ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2010 թվականին կառավարությունն է օրենքը, որով նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները. Փաշինյան 12/21/2020 13:29 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիք կատարած այցի ժամանակ, Սիսիանի հրապարակում ելույթ ունեցավ, որտեղ հավաքվել էին սակավաթիվ քաղաքացիները։ Նրանք ծափահարեցին ու վանկարկեցին՝ «Նիկոլ, վարչապետ»։ Սակայն Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ ծափեր ու վանկարկումներ սգո օրերին ընդունելի չէ։
«Եկել եմ պարզբանում տալու՝ ի՞նչ է տեղի ունենում Սյունիքի սահմանների երկայնքով։ Շատ պետք է վերլուծենք այն, ինչ տեղի է ունեցել։ Այսօր շատ է խոսվում, որ այն ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին՝ հանձնելու պրոցես է, անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցեսն է՝ իրականում ուղիղ հակառակն է»,- ասաց Փաշինյանը, իսկ բնակիչներից մեկը բացականչեց՝ «հերիք խաբես», ինչին ի պատասխան մյուսները պաշտպանեցին վարչապետին։
«Մենք սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահման է դառնում, որի անդամ ենք մենք»։
Փաշինյանը նշեց, որ իրենց շատ են հարցնում ՝ ինչո՞ւ են այդ սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել և ի՞նչ իրավական հիմքով՝ մեղադրեց նախկիններին.
«2010 թվականին ԱԺ պատգամավոր, նախարար եղած և այլ պաշտոններ զբաղեցնող մարդիկ մեզ այդ հարցն են տալիս։ Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները նույն մեր համայնքների ու վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին և այդ օրենքում օրինակ՝ Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման։
Դա 2010 թվականին է եղել և ինչո՞ւ է այն ժամանակ օրենքի մեջ գրվել, և այն ժամանակվա կառավարությունն է ներկայացրել օրենքը։ Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որով նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները։
Այս կողմից նկարագրել են հարևան համայնքը, այն մյուս կողմից նկարագրել են Ադրբեջանի Հանրապետության սահմանը։ Հիմա այդ տարիներին կառավարության անդամ եղած, ԱԺ պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ ինչի՞ եք այդ կետերով կանգնում՝ այդ սահմանը ճանաչու՞մ եք, բայց չէ՞ որ դուք եք ձեր ընդունած օրենքով օրենքի ուժ դրան տվել։ Այն ժամանակ ինչի՞ չեն ասել, որ սա ԱՀ տարածքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և կրկնեց, որ ուզում է, որ բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն՝ ինչ է տեղի ունենում և հավելեց, որ ամեն ինչ արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար։
«Երաշխավորված է անվտանգությունն այնքանով, որքանով մեր անվտանգային համակարգը արդյունավետ է»,- ասաց Փաշինյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ