Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը. ավելի քան 200 մլն դրամ 46 մարդասիրական նախագծերին 12/21/2020   13:48  |  ԼՐԱՀՈՍ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջեւ, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորան» ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է իր ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է ստորեւ ներկայացված 46 նախագծերին։ Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։

Միաժամանակ «Ավրորան» շարունակում է  #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ  անելով բոլորին արտահայտել իրենց երախտագիտությունը գործով եւ երկրորդ հնարավորություն պարգեւել դժվարին դրության մեջ գտնվողներին։ Նախաձեռնությունը  նաեւ Արցախ է հրավիրում  համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել  օգնության ծրագրերը։

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին

Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու գործին (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 6.4 մլն դրամ (12,500 ԱՄՆ դոլար),

Մարդասիրական անհապաղ օգնություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

1,000 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 6.5 մլն դրամ (12,700 ԱՄՆ դոլար),

Արցախի բնակիչների համար 450 տաք բաճկոնների արտադրություն Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ 6.1 մլն դրամ (12,000 ԱՄՆ դոլար), 

Պատերազմից տուժած 600 արցախցիների մարդասիրական աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

210 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 1.3 մլն դրամ (2,500 ԱՄՆ դոլար),

Աջակցություն առցանց հարթակի մշակմանը, որը կներգրավի սփյուռքի ռեսուրսները՝ ճգնաժամը մեղմելու եւ տեղական տնտեսությունը զարգացնելու համար (AMIA հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն պատերազմի այրիների համար տեքստիլ արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն տեղահանված մարդկանց Արցախում  հրատապ մարդասիրական օգնության հատկացմանը  (Street Workout Armenia համայնքային կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար), 

Կրթական եւ հոգեբանական աջակցության ծրագիր Վայոց Ձորում ապաստանած արցախցիների համար (Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ համատեղ)՝ 1.456․000 դրամ (2,800 ԱՄՆ դոլար),

Աջակցություն Արցախից տեղահանված կանանց մասնագիտական վերապատրաստման  եւ նրանց համար աշխատատեղերի ստեղծման գործին («Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (2,885 ԱՄՆ դոլար),

Արցախում սպորտային եւ կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով ապահով տարածքների ստեղծում երեխաների եւ երիտասարդ կանանց համար (GOALS Armenia կազմակերպության հետ համատեղ)՝ 2.5 մլն դրամ (4,800 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն քաղաքացիական բնակության գոտիներում կասետային ռումբերի եւ այլ պայթուցիկների անհապաղ վնասազերծման աշխատանքներին՝ տեղահանվածների վերադարձն Արցախ հնարավոր դարձնելու համար (HALO Trust կազմակերպության հետ համատեղ՝ հավասար դրամական ներդրմամբ)՝ 13 մլն դրամ (25,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն «Արտադրված է Արցախում» ծրագրին՝ Արցախում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով (Support Market առեւտրային հարթակի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությանը դրամաշնորհի տրամադրման միջոցով աջակցության ցուցաբերում պատերազմից տուժած անապահով մարդկանց՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

425 փաթեթ անկողնային պարագաների հատկացում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 2.86 մլն դրամ (5,500 ԱՄՆ դոլար),  

Աջակցություն պատերազմից տուժած 83 արցախցի ընտանիքներին սննդով եւ կացարանով ապահովելու գործին («Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ)՝ 2.4 մլն դրամ (4,700 ԱՄՆ դոլար),

Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում Սյունիքի մարզում ապաստանած արցախցիների համար (Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համատեղ` հավասար դրամական ներդրմամբ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար)։

Բժշկական օգնություն

Դրամական հատկացում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենյան սարքավորման վերանորոգման համար՝ 5.4 մլն դրամ (10,500 ԱՄՆ դոլար),

Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին Արցախի եւ Հայաստանի անմատչելի վայրերում տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերման գործին («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար), 

Կենսական կարեւորության դեղորայքի ձեռքբերում արցախաբնակ տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1 մլն դրամ (2,000 ԱՄՆ դոլար),

55 ծալովի մահճակալների ձեռքբերում Արցախից բռնի տեղահանված անձանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն Հայաստանում պատերազմի օրերին նախագծված եւ թողարկված հետկոմատոզ վերականգնողական սարքավորումների արտադրությանը («Քայլ Թեք» կազմակերպության հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար), 

Օրթոպեդիկ բժշկական պարագաների տրամադրում վիրավոր զինվորներին («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.64 մլն դրամ (7,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն շարժունակության խնդիրներ ունեցող հայաստանցի եւ արցախցի վիրավոր զինվորներին (Arites Tour կազմակերպության հետ համատեղ)՝ 1.040.000 դրամ (2,000 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն Արցախում տեղացիների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին՝ ուղղված ասեղնաբուժության միջոցով ցավի մեղմացմանը եւ մտավոր առողջության պահպանմանը պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն շարժական կլինիկայի ստեղծմանը, որն Արցախի վիրավոր զինվորներին եւ քաղաքացիներին կմատուցի վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնություն (EliseCare կազմակերպության հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն պատերազմից տուժած երեխաների եւ մեծահասակների վերականգնմանը՝ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին դրամաշնորհի տրամադրման միջոցով՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

500 տաքացուցչի տրամադրում ժամանակավորապես տեղահանված ընտանիքներին՝ 2.7 մլն դրամ (5,300 ԱՄՆ դոլար)։ 

Վերականգնում, կահավորում

Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնմանը (Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն Մարտունու քաղաքապետարանին՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 10.2 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն Ստեփանակերտում հացի փռի բացմանը, որը 6 ամիս շարունակ անվճար հաց կտրամադրի եւ կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն Ստեփանակերտի հանրակացարանի կահավորմանը՝ տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար),

Աջակցություն պատերազմից տուժած անձանց համար բնակարանաշինության եւ վերանորոգման աշխատանքներին («Մենք Հայ ենք» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն Մարտակերտի հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին («Աջակցություն մեր հերոսներին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 7.8 մլն դրամ (15,000 ԱՄՆ դոլար), 

120 կՎտ հզորությամբ էլեկտրական գեներատորի հատկացում Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ խմելու ջրի մատակարարումն ապահովելու համար՝ 10.4 մլն դրամ (20,000 ԱՄՆ դոլար), 

2 էլեկտրական գեներատորների հատկացում Ասկերանի շրջանի մեկ դպրոցի եւ մեկ մանկապարտեզի, եւ եւս 4-ը՝ Մարտունու շրջանի գյուղերին (Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության հետ համատեղ)՝ 2.7 մլն դրամ (5,200 ԱՄՆ դոլար)։ 

Սնունդ

Սեւանում, Դիլիջանում եւ Երեւանում ապաստանած 166 անձանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 5.1 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար), 

30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաներին եւ մեծահասակներին՝ 5 մլն դրամ (9,750 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն Նորշեն սահմանամերձ գյուղի 300 բնակիչների սննդի մատակարարմանը (Դիլիջանի «Նոր Շին» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 2.6 մլն դրամ (5,000 ԱՄՆ դոլար)։

Առաջին անհրաժեշտության պարագաներ

Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 200 արցախցի ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 1.5 մլն դրամ (3,000 ԱՄՆ դոլար),

Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում (Արարատի մարզ) ապաստանած երեխաներին (Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 1.050.000 մլն դրամ (2,050 ԱՄՆ դոլար),

20 անվադողերի ձեռքբերում Արցախի շտապօգնության մեքենաների համար՝ 830․000 դրամ (1,631 ԱՄՆ դոլար), 

Աջակցություն արցախցի 85 նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերի փաթեթների հատկացմանը (Prolife կազմակերպության հետ համատեղ)՝ 5.2 մլն դրամ (10,000 ԱՄՆ դոլար)։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:47 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ավրորա»-ի համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
11:24 20/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ
10:33 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար եւ աջակցության կոչ անում աշխարհի հայերին
12:07 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍ2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է
15:14 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ի առցանց քննարկման ժամանակ. «Ավրորա»
15:44 07/04/2020  |  Կորոնավիրուս«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը
10:41 23/03/2020  |  ԿորոնավիրուսԱվրորայի համահաիմնադիրների եւ նախագահների հայտարարությունը կորոնավիրուսային հիվանդության բռնկման վերաբերյալ
12:19 11/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվել է Տաթևի մանրակերտը և 15-16-րդ դդ. հայկական խաչքարի կրկնօրինակը
17:29 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին
12:33 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր

Արխիվ

[]