ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնաբերված 6 զինծառայողներն այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են 12/21/2020 14:53 | ԼՐԱՀՈՍ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում երեկ հայտնաբերված անհետ կորած համարվող վեց ժամկետային զինծառայողներն այս պահին Ստեփանակերտի հիվանդանոցում են։ Նրանք ռեաբիլիտացիոն շրջան են անցնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, ով վերջին օրերին գտնվել է Արցախում։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ անհետ կորած համարվող զինծառայողների մի խումբ հարազատներ մեկնել էին Արցախ՝ տեղում տեղեկանալու իրականացվող որոնողական աշխատանքներին մասին, հնարավորության դեպքում նաեւ մասնակցել դրանց։ Հարազատները դժգոհ էին իրավասու մարմինների աշխատանքի որակից՝ նշելով, որ դանդաղկոտության պատճառով նվազում է երեխաների ողջ մնալու հավանականությունը ու կոչ էին արել Երեւանում գտնվող հարազատներին գնալ ՊՆ ու պահանջել ավելի գործնական քայլեր ձեռնարկել։
Դեկտեմբերի 20-ին վերջապես հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է 6 ժամկետային զինծառայող, որոնք 70 օր կռիվ են տվել կյանքի ու մահվան մեջ՞ Արսեն Ղուկասյանի՝ խոսքով որոնողական աշխատանքներ իրականացվում են բոլոր ուղղություններով, որտեղ նշված է՝ պետք է զինվոր կամ մարմին լինի։ Նրա խոսքով հաճախ նախապես որոշված և ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերած ուղղություններում թշնամին չի թողնում իրականացնել որոնողական աշխատանքներ․ «Մարտունի, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ ուղղությունները միշտ նշվում են, որ այնտեղ պետք է որոնողական աշխատանքներ իրականացվեն, սակայն հաճախ թշնամին փոշմանում է և օրինակ այդ ուղղություններից մեկով թույլ չի տալիս իրականացնել այդ աշխատանքները։ Դա մեզանից չի կախված, թուրքերից է կախված։ Թուրքերն են որոշում։ Մերոնք ամեն առավոտ գնում են հետները հանդիպում, պայմանավորվում ռուսների ներկայությամբ, ասում են՝ օրինակ` այսօր գնում են Ջաբրայիլ, Հադրութ, Ֆիզուլի։ Կարող է սկզբից համաձայնվեն, բայց հետո հասնեն Կարմիր շուկայի հայ-ադրբեջանական սահմանին և այնտեղից ասեն օրինակ միայն գնում եք Ջաբրայիլ, Հադրութ։ Նրանք շատ հանգիստ կարողանում են նախնական պայմանավորվածությունը փոխել»,-ասաց Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ Արսեն Ղուկասյանը փնտրում էր նաև իր եղբորը և եղբորորդուն։ Մեզ հետ զրույցում ասաց, որ իր եղբոր դին գտել են դեկտեմբերի 18-ին․ «Գտել են իմ ասած տեղից, որտեղ նշել եմ, որ ինքը պետք է լինի, հենց այդտեղից էլ հանել են նրա մարմինը»,-ասաց Արսեն Ղուկասյանը՝ հավելելով, որ եղբոր որդին անհետ կորածների ցուցակում է և ինֆորմացիա չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ