ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանին այս պահին տեղափոխում են Երևան. փաստաբան 12/21/2020 14:43 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այս պահին տեղափոխում են Երևան՝ Քննչական կոմիտեի կենտրոնական մասնաշենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանն այս պահին Առուշանյանի կարգավիճակի, հարուցված քրեական գործի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։
Նրա խոսքով՝ որևէ իրավական փաստաթուղթ չի ներկայացվել, կարգավիճակի մասին ոչինչ չեն հայտնել, բայց տևական ժամանակ է անձն անհետացել է։
«Ասում են՝ հարուցվել է քրեական գործ, չեն մատնանշում ոչ հոդված, ոչ էլ, թե ինչ դեպքի առթիվ է հարուցված քրեական գործը, ինչ կասկածանքի շուրջ է ձերբակալվել Առուշանյանը։ Միանշանակ՝ ձերբակալումը ոչ իրավաչափ է, ապօրինի է»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը բերման է ենթարկվել այսօր վաղ առավոտյան։ Ոստիկանությունը «Փաստինֆո»-ին հայտնել էր, թե քաղաքապետը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում ու ներկայացվել նախաքննական մարմնին, մինչդեռ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին ասել էին, որ քրեական գործը դեռ չեն ստացել։ Եթե քրգործը դեռ ՔԿ վարույթում չէ, հետեւապես անձը չէր կարող քննիչի հանձնարարությամբ բերման ենթարկվել ու նախաքննական մարմնին ներկայացվել։
Նրա բերման ենթարկելուց անցել է նվազագույնը 6-7 ժամ ու այս ընթացքում նա ազատ չի արձակվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն անձը կարող է բերման ենթարկվածի կարգավիճակում մնալ առավելագույնը 3 ժամ։
Փաստաբանի մոտ տպավորություն էր, թե Առուշանյանին առևանգել են, ավելին՝ չէր բացառել, որ գուցե հանձնել են արդեն Ադրբեջանի իշխանություններին, որովհետև Առուշանյանն այն անձանցից է, որ պատերազմի առաջին օրվանից առ այսօր հայրենիք է պաշտպանել, մինչև երեկ քնել է խրամատներում։ Ա.Մելքոնյանի փոխանցմամբ՝ բացի Առուշանյանի պաշտպանը լինելուց, նրա հետ տևական ժամանակ միասին են հայրենիքը պաշտպանել։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը որպես կամավորական մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը ու դեմ է եղել Սյունիքի բարձունքները թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, քանի որ այն վտանգում է սյունեցիների անվտանգությունը: Օրեր շարունակ Սյունիքում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, բայց դիրքերն այդուհանդերձ հանձնվեցին ու արդեն ապահով չէ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս- Կապան ավտոճանապարհներով երթեւեկությունը: Գորիսի համայնքապետը լավ «ընդունելություն» էր խոստացել Նիկոլ Փաշինյանին:
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ուղեւորվել է Սյունիք`իբր սյունեցիների հետ հանդիպման, սակայն նախքան իր մեկնելը մի քանի հազար ոստիկան է ուղարկել Սյունիք` իր մուտքը մարզի տարածք ապահովելու համար: Սյունեցիները դարպասների մոտ փակել է ճանապարհը՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը մուտք չի կարող գործել Սյունիք։
Նիկոլ Փաշինյանը Սյունիք է մտել ուղղաթիռով, հանդիպել միայն Սիսիանում մի քանի տասնյակ մարդու հետ ու հեռացել։ Հանդիպմանը ներկա չի եղել նաեւ Սիսիանի քաղաքապետը. Նա ի թիվս այլ սյունեցիների եղել է Գորիս-Տաթեւ ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք արգելելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ