ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինանին պետք է անհապաղ ձերբակալել 12/21/2020 20:58 | Քաղաքական
Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով,- քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը՝ կարեւորելով Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին ծավալուն հաղորդում։ 27.11.2020 թ․ Գլխավոր դատախազությունից հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին ուղղված նամակում նշվել է, որ ներկայացված առանձին հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ուստի այն չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման առարկա դարձվել։
Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սահմանադրական կարգն ու դրանով պայմանավորված Հայաստանի բոլոր բնակիչներին շարունակում է սպառնալ վտանգ․ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 118֊րդ, 119֊րդ և 155-րդ հոդվածների վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործող սահմանադրական կարգավորումների համատեքստում զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ Կառավարության գործունեությունը ղեկավարող վարչապետը միայն պատերազմի ժամանակ է հանդես գալիս որպես զինված ուժերի գերագույն հրամանատար։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրությունը չի նույնացնում «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունները. ռազմական դրություն կարող է հայտարարվել առանց պատերազմ հայտարարելու, ընդ որում, պատերազմ հայտարարելու իրավասություն ունի բացառապես Ազգային ժողովը, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ չնայած առանձին բովանդակային համընկնումներին, «ռազմական դրություն» և «պատերազմ» հասկացությունների սահմանադրական բովանդակությունը և իրավական արժեքը նույնը չէ ։
Սա ակնհայտ է դառնում նաև «Նորմատիվիրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից, ըստ որոնց՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը, իսկ ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածում ռազմական դրության հիմքերի մեջ պատերազմը մյուս հիմքերից առանձնացված է հենց «կամ» շաղկապով։ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտատարվել է ռազմական դրություն։ Մինչդեռ՝ պատերազմ հայտարարելու վերաբերյալ որոշում Ազգային ժողովի կողմից չի ընդունվել։ Ավելին, որեւէ պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատերազմ չի հայտարարվել։
Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակի բացակայության հիմքով Վարչապետը չէր կարող համարվել գերագույն հրամանատար և, ըստ այդմ էլ, արձակել հրամաններ՝ կապված ռազմական գործողությունների հետ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առ այսօր Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն տալիս է ակնհայտ ապօրինի հրամաններ, այլև՝ այդ հրամանների կատարման արդյունքում, առանց որևէ համապատասխան իրավական հիմքի՝ օրենքի և/կամ միջազգային պայմանագրի, տեղի է ունենում գծանշում, որով ակնհայտ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, վտանգի տակ է դրվում առավելապես ՀՀ անբաժանելի մաս կազմող Սյունիքի մարզի բնակիչների կյանքը և առողջությունը՝ անտեսելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության պահանջը․ «Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։ Միաժամանակ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է, որ հակամարտող կողմերի զինված ուժերը կանգ են առնում այնտեղ, որտեղ գտնվում են ստորագրման պահին, և սահմանվում է հստակ ժամանակացույց ՀՀ և ԱՀ զինված ուժերը երեք շրջաններից դուրս բերելու համար:
Հայտարարության մեջ որևէ խոսք չկա ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ մասում տեղակայված ՀՀ զինված ուժերիդուրս բերման, ինչպես նաև խաղաղ բնակչության տարհանման մասին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետագա ճշգրտումը կարող էր դառնար եռակողմ բանակցությունների առարկա: Սահմանների ճշգրտման նպատակով Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որևէ բանակցություններ չեն ընթացել, չեն ձևավորվել օրենքով նախատեսված միջպետական հանձնաժողովներ, որևէ իրավական ակտով հստակեցված չէ այդ սահմանի անցնելու կոնկրետ գծանշումները:
Մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներից, Ադրբեջանին են հանձնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ մտնող ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ` փաստացի խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը: Սա փաստում է այն մասին, որ պետական դավաճանությունը չի ավարտվել, շարունակվում է մինչ օրս և եթե այն չկասեցվի, չխափանվի հիմա, ապա անխուսափելիորեն հանգեցնելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին գտնվող նոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելուն: Այլևս փաստ է, որ Հայ ազգի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ` Հայաստանի ինքնիշխան տարածքի կարևոր ենթակառուցվածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով: Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ այդ այդ ստվերային բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցում և սահմանափակված է միայն բանակցությունների արդյունքներով պայմանավորված սահմաններում խաղաղապահ ուժեր տեղակայելով...
Ելնելով վերը նշվածից, սույն քրեական գործով վարույթն իրականացնող մարմնից և գլխավոր դատախազից պահանջում ենք ղեկավարվել բացառապես քրեական դատավարության օրենսդրության պահանջներով, ըստ այդմ էլ՝ անհապաղ ձերբակալել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ղեկավարվող հանցավոր բանդայի մյուս անդամներին:
Ձերբակալումը, նախ և առաջ, իրավաչափ նպատակ ունի կանխելու, խափանելու և ընդհատելու շարունակվող պետական դավաճանությունը, կանխարգելելու ՀՀ տարածքի Ադրբեջանին հանձնելու շարունակվող հանցավոր գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ