ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ մոտեցավ մի ազատամարտիկ և ասաց՝ հրաման կա, որ քեզ խփելու են տիկին Մարգարիտա, զգույշ եղիր. Եռաբլուրում բռնություն են գործադրել զոհված ազատամարտիկի մոր նկատմամբ 12/21/2020 23:28 | ԼՐԱՀՈՍ
«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանին Եռաբլուրում զգուշացրել էին, որ հանձնարարվել է նրա նկատմամբ բռնություն գործադրել։
Ինչպես հայտնել ենք՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած համապետական սգո օրը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հիշատակի երթ տեղի ունեցավ դեպի Եռաբլուր, որին մասնակցում էին իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ անվտանգության մեծ թվով անվտանգության աշխատակիցներով շրջապատված։
Մինչ նրանց ժամանելը Եռաբլուր էին գնացել նաեւ մի շարք ազատամարտիկներ և զոհված զինվորների ծնողներ՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր՝ նրան պատասխանատու համարելով պատերազմում կրած պարտության ու հազարավոր հայորդիների արյան համար։
Սգո օրը անարգվեց. Փաշինյանի կողմնակիցները ծափահարություններով ու «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով Եռաբլուրում միջադեպ հրահրեցին իրենց որդիների կորուստը սգացող ծնողների ու ազատամարտիկների հետ։ Արձանագրվեցին նաեւ բռնության դեպքեր՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան համարող քաղաքացիների նկատմամբ։
«Ես տեսա երկու երիտասարդ վիճում էին, մեկը ընկել էր գետնին, ոստիկանները չէին բաժանում, վեր կացա, որ ես բաժանեմ, սկսեցին ինձ հարվածել, գլխիս խփեցին և վիրավորեցին»,- «Փաստինֆո»-ին պատմել է Մարգարիտա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝երիտասարդներից մեկը զոհված զինվորի եղբայր էր, մյուսն էլ Փաշինյանի աջակիցներից.
«Նրա ձեռքին հովհարի նման բան կար, հետո ինձ ասացին, որ դա զենք է, ես չեմ իմացել, որ վարչապետը զենքով է եկել Եռաբլուր»,-ասաց տիկին Մարգարիտան:
Նրա փոխանցմամբ՝ միջադեպից հետո երկու ոստիկան են իրեն օգնել, որից հետո էլ շտապ օգնություն է մոտեցել, սակայն չի համաձայնվել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց։
«Ինձ մոտեցավ մի ազատամարտիկ և ասաց՝ հրաման կա, որ քեզ խփելու են տիկին Մարգարիտա, զգույշ եղիր, բայց ես չէի սպասում իմ ազգից, որ ինձ կխփեն»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Մարգարիտա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ իրեն ասել են՝ քո որդին չի զոհվել, ի՞նչ գործ ունես Եռաբլուրում:
Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ բացի իրենից էլի զինվորների մայրերի են վիրավորել և հարվածել.
«Միջադեպի արդյունքում մի այրու թև կապտեց,մեկն ընկավ, ամենավերջին հայհոյանքներ ստացավ:Եռաբլուրը արժանացավ այսպիսի տխուր պատմության»,-պատմեց տիկին Մարգարիտան:
Վերջինիցս հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք միջադեպից հետո ոստիկանությունը որևէ գործողություն իրականացրել է, նա էլ պատասխանեց.
«Ոստիկանությունը ինձ ասաց՝տիկին Մարգարիտա հայտարարություն տարածի, ես ասացի՝ ոչինչ պետք չի այս ազգին»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ