ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ 12/21/2020 19:48 | Հարցազրույց
Եռաբլուրում նախօրեին ծափերով երթ էր: Շատերին ասել էին, թե սգո երթի են մասնակցելու, բայց վերջում, իրենք իրենց համար պարզեցին, որ ամոթի երթի մասնակից են դարձել: Զինվորական պանթեոնում ննջող հայ ազատամարտիկների հիշատակը հարգելու համար այնտեղ այցելած Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ տղաների շիրմաքարերին հասնել իր ուղղությամբ նետված զանազան իրերի տարափը հաղթահարելու գնով: Բայց ամոթի երթն այսքանով չավարտվեց: Հանկարծ, Եռաբլուր պանթեոնում ծեծկռտուք բռնկվեց… Ծեծվեցին հերոսներ ծնած և նրանց հավերժ հայրենիքի փառքին նվիրած զինծառայողների մայրերը…
Ինչպե՞ս հնարավոր եղավ նման իրականություն թույլ տալ, «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է «Արծիվ 30 Արարատ» մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ Եփրեմ Մարգարյանի հետ։
- Նիկոլ Փաշինյանն արդեն ինքն իրեն չի հարգում, ինչպե՞ս նա կարող է հարգել զոհված զինծառայողի մորը... Սրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ կատարվեց Եռաբլուրում, ապա պետք է փաստենք հետևյալը՝ սա բոլոր ժամանակների Հայոց պատմության ամենախայտառակ դրվագն էր, որ, անկասկած, կարող էր և չլինել: Մեր պատմության մեջ երբևէ չի եղել որևէ դեպք կամ դրվագ, երբ սրբավայրում անձնապաշտությամբ զբաղվեն, իսկ Եռաբլուրը սրբավայր է: Ի՞նչ տեսանք մենք՝ այնտեղ հավաքված անհասկանալի ամբոխը մի պահ թողել էր Արցախի առաջին և երկրորդ պատերազմի բոլոր ընկածներին և փառաբանում էր Նիկոլ Փաշինյանին: Այնինչ, հայտարարված էր համապետական սգի օր… Ես այնտեղ միայն մի քանի սգավոր ծնող տեսա ու այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ նպատակով էին Եռաբլուր եկել այնտեղ հավաքված մարդիկ: Կամ ի՞նչ էր անում այնտեղ Նիկոլ Փաշինյանը՝ շրջապատված այդքան թիկնապահներով ու իր անձի անվտանգությունը պաշտպանող այդ իրերով…Ամո՞թ չէր զգում Նիկոլը, որովհետև դա սրբապղծություն էր:
- Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը գնաց Եռաբլուր՝ քաջ գիտակցելով, որ իր ներկայությունն այնտեղ ծայրահեղ անցանկալի է, ընդ որում, գնաց՝ գործի դնելով վարչական ռեսուրսը:
- Ես համաձայն եմ ձեզ հետ, որ նա գործի էր դրել վարչական ռեսուրսը: Իսկ գնաց Եռաբլուր, որպեսզի մեկ անգամ ևս հասկանա, թե ո՞վ է իրականում ինքը:
- Ի՞նչ հասկացավ:
- Ոչինչ չի հասկացել: Այսօր էլ Սյունիք է գնացել: Չմոռանանք, որ այնտեղ, ինքը որոշ ժամանակ առաջ, պադավատապաշտության մասին նախկինների հասցեին խրոխտ մեղադրանքներ էր ներկայացնում, իսկ այսօր բազմաթիվ պադավատներով ու թիկնապահներով փորձել է մտնել Սյունիք: Եթե այսքանը հասկանար, ուղղակի կհրաժարվեր այդ մտքից՝ այցելել Սյունիք, որովհետև, հատկապես պատերազմից ու այնտեղ կատարվող վերջին իրադարձություններից հետո, ինքը Սյունիքում խիստ անցանկալի անձ է դարձել: Փորձեց ու ստացավ սյունեցիների պատասխանը։
Ես նախօրեին էի վերադարձել Սյունիքից և այնտեղ տեսա փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Հավանաբար, նա Սյունիքում էր՝ Փաշինյանի այցը հնարավորինս անխոչընդոտ դարձնելու և կրկին վարչական լծակներ կիրառելու հանձնարարությամբ: Ակնհայտ է, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տրամադրությունները խիստ բացասական են: Դա նրանք շատ պարզ ու հասկանալի ի ցույց դրեցին այսօր, որպիսի նախադեպը չէր եղել մեզանում։
- Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դիմել էր սյունեցիներին՝ հորդորելով անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող տարածքից դուրս: Ի՞նչ է իրականում կատարվում Սյունիքում, Եփրեմ:
- Սյունիքում կատարվում է հետևյալը՝ շատ գյուղապետեր ու համայնքապետեր իրենց հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, բանակցելու հմտությամբ ու շնորհքով կարողանում են թուրքից հեռու պահել դիրքերը և, հանկարծ, Բաքվից եկած պատվիրակությունը նրանց ստիպում է հետ գնալ, իսկ հայկական կողմից, որպես կանոն, նման դեպքերում պետական որևէ մարմնի ներկայացուցիչ ներկա չի լինում: Արդյունքում, մեր կողմից կարևորագույն դիրքեր են զիջվում ադրբեջանցիներին, որի հետևանքով էլ՝ մարզպետը նման հայտարարություններ ու հորդորներ է անում: Այսքանով հանդերձ, ես փորձեցի Սյունիքում տիրող իրավիճակը ներկայացնել հնարավորինս շատ մեղմ:
- Սահմանազատման աշխատանքները Սյունիքում մեղմ ասած անհասկանալի ու վտանգավոր փուլում են գտնվում…
- Որքան կարևոր և ստրատեգիական նշանակության բարձունքներ կան Սյունիքում, հիմնականում, արդեն իսկ զիջվել են ադրբեջանական կողմին: Նաև կադրեր տեսանք Որոտանից, Կապանի օդանավակայանի մերձակայքից… Այսինքն, ադրբեջանական զինված ուժերն արդեն Որոտանում և Կապանում են: Փոխարենն այստեղ ոչ ոք պարզ չի խոսում, թե ի՞նչ է սա նշանակում կամ դեռ ո՞ւր կարող է հասնել սա: Իսկ, եթե այս ամենն արվում է՝ Ադրբեջանին սովետական քարտեզների հիման վրա վերադարձնելու համար իր տարածքային ամբողջականությունը, ապա այդ ամբողջականության մեջ է մտնում նաև Գեղարքունիքի մարզից՝ Սևանա լճի արևելյան ափը: Սոթքից մինչև Շորժա ու Դրախտիկ, սրան գումարած նաև թվով 11 գյուղ, նույն սկզբունքով պետք է վերադարձնել ադրբեջանական կողմին: Հիմա ի՞նչ սպասենք՝ Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է…
- Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այս աղետը:
- Դավադիր իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա և գան մարդիկ, ովքեր ունակ կլինեն բեկում մտցնելու այս խայտառակ իրավիճակում, ովքեր աթոռակռիվ չեն տա՝ հասկանալով, որ մենք հայրենիք ենք կորցնում: Պատմությունը ցույց տվեց, որ Գերմանիան երկրորդ համաշխարհայինից հետո նույնպես պարտվեց՝ կապիտուլյացիա ստորագրելով, բայց այսօր ոչ միայն Եվրոպական Միության, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով, ամենազարգացած պետություններից մեկն է: Մեզ միասնական հզոր ուժ է պետք:
- Եփրեմ, Ազգային Անվտանգության Ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, թե գերի ընկնելու դեպքում կարող են զանգահարել թեժ գծին և հայտնել այդ մասին: Հայտարարությանը կից ԱԱԾ-ն ներկայացրել էր նաև թեժ գծի ինչ – որ հեռախոսահամար: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում, ադրբեջանական կողմին գերի ընկած մարդը պետք է զանգի ու ԱԱԾ-ին հայտնի, որ ինքը գերի՞ է ընկել…Սա ի՞նչ է…
- Իսկ, եթե չենք ուզում գերի ընկնենք, ո՞ր համարով կարող ենք զանգել, չե՞ն ասել…
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից