ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր սգո օր չէր, այսօր սև օր էր, այսօր գետինը մտնելու օր էր. Միքայել Մինասյան 12/19/2020 21:52 | Մեկնաբանություն
Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան,- ֆեյսբուքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Առաջինը հանուն ապագայի պայքարող Հայաստանն է. ուրբաթ երեկոյի՝ երեկվա Հայաստանն է։ Լույսի, հավատի, ցավի և ապագայի Հայաստանը։ Խաչը պարզած ու իր խաչը կրող մարդկանցով։ Երթ, որ նման էր ուխտագնացության, մոմերով, որ խորհրդանշում էին 5000 հանգչած հոգիները։ Առանց ձևականության, առանց պաթոսի ու պարտադրանքի, ողբերգության ընկալմամբ ու քաղաքացիական ինքնագիտակցությամբ։ Դա հարգանքի ու արժանապատվության գործողություն էր։
Երկրորդն այսօրվա առաջին կեսի Հայաստանն է՝ զոռբա, արյունոտ, լաչառ, անհավատ։ Վարչական ռեսուրսով, կամազուրկ, անսկզբունք խուլիգանների խումբ, որը, գերեզմանների վրա քայլելով, հրահանգով գոռում էր «Նիկոլ վարչապետ»՝ ոտնատակ տալիս հերոսների դեռ տաք գերեզմանները։ Ամբոխն իր ներկայությամբ պղծեց տղաների շիրիմները։ Եվ այդ գոռոցի ներքո ու զրահաբաճկոնների տակ քայլում էր երկրի թիվ 1 դավաճանը։ Հայի վերջին տականքը, մեր բոլոր մեղքերի գլխավոր մարմնացումը, հայերից վատագույնը։ Նա սպանեց մեր զինվորներին ու այսօր ապականեց նրանց գերեզմանները՝ սպանելով նրանց ևս մեկ անգամ։
Կա երրորդ Հայաստանը՝ հարմարվող, վախեցող և սպառող։ Այդ երրորդ Հայաստանը հայտարարել է, որ սա քաղաքական պայքար է, որին չի ցանկանում մասնակից լինել, բայց համառորեն չի նկատում գերեզմանում «Նիկոլ, վարչապետ» ոռնացողներին։ Այդ նույն Հայաստանը ասում է՝ սա քաղաքական պայքար է և չի նկատում, որ թշնամին մոտեցավ Սյունիքին։ Այդ նույն Հայաստանը տոնական գնում անող, զեղչերի մասին խոսող, Ամանորին նախապատրաստվող, սրճարաններում զրուցողներն են։ Հայաստան, որ չի նկատում, որ հաշված շաբաթներ անց սրճարանում սուրճ խմելն անգամ աներևակայելի շռայլություն է լինելու, քանի որ ոչ փող է լինելու, ոչ էլ սրճարան։ Նրանք ապրում են հույսով։ Նրանք հույս ունեն, որ սա ընդամենը քաղաքական պայքար է, որ պատերազմն ավարտվել է և հիմա ամեն ինչ տեղը կընկնի։ Պետք է չնկատել, չլսել, չխոսել և ամեն ինչ կանցնի։ Կհարթվի ու կգնա։
Չի՛ հարթվելու։ Չի՛ վերանալու։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ձեր զեղչերը շուտով կվերանան, ձեր սրճարանները շուտով կփակվեն, տոները կանհետանանան։ Որովհետև դուք ոչ թե որոշել եք չզբաղվել քաղաքականությամբ, այլ իրականում որոշել եք անտերության մատնել երկիրը, թողնել երկիրը դավաճանին ու նրա բանդային։ Դուք, հարգելի ապաքաղաքական Հայաստան, իրականում հայտարարել եք՝ մենք պատրաստ ենք ինքնակործանման։
Իսկ երբ ձեզ այդ մասին հիշեցնեն, չասե՛ք, որ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Սա այլևս ու վաղուց քաղաքականություն չէ։ Ու երբ ձեզ ցույց կտան կադրերը, թե ինչպես էր Նիկոլի ամբոխը տղաների թարմ գերեզմանների վրա հրահանգով գոռում՝ «Նիկոլ, վարչապետ», հիշեք. դուք էիք, որ թույլ տվեցիք կործանել Հայաստանը։
Այսօր մեր հավաքական բարոյականությունն ու արժանապատվությունը հավասարեցվեց զրոյի։ Այսօր սգո օր չէր։ Այսօր սև օր էր։ Այսօր գետինը մտնելու օր էր։ Այսօր համազգային խայտառակության օր էր։ Սովորական մի տականք ևս մեկ անգամ խայտառակեց մի ամբողջ ազգ, մեկ օրում սևացրեց մի ամբողջ հայրենիք»,- նշված է նրա գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ