալու հեռանկարով»,- նշեց Զոհրաբյանը։
ՓՊ նախագահը կոչ արեց գործընկերներին՝ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից, որովհետև մասնագիտական համայնքն ունի ինչպես պատմական, այնպես էլ՝ սկզբունքային հիշողություն։
Ինչ վերաբերում է երկրորդ փաստաթղթին, ապա այն վերաբերում է ռազմական դրությունը վերացնելու պահանջին։
«Վարչապետի վարած քաղաքականության արդյունքում՝ տապալվեցին Արցախի Հանրապետության խնդրի շուրջ բանակցությունները, ԱՀ-ն ենթարկվեց զինված հարձակման, որի հետևանքով, պաշտոնական տեղեկությունների համաձայն, նահատակվեց ավելի քան 5000 հայորդի, բազմաթիվ անձինք ստացան հաշմանդամություն, հարյուրավոր հայորդիներ գերեվարվեցին, հարյուրավոր զինծառայողներ համարվում են անհետ կորած։ Հայ ժողովրդից գաղտնի ստորագրվեց փաստաթուղթ, որով Ադրբեջանին փոխանցվեց ԱՀ տարածքի մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը։
Այժմ վարչապետը Սյունիքի և սյունեցիների անվտանգությունն ապահովելու փոխարեն այնպիսի դիրքեր է հանձնում Ադրբեջանին, որոնց փոխանցմամբ սյունեցիների կյանքն ուղղակի վտանգի տակ է դնում՝ չթողնելով նրանց այլ վայր գաղթելու այլընտրանք»,- նշեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ վարչապետի գործողության կամ անգործության արդյունքում Ադրբեջանը գերեվարել է հայորդիներին՝ անգամ ռազմական գործողությունների փաստացի դադարից և հայտարարության ստորագրելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ