ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունն ու պետականությունը զոհաբերում են իջևանյան կլանին 12/21/2020 21:41 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին դեպի Եռաբլուր -պանթեոն Փաշինյանի պղծության երթի ժամանակ, որին ինքը «սգո երթ» էր անվանել, լրագրողները ֆիքսել էին հայկական ԶՈւ համազգեստով, բայց թշնամու առոգանությամբ մեկին, որն ակնհայտորեն որևէ կապ ունենալ չէր կարող մեր զինված ուժերի հետ, թեպետ ասում էր, թե Քելբաջարում և Օմարում է կռվել։
Փաշինյանի թիկունքն ապահովող մասնակիցների մեջ, երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չկար։ Վստահաբար, իմացել է, թե վերջին շնչում գտնվող փաշինյանը ումո՞վ և ի՞նչպես է իր կողքին քայլող կրիտիկական զանգված հայթայթել։
Արդեն իսկ մամուլն անդրադարձել է, որ թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմումներ են գրել, սակայն նրանց ազատվելու հնարավորություն չի տրվել։ Այսինքն, Փաշինյանն իր կարևոր պաշտոնյաներին, որոնք նաև իր հայրենակիցներն են, մինչև վերջ կողքին կպահի՝ մինչև վերջ որպես բարձրաստիճան սպաներ ոչնչացնելով նրանց և ուղղակի իր կամակատարները դարձնելով։ Իսկ այն, որ խնդրո առարկա երկու անձինք շարունակում են հպատակի կեցվածքով Նիկոլ Փաշինյան ներկայացնել, այլ ոչ՝ պետություն, ակնհայտ է։
Բնականաբար, Օնիկ Գասպարյանը երթի կոնտինգենտից ելնելով հասկանում էր, թե՝ ինչ հետևանքներով է այն հղի, կամ՝ ի՞նչ դեր է վերապահված եղել այդ մարդկանց։
Իսկ մի՞գուցե դրա համար էլ հենց այդ օրը որոշեց Սյունիք գնալ՝ հերթական պրոտոկոլային խորհրդակցությունն անցկացնել զինվորականների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ և նիկոլի տոնով՝ «մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու»՝ տեքստեր արտաբերել։
Իսկ մի՞գուցե Օնիկ Գասպարյանը գնացել էր Սյունիք, որ խորհրդակցություններով կանխեր տեղացիների զայրույթն ու ըմբոստությունը, Գորիսի քաղաքապետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արդեն ասել էր, չէ՝ «Դավաճանը Սյունիք է գալու, դե, թող տեսնի ոնց կդիմավորենք։ Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինքը մենակ տալիս է»։
Ընդհանրապես, դեռ Լ․Տ․Պ․-ի ժամանակներից է գալիս ժողովրդին իշխանությունների հետ համատարած մեղավորության նույն դաշտում տեղավորելը։ Ընտրակեղծարարությամբ, վուլգար սեփականաշնորհմամբ, երկրում տիրող ամենաթողությամբ․․․ Հիմա նույնն է անում նրա աշակերտը և՛ իր կուսակիցների և՛ այլ կարևոր պաշտոնյաների ու իր ժողովրդի նկատմամբ։
Ընդ որում, երեկ Եռաբլուրը «պրոնիկոլական» վուլգար ակցիայի վերածողները դրանից առանձնապես չեն խորշում, նրանց մի մասը լևոնական ժամանակի՝«ասֆալտի ֆիդայիների» առավել ողբալի կրկնությունն են, մյուսները՝ տարատեսակ այլ նիկոլապաշտներ՝ ԼԳԲՏ-ներ, աղանդավորներ, հարբեցողներ, նարկոմաններ։
Իսկ ա՛յ, պետական և համայնքային ծառայողների մի հատվածի նա փոխանցեց իր մեղքը։ Օգտագործեց նրանց։ Թող չօգտագործվեին։
ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը հրաժարական էր տվել՝ Փաշինյանին խորհուրդ տալով հրաժարվել անօրինական քրգործեր հարուցելու և ապօրինի որոշումներ ընդունելու պրակտիկայից։ Չգիտենք, թե որքան բարդ էր եղել նրա համար այդ որոշմանը գնալը, բայց մեր աչքի առաջ էր նաև Փաշինյանի հետ իշխանության եկած ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի օրինակը՝ «Նիկո՛լ, կանգ առ» հորդորով։
Իսկ Օնիկ Գասպարյանն ամբողջ ընթացքում լուռ է։ Պատմում են, որ Ջաբրայիլի հարձակման ժամանակ նրան՝ իրական Գերագույն գլխավոր հրամանատարին չլսելու արդյունքում է, որ միանգամից մի քանի հարյուր զոհ ենք տվել։ Հարց է ծագում՝ եթե պրոֆեսիոնալին զինվորական գործից չհասկացողները, մեղմ ասած՝ չեն կարևորում, ընդ որում, բազմիցս են այդպես վարվում, ինչու՞ նա հրաժարական չի տալիս։
Պատասխանը Օնիկ Գասպարյանի և Վահե Ղազարյանի պարագայում գուցե նու՞յնն է՝ նրանք ոչ թե պետությանն են ծառայում, այլ՝ իջևանյան կլանին։
Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ